fbpx
Բաժիններ

#Ոսկե_թիմ_6. «Ինտերի» չեմպիոնական կազմը 2009/2010 մրցաշրջանում. «Թրեբլ՝ իտալական ձևով»

Համաշխարհին ֆուտբոլում հիշարժան են ոչ միայն օրացույցային գոլերն ու մարդկանց սրտում տեղ գտած լուսանկարները, այլև այս կամ այն երկրի այս կամ այն առաջնության այս կամ այն թիմը: Երկրպագուների զրույցներում շատ ենք լսում «Հիշու՞մ ես «Միլանի» 2004 թվականի կազմն ինչ լավն էր» կամ «Իտալիայի հավաքականի 2006 թվականի կազմին ոչ մի թիմ չի հասնի» ու խոսքեր:

VNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել նոր շարքեր: Այս անգամ՝ 2019-ից սկսած մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել կազմերին, որոնք դուք միանշանակ հիշում եք:Անդրադարձ է կատարվելու այն թիմերին, որոնք ներքին առաջնությունում կամ աշխարհի/Եվրոպայի առաջնությունում դարձել են չեմպիոն/ ոսկե մեդալակիր. ասել է թե՝ #Ոսկե_թիմ:

«Ինտեր» 

Երկրպագուների ու մասնագետների վարկածով՝ 2009/2010 մրցաշրջանի «Ինտերը» վերջին ակումբն է, որտեղ Ժոզե Մոուրինյոն հասել է փառքի ու հաջողության: Դրանից հետո «յուրահատուկը» գլխավորել է «Ռեալը», «Չելսին» ու «Յունայթեդը», սակայն միլանյան ակումբի հետ գրանցած հաջողությունները երբեք չի կրկնել: Ապենինյան թերակղզում նա կարոացել էր հավաքել կոլեկտիվ, որն առաջին հայացքից միայն լավ ֆուտբոլիստների հավաքածու էր, սակայն գործնականում «Ինտերն» այդ տարի լավագույնն էր ամբողջ աշխարհում:

«Ներաձուրիները» փայլում էին ներքին առաջնությունում, որքան էլ որ զարմանալի է՝ Չեմպիոնների լիգայում ու Իտալիայի գավաթում միաժամանակ: Եվ ինչն ամենատարօրինակն է այսօրվա Մոուրինյոյի համար, պորտուգալացին իր համար ուներ հստակ կազմված մեկնարկային կազմ, որը գրեթե երբեք չէր փոխում: Հիմա Մոուրի մոտ «մեկնարկային կազմ» արտահայտությունը հանված է մարզչական գաղափարախոսոթյունից:

Փորձենք հասկանալ՝ այդ ի՜նչ մեկնարկային կազմ էր ընտրել Մոուրինյոն, որի «դեմն առնել» չկարողացավ անգամ Պեպի զորեղ «Բարսան»:

Ժուլիո Սեզար – դարպասապահ

Ժուլիո Սեզարն «Ինտերի» կազմը համալրել էր դեռևս 2005 թվականին, սակայն իր շանսին սպասելու համար ստիպված էր համբերել մի քանի տարի: Ծերացող Ֆրանչեսկո Տոլդոն այլևս այն չէր, ինչ օրինակ, ԵՎՐՈ 2000-ին կամ այդ տարիներին. տարիներն իրենց խոսքն ասում էին: Ի վերջո եկավ այն պահը, երբ իտալացի դարպասապահը պիտի իր տեղը զիջեր ավելի երիտասարդի:

2009/2010 մրցաշրջանում Ժուլիո Սեզարն արդեն թիմի հիմնական դարպասապահն էր: Բոլոր մրցաշարերում միասին վերցրած՝ բրազիլացին բաց թողեց 42 գնդակ: Որպես այդպիսին՝ լավագույն ցուցանիշը չէ, սակայն փաստորեն, դա բավական դարձավ թիմին չեմպիոնական թրեբլ գրանցելու համար:

Չեմպիոնների լիգա. Կատարե՛ք խաղադրույք այսօրվա խաղերի վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Սերխիո Ռամոսն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Վիտցելն անհեթեթ վնասվածք է ստացել

Հալանդ. «Սա ամենակարևոր խաղն է իմ կարիերայում»

Վալվերդեն՝ «Ինտերի» դեմ խաղին Մեսիի բացակայության մասին․ «Նա պետք է հանգստանա․ առջևում կարևոր խաղեր կան»

«Բարսելոնան» որոշում է կայացրել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ

«Լոկոմոտիվն» «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ մարզվել է «Ռեալի» մարզաբազայում (տեսանյութ)

«Ռեալի» հայտացուցակը «Բրյուգեի» դեմ խաղի համար

Վան դե Բեկ․ «Այս պահին «Ռեալի» հարցը չի քննարկվում»

Կոնտե․ «Ինտերն» ամեն ինչ շտկելու վերջին հնարավորությունն ունի»

«Բարսելոնայի» պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Սիթիում»

Հայտնի է՝ ով է սպասարկելու Էլ Կլասիկոն

Առանց առաջատարի. «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Ինտերի» դեմ խաղում

Մոուրինյոն ու Ֆելաինին կարող են վերամիավորվել

«Բարսելոնան» ու «Ինտերը» բանակցում են 4 ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

Զիդանը մտածում է՝ ինչպես պահել Մեսիին Կլասիկոյին. ֆրանսիացին 3 տարբերակ ունի

«Բարսելոնայի» նախագահը՝ Վալվերդեի հետ պայմանագիրը խզելու մասին