fbpx
Բաժիններ

#Ոսկե_թիմ_7. «Մանչեսթեր Յունայթեդի» չեմպիոնական կազմը 1998/1999 մրցաշրջանում. Անգլիական ազնվականություն»

Համաշխարհին ֆուտբոլում հիշարժան են ոչ միայն օրացույցային գոլերն ու մարդկանց սրտում տեղ գտած լուսանկարները, այլև այս կամ այն երկրի այս կամ այն առաջնության այս կամ այն թիմը: Երկրպագուների զրույցներում շատ ենք լսում «Հիշու՞մ ես «Միլանի» 2004 թվականի կազմն ինչ լավն էր» կամ «Իտալիայի հավաքականի 2006 թվականի կազմին ոչ մի թիմ չի հասնի» ու խոսքեր:

VNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել նոր շարքեր: Այս անգամ՝ 2019-ից սկսած մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել կազմերին, որոնք դուք միանշանակ հիշում եք:Անդրադարձ է կատարվելու այն թիմերին, որոնք ներքին առաջնությունում կամ աշխարհի/Եվրոպայի առաջնությունում դարձել են չեմպիոն/ ոսկե մեդալակիր. ասել է թե՝ #Ոսկե_թիմ:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Սըր Ալեքս Ֆեգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդը» հավերժ կմնա ֆուտբոլի պատմության մեջ՝ որպես ամենագաջող ու ստաբիլ թիմերից մեկը: Ֆերգին առհասարակ հանճար է: Բոլորը գիտեն նրա՝ տաղանդներ գտնելու ու բացահայտելու նախանձելի տաղանդի մասին: Ռոնալդուի տրանսֆերից զատ, Ֆերգյուսոնի մեծագույն նվաճումը համարվում է այսպես կոչված «Class 1992»-ը, որտեղից դուրս եկած ֆուտբոլիստները պատմություն կերտեցին:

Այդ տղաները 1992-1999 թվականների ընթացքում նվաճեցին Անգլիայի չեմպիոնի 5 տիտղոս, 3 անգամ տիրեցին երկրի գավաթին, իսկ 1999-ին գլխավերևում պահեցին եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցանակը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը: Առհասարակ 1998/1999 մրցաշրջանը լավագույններից է ակումբի նորագույն պատմության մեջ: Այսօր մենք հիշելու ենք այդ թիմի անգերազանցելի վարպետներին:

Պետեր Շմեյխել – դարպասապահ

1991-ին համալրելով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը՝ Պետեր Շմեյխելը կարճ ժամանակում դարձավ ակումբի խորհրդանիշներից մեկը: Նրա փայլուն սեյվերն ու գերազանց խաղը ոչ մի շանս չէին թողնում մրցակիցներին: Իսկ եթե հաշվի առնենք, որ նա նաև մրցակցի տուգանային հրապարակում հաջողություն բերող դարպասապահ է, նա պարզապես անգին է:

1998/1999-ին Շմեյխելը բացահայտ «առաջին» համարն էր Ֆերգիի համար: Թեպետ մրցաշրջանի մեկնարկում լրացավ նրա ծննդյան 35-րդ տարեդարձը, նրա խաղը շարունակում էր վստահություն ներշնչել: Ներքին առաջնությունում Շմեյխելը բաց թողեց միայն 4 հանդիպում՝ ընդունելով սեփական դարպասը 35 գնդակ (միջինը՝ 1 գնդակ 1 խաղում): Չեմպիոնների լիգայում նրա խաղն անհամեմատ ավելի թույլ էր՝ 11 խաղ, 16 ընդունած գնդակ, բայց գավաթը միևնույնն է՝ նվաճված է:

Ի դեպ, ՉԼ եզրափակիչ «Բավարիայի» դեմ հանդիպումը վերջինն էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Այդ կարևորագույն խաղում Շմեյխելը կրում էր հարազատ ակումբի ավագի թևկապը:

Յապ Ստամ – կենտրոնական պաշտպան

Ստամի արտաքին տեսքին ու հայացքին նայելիս արդեն ակամայից չես ցանկանում լինել նրա մրցակիցը: 191 սմ հասակ ունեցող ծանրաքաշ «ցենտրբեկի» դեմ խաղալը շատ դժվար է, իսկ Ստամը նման կառուցվածք ունեցողների մեջ անկասկած լավագույնն է: Արագությամբ չէր զիջում իրենից 10-20 սմ ցածր հասակ ունեցող հարձակվողներին, երկրորդ հարկում հավասարը չուներ, իսկ ուժային պայքար նրա դեմ պայքար մղելը նույնն է, ինչ թքել քամու ուղղությամբ:

Թրեբլային մրցաշրջանի մեկնարկում Ֆերգին հրաժեշտ տվեց Գարի Պալիստերին. նոր կենտրոնական պաշտպան էր պետք: Անհրաժեշտ ֆուտբոլիստը գտնվեց ՊՍՎ-ում: Հոլանդացու համար վճարվեց մոտ 11 միլիոն ֆունտ, ինչը նրան դարձրեց աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանը: Գալով Անգլիա՝ Ստամն անմիջապես նվաճեց բոլոր գավաթները, ինչպես նաև խփեց իր մանչեսթերյան կարիերայի միակ գնդակը:

Ռոնի Յոնսեն – կենտրոնական պաշտպան

Ռոնի Յոնսենը երբեք չի համարվել թոփ մակարդակի կենտրոնական պաշտպան, ինչպիսին, օրինակ Յապ Ստամն էր: Սակայն նորվեգացի ֆուտբոլիստն աչքի էր ընկնում իր ստաբիլությամբ: Յոնսենի լավագույն կողմերից էր խաղն առաջին փոխանցմամբ սկսելը, դա Ֆերգյուսոնի կարևորագույն փիլիսոփայությունն էր. ունենալ կազմում ֆուտբոլիստներ, որոնք չլինելով կառուցողական ոճի, կարողանան գրագետ փոխանցումով թիմի գրոհը սկսել:

1998/1999 մրցաշրջանի մեկնարկում Յոնսենը վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց մոտ 3 ամիս, չխաղաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, նրա փոխարեն հիմնականում հանդես էր գալիս երիտասարդ Ուես Բրաունը, սակայն ապաքինվելուն պես հենց նա դարձավ թիմի հիմնական կենտրոնականը: Ընդ որում, այդքան չխաղալով, Յոնսենը հասցրեց դառնալ 3 գոլի հեղինակ, ընդ որում, դրանցից երկուսը գրանցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում:

Գարի Նևիլ – աջ պաշտպան

Անգլիացի պաշտպանն ամենավառ օրինակներից է, ինչպես պետք է հավատարիմ մնալ մի թիմին: 1992-ից 2011 թվականը Նևիլը «կարմիր սատանաների» հետ անցել է բոլոր ճանապարհները՝ հիասթափությունից մինչև մեծագույն հաղթանակներ, ծանր վնասվածքներից մինչև կատարյալ մրցաշրջան:

1998/1999-ին Նևիլն անվիճելիորեն համարվում էր ակումբի հիմնական աջ պաշտպանը: Մրցաշրջանի ընթացքում նա բաց թողեց որոշակի հանդիպումեր թեթև վնասվածքների պատճառով, սակայն ամենապատասխանատու հատվածին Նևիլը մոտեցավ լավագույն մարզավիճակում: Նա իր ասիստներով օգնեց թիմին նվաճել չեմպիոնական տիտղոսն Անգլիայում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում:

Դենիս Իրվին – ձախ պաշտպան

Իռլանդացի, որն այդպես էլ ոչ մի վայրկյան իռլանդական ակումբում չի խաղացել: Դենիս Իրվինն իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում կրել է միայն անգլիական ակումբների մարզաշապիկներ: Մեծամասամբ նա ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդը»: 1999 վթականին Իրվինն արդեն «մանկունյական ակումբի» վետերան ֆուտբոլիստներից էր, սակայն ստաբիլ պահում էր իր տեղը պաշտպանության ձախ թևում:

1998/1999 մրցաշրջանի մեկնարկում Իրվինը վստահ չէր խաղում, Ֆերգին նրան քիչ էր վստահում, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածում փորձառու ֆուտբոլիստը սկսեց խաղալ իր խաղամակարդակին համապատասխան: Հաղթական մրցաշրջանի վերջնամասում Իրվինը խփեց ակումբի կարևորագույն գոլերից մեկը՝ օգնելով խուսափել պարտությունից «Լիվերպուլի» հետ խաղում: Այդ ոչ-ոքին հաջորդիվ օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» նվաճելու չեմպիոնական տիտղոսը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

«Ռոնալդուն եսակենտրոն էր». Ֆոռլան

Սուլշեր. «Որտեղ Պոգբան, այնտեղ՝ հարցեր»

Սանչեսը ևս մեկ պատճառ է գտել Անգլիայից հեռանալու համար

Էդինսոն Կավանին ընտրել է այն ակումբը, որտեղ կշարունակի կարիերան

3 հանրահայտ մարզիչ հավակնում է գլխավորելու Բեքհեմի ակումբը

Պոգբայի և Սուլշերի առանձնազրույցի մանրամասները

Նևիլը՝ Լուկակուի մասին. «Ոչ պրոֆեսիոնալիզմը վարակիչ է»

Սուլշեր. «Հուսով եմ՝ շուտով կհայտարարենք Մագուայրի տրանսֆերի մասին»

Սուլշերի ու Լուկակուի ապարդյուն զրույցը. միլանյան թիմի տնօրենն Անգլիայում է

«Ռոնալդուն հիասթափեցնում էր Նիստելռոյին, իսկ Ֆերգյուսոնը երբեք չէր պատժում նրան». ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստ

Սուլշերը՝ Պոգբայի մասին. «Գործակալները շատ են խոսում»

Սուլշերը վստահ է, որ կարող է ստիպել Պոգբային փոխել որոշումը

Սուլշեր. «Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին ենք ձեռք բերել»

Սուլշերը համաձայն է վաճառել Պոգբային

«7 չափիր, նոր հագիր». «Մանչեսթեր Յունայթեդի» թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք չեն դիմացել «7» համարի ծանրությանը

#Ապրող_ֆոտոներ_22. «Խոսե Անտոնիո Ռեյեսի վերջին չեմպիոնության պատմությունը» (լուսանկար, տեսանյութ)