fbpx
Բաժիններ

#Ոսկե_թիմ_8. Հունաստանի հավաքականի կազմը ԵՎՐՈ-2004-ում. «Անակնկալների անակնկալը»

Համաշխարհին ֆուտբոլում հիշարժան են ոչ միայն օրացույցային գոլերն ու մարդկանց սրտում տեղ գտած լուսանկարները, այլև այս կամ այն երկրի այս կամ այն առաջնության այս կամ այն թիմը: Երկրպագուների զրույցներում շատ ենք լսում «Հիշու՞մ ես «Միլանի» 2004 թվականի կազմն ինչ լավն էր» կամ «Իտալիայի հավաքականի 2006 թվականի կազմին ոչ մի թիմ չի հասնի» ու խոսքեր:

VNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել նոր շարքեր: Այս անգամ՝ 2019-ից սկսած մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել կազմերին, որոնք դուք միանշանակ հիշում եք:Անդրադարձ է կատարվելու այն թիմերին, որոնք ներքին առաջնությունում կամ աշխարհի/Եվրոպայի առաջնությունում դարձել են չեմպիոն/ ոսկե մեդալակիր. ասել է թե՝ #Ոսկե_թիմ:

Հունաստանի հավաքական – 2004

2004 թվականը եվրոպական ֆուտբոլում անջնջելի հետք է թողել։ Ակումբային մակարդակով՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաջողության հասավ թիմ, որից ամենաքիչն էին դա սպասում։ Պորտուգալական «Պորտուն» անցավ բոլոր մրցակիցներին, հասավ եզրափակիչ, որտեղ պարտության մատնեց անակնկալների ևս մեկ սիրահար «Մոնակոյին»։

Դրանից շաբաթներ անց Պորտուգալիայում մեկնարկեց Եվրոպայի 2004 թվականի առաջնությունը։ Հաղթողի ֆավորիտներն այստեղ միշտ նույնն են՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա․․․Հունաստանի անունն այս ցուցակում գրողին մրցաշարի մեկնարկից առաջ կտեղավորեին հոգեբուժարանի հատուկ թերապիայի բաժին որպես անբուժելի հիվանդ։ Սակայն արի ու տես, որ հույները բոլորից ուժեղ գտնվեցին։

Ցուցադրելով փակ ու պրագմատիկ ֆուտբոլ՝ Հունաստանի ընտրանին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ մրցաշարի ընթացքում մրցելով գրեթե բոլոր ուժեղ հավաքականների հետ՝ Իսպանիա, Ֆրանսիա, Չեխիա և Պորտուգալիա (2 անգամ)։ Կազմում չունենալով վառ արտահայտված սուպեր-պուպեր աստղ՝ հույները հաջողության հասան նախ լավ պաշտպանության, ապա նաև թիմային ամուր ոգի ու հաղթելու մեծ ցանկություն ցուցաբերելու շնորհիվ։ Ահա և այդ լեգենդար դարձած կազմը։

Անտոնիոս Նիկոպոլիդիս – դարպասապահ

Նիկոպոլիդիսը երկրպագուների մեծամասնության հիշողության մեջ ամրապնդվել է իր սպիտակ մազերի շնորհիվ։ Սակայն հենց բուն ԵՎՐՈ 2004-ի ընթացքում Նիկոպոլիդիսը ցույց տվեց հուսալի խաղ, աչքի ընկավ մի քանի տպավորիչ սեյվով, որոնք եղան վճռորոշ։

Խմբային փուլի արգելքը հաղթահարելուց հետո Նիկոպոլիդիսը սեփական դարպասն անառիկ պահեց ու թույլ չտվեց ո՛չ Անրիին, ո՛չ առաջնության լավագույն ռմբարկու Միլան Բարոշին, ո՛չ էլ դեռևս երիտասարդ Ռոնալուին գրավելու սեփական դարպասը։ Արժանիորեն՝ Նիկոպոլիդիսը ճանաչվեց մրցաշարի լավագույն դարպասապահ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Բոսնիացիները չկարողացան միավորներով շրջանցել Հայաստանի հավաքականին, Իտալիան շարունակում է հաղթել, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մեր մրցակիցները. Առաջին կեսից հետո բոսնիացիները ոչ-ոքի են խաղում, Իտալիան հաղթում է (տեսանյութ)

Մեր մրցակիցները․ Իտալիան հաղթեց Ֆինլանդիային, Հունաստանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)

Ինչպես խաղացին մեր մրցակիցները, ու ինչ տեսք ունի մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո

#Ոսկե_թիմ_5. «Ռեալի» չեմպիոնական կազմը 2011/2012 մրցաշրջանում. «Ռեկորդաց ռեկորդ»

15 տարի առաջ Մայքլ Օուենը ֆանտաստիկ գոլ խփեց պորտուգալացիների դարպասը (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Հայաստանից կրած պարտությունից հետո Հունաստանի հավաքականի առաջատարները պահանջում են մարզչի հեռացումը

Առաջին գոլերն ու առաջին հաղթանակը հույների հետ մրցավեճում. Հունաստան-Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հունաստան – Հայաստան խաղի գոլերն ու բոլոր վտանգավոր պահերը (տեսանյութ)

Երբ մեր երկրպագուներն ավելի շատ էին, ու ավելի ուրախ. Հունաստան – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Սոկրատիս. «Եթե Հայաստանի հավաքականին պետք է 2 գոլ խփենք հաղթելու համար, ուրեմն եզրափակիչ փուլին արժանի չենք»

Ինչպես հին, բարի ժամանակներում․ Հայաստանը հաղթում է ուժեղ մրցակցին արտագնա խաղում (տեսանյութ)

Բարսեղյան․ Երրորդ գոլը Մխիթարյանի փայլուն անցումից հետո (տեսանյութ)

Հունաստանը հետ է բերում 1 գնդակ (տեսանյութ)