fbpx
Բաժիններ

Ռոբենը պատմել է, թե իրականում ինչն է դարձել «Ռեալից» հեռանալու պատճառը

«Ռեալի» կազմում նախկինում հանդես եկած Արիեն Ռոբենը Goal-ին տված հարցազրույցում խոսել է 2009-ին «Արքայական ակումբից» հեռանալու պատճառների մասին:

«Պատճառը միայն Ռոնալդուն չէր: Ակումբի նախագահ դարձավ Ֆլորենտինո Պերեսը ու թիմին միացան Կական, Բենզեման, Ալոնսոն ու Ռոնալդուն: «Ռեալը» մեծ գումարներ ծախսեց ու մեզ ասացին, որ այդ գումարները պետք է վերադարձվեն՝ ֆուտբոլիստներ վաճառելու հաշվին:

Ինձ համար դա խայտառակություն էր, որովհետև ես լավ հարաբերություններ ունեի թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ, բացի այդ, կարիերայիս լավագույն մինչմրցաշրջանային հատվածն էի անցկացրել: «Բավարիան» վաղուց էր հետաքրքված իմ ծառայություններով: Ես խոսեցի վան Գալի հետ և նա ինձ խնդրեց տեղափոխվել Մյունխեն: Ինչպես հետագայում պարզվեց, «Բավարիան» կարիերարիս շարունակության լավագույն տարբերակն էր», – ասել է Ռոբենը:

Ռոբենը արդեն հրաժեշտ է տվել մյունխենյան ակումբին և դեռևս հայտնի չէ, թե որտեղ հանդես կգա հոլանդացին հաջորդ մրցաշրջանում: «Կարմիրների» կազմում նա անցկացրել է 308 հանդիպում, դարձել 144 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կոուտինյոն իր պաշտոնական նորամուտը նշեց «Բավարիայում»

Կարիմ Բենզեման ռեկորդի հեղինակ դարձավ Լա լիգայում

«Ռեալը» խաղավերջում առաջ անցավ հաշվի մեջ, բայց ձեռքից բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Լևանդովսկիի հեթ-տրիկն առաջին հաղթանակը պարգևեց «Բավարիային» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Վալյադոլիդի» դեմ խաղում

Բեյլը, Խամեսը ու ևս 17 ֆուտբոլիստ. «Ռեալի» հայտացուցակը «Վալյադոլիդի» դեմ խաղի համար

Հանդիպում, որ փոխեց Բեյլի ու Խամեսի իրավիճակը «Ռեալում»

Ռամոսը նշել է իր կարիերայի 4 լավագույն մարզիչներին

Պաշտոնական. Ռենատու Սանշեշը՝ «Լիլի» ֆուտբոլիստ

Նեյմարի ֆինանսական պահանջները «Բարսելոնային» և «Ռեալին»

Ռամոս. «Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ շարունակել սպորտային գործունեությունս»

«Բավարիան» հերթական տրանսֆերը կիրականացնի. արժեքը 40 միլիոն եվրո է

Զիդանը խոսել է Նավասի ապագայի մասին

Զիդանի 2-րդ գահակալումը. անհաջող հեղափոխությո՞ւն, թե՞ նոր «Ռեալ»՝ հին դեմքերով

Զիդան. «Ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շուտ գա սեպտեմբերի 2-ը»

Մոդրիչի բացակայությունը լուրջ «գլխացավանք» է Զիդանի համար