fbpx
Բաժիններ

«Ու հնչեց զանգը, հնչեց…». 2019-ի 10 գլխավոր հրաժեշտները ֆուտբոլում

Մարզասերների համար ոչինչ ավելի ցավալի չէ, քան կուռքի հեռանալը մեծ սպորտից։ Բանական մարդը երբեք ողբ չի կապի այս կամ այն մարզիկի՝ կարիերան ավարտելու դեպքում։ Սակայն, կներեք, բանական մարդն ու ֆանատը (երկրպագուն) տարբեր երևույթներ են։ Ֆանատի համար սիրելի մարզիկի հանդիպումը չդիտելը ես կորակեմ, գուցե, շատ կտրուկ, բայց համենայն դեպս շատ մոտ․ առավոտ արթնանալ ու այլևս Արարատը չտեսնել։

Մի շտապեք բուռն արձագանքել՝ հավատացնելով, որ կուռքերը գալիս ու գնում են, բայց Արարատը միշտ նույն տեղում է։ Փորձեք դա բացատրել, օրինակ, Ռոջեր Ֆեդերերի կամ Լիոնել Մեսիի երկրպագուներին։ Անօգուտ է։ Ու սխալ է։ Ֆանատին հակառակում համոզելը ճիշտ բան չէ։ Բայց քանի դեռ նրանք չեն ավարտել իրենց կարիերան, հիշենք նրանց, ովքեր այլևս չեն ուրախացնում մեզ ու իրենց երկրպագուներին խաղադաշտում և պարզապես սատար կանգնենք։

1․ Չավի

Իսպանիայի հավաքականի պրոֆեսորը, խաղադաշտ դուրս գալու առաջին իսկ օրից փայլել է իր հիասքանչ փոխանցումներով, խաղադաշտը տեսնելու բացառիկ ունակությամբ։ Տևական ժամանակ է պահանջվել նրանից խաղադաշտում իր ֆուտբոլային կեսին գտնելու համար։ Այդ ֆուտբոլային կեսը Անդրես Ինիեստան էր։ Նրանք միասին ավելի կատարյալ էին, քան Թվիքսի զույգը։ Ինիեստայի հետ Չավին վերածվեց ոչ միայն կատարյալ կիսապաշտպանի, այլ առհասարակ անխափան մեքենայի, որը երբեք չի սխալվում։

Բարսայից հեռանալու օրը Կամպ Նոու ստադիոնը, ֆուտբոլային Իսպանիան ու առհասարակ ֆուտբոլասեր հասարակությունը հասկացավ․ Քաթար հեռացող տարեց կիսապաշտպանը գնում է կարիերան ավարտելու։ Հրաժեշտի խաղում Չավին անսահման սեր խոստովանեց երկրպագուներին, որոնք մի քանի տարվա ընթացքում 2 անգամ հրաժեշտ տվեցին պրոֆեսորին։ Նախ Չավին հեռացավ Բարսայից, իսկ այս տարի խաղակոշիկները կախեց մեխից առհասարակ։ Իրողություն, որի հետ մենք պետք է համակերպվենք։

2․ Անդրեա Բարձալի

2006 թվականին Իտալիայի լեգենդար հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն հռչակված ֆուտբոլիստների շարքում եղել է Անդրեա Բարձալին։ 30 տարեկանում Բարձալին թեպետ անուն հանած պաշտպան էր, սակայն գործնականում միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը ու Գերմանիայի ոսկե մեդալները բավարար չէին ։ Ուստի Յուվենտուսի 300 հազար եվրո արժեքով ծիծաղելի առաջարկը Բարձալին ընդունեց։ Ընդունեց ու դարձավ ակումբի խորհրդանիշներից մեկը։

Բարձալին տարիներ շարունակ Բոնուչիի ու Կիելինիի հետ անանցանելի պաշտպանության երեք սյուներից մեկն էր։ Վստահ եղեք՝ Իտալիայի ցանկացած բակում խաղացողներ ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը ցանկանում են դառնալ ոչ թե Բաջոներ ու դել Պիերոներ, այլ հենց Բարձալիներ ու Կիելինիներ, որովհետև իտալական ֆուտբոլի հիմքը պաշտպանությունն է։ Ուստի՝ Անդրեա Բարձալիի հեռանալը, կարելի է ասել, մեծ ողբերգություն էր իտալական ֆուտբոլի համար։ Նրա նման պաշտպան այսօր Իտալիայում չկա ու դեռ երկար ժամանակ դժվար էլ լինի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

«Լևանտեն» միակ, բայց տպավորիչ գոլով հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

«Էյբարը»՝ Մեսիին․ «Մեզ միայն մնում է ծափահարել քեզ»

«Ռեալի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում

Բրեյթվեյթ․ «Մեսիի հետ գրկախառնությունից հետո չեմ լվանա մարզաշապիկս»

«Բարսելոնան» գերազանցեց «Ռեալի» ռեկորդը Լա լիգայում

Մեսիի պոկերը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Կատարողական վարպետություն և գոլ․ Լիոնել Մեսին խաղադաշտում է (տեսանյութ)

Կառլես Պերես․ «Բարսելոնան» սաների հետ աշխատելու համբերություն այլևս չունի»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «էյբարի» դեմ խաղում

«Բեյլի տրանսֆերը կայացած էր, բայց «Ռեալը» վերջին պահին փոխեց միտքը». «Ջիանսուի» մարզիչ

«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն «Այաքսի» ֆուտբոլիստի համար

Նոյերի «կատակն» այս անգամ չստացվեց. մրցակցի հարձակվողը դաժանորեն պատժեց նրան (տեսանյութ)

«Բավարիան» ծանր պայքարում հաղթանակ կորզեց հետնապահի դեմ խաղում (տեսանյութ)

Ռիվալդո․ «Գվարդիոլան հիանալի շանս կունենա վերադառնալու «Բարսելոնա», եթե «Սիթիի» որակազրկումը չչեղարկվի»

Տադիչ․ «Զարմացած չէի նրանից, որ «Բարսելոնան» ցանկանում էր հրավիրել ինձ»