ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել եվրագավաթների ու ներքին առաջնությունների անցկացման ժամկետի վերաբերյալ - VNews
Բաժիններ

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել եվրագավաթների ու ներքին առաջնությունների անցկացման ժամկետի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ՈւԵՖԱ-ն այսօր տեսակոնֆերանս է անցկացրել, որի միջոցով եվրոպական ակումբների ու առաջնությունների ղեկավարների հետ քննարկել եվրոպական մրցաշարերի հետագա ճակատագրի հարցն ընթացիկ մրցաշրջանում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան ու եվրոպական ներքին առաջնություններն անցկացնել հուլիսին ու օգոստոսին: Նշվում է, որ ապրիլ-մայիս ամիսներին ֆուտբոլ խաղալը բացառված է, իսկ ահա հունիսին թիմերը կանցկացնեն փոքրիկ միջմրցաշրջան ու կպատրաստվեն 2019/20 մրցաշրջանն ավարտին հասցնելուն, իսկ հունիսին նախատեսված ընկերական հանդիպումները հավաքականների միջև կհետաձգվեն մինչև աշուն: Մրցաշարերը կարող են անցկացվել առանց հանդիսականների, եթե կորոնավիրուսի համաճարակի աճը չնվազի:

Առաջարկ կա նաև 2020/21 մրցաշրջանի բաց թողած խաղերն անցկացնել ձմռանն ու Boxing Day անել՝ ինչպես Անգլիայում են անում: Հաղորդվում է, որ այժմ բաց է մնում ամառային տրանսֆերային շուկան անցկացնելու ժամկետի հարցը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԱմենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնների լիգայի չորսի եզրափակիչը կարող է կայանալ Գերմանիայում

25 տարի առաջ այս օրը «Այաքսը» հասավ բացառիկ պատմական նվաճման

Դե Բրույնեն միայն մի դեպքում նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ

Թվեք Չեմպիոնների Լիգայի 08/09 եզրափակիչի թիմերի հայտացուցակները. VNews-ի Quiz-ը

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

«Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղը դարձել է կորոնավիրուսից 41 մարդու մահվան պատճառ

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կմեկնարկի նոր մրցաշրջանը Ֆրանսիայում

Թոփ 10. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները մինչև 23 տարեկան դառնալը

Կարոտախտ_#16. «Լակորունյան ռեմոնտադա». Ինչպե՞ս «Դեպորտիվոն» ոչնչացրեց «Միլանին» ու արեց դարի քամբեքը (տեսանյութ)

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Սարգիս Ադամյան. «Ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա լիգայում»

Երկու քաղաք երաշխիք չի տալիս, որ կընդունի ԵՎՐՈ-ն