-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ Լուի վան Գալը լավագույն մարզիչն է, ում հետ անգլիացի ֆուտբոլիստը երբևէ աշխատել է: Այս հայտարարությունը քննարկումների առիթ է տվել՝ հաշվի առնելով Ալեքս Ֆերգյուսոնի գործոնը:
«Վան գալը միանշանակ լավագույն մարզիչն է, ում հետ երբևէ աշխատել եմ: Սա կարող եմ ասել հարյուր տոկոսով: Պարզապես անհավանական են նրա մարտավարական գիտելիքները, նախապատրասման մեթոդներն ու ամենաչնչին նրբությունները հաշվի առնելը: Ես թվարկում եմ բաներ, որոնք մինչև նրան ճանաչելն իմ ուշադրությունը չեն գրավել:
Վան Գալը լավ է հասկանում, որ իր աշխատանքային մեթոդները ֆուտբոլիստների հետ բարդ են ընկալվում: Մենք քննարկել ենք միասին:
Ցավում եմ, որ մեր համագործակցությունը կարճ տևեց, սակայն մի բան հստակ կարող եմ ասել՝ երբ մարզիչ դառնամ, այն, ինչ սովորել եմ Վան Գալից, ինձ շատ կօգնի»,- The Mirror-ը փոխանցում է Ռունիի խոսքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո