fbpx

Վրաստանում մեկնարկել է լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների մրցաշարը

Վրաստանի Բաթումի քաղաքում այսօր մեկնարկեց լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների հերթական մրցաշարը։

Այս տարվա ստուգատեսին մասնակցում են 12 կանանց և 12 տղամարդկանց զույգ։ Հայաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Բելառուսից, Ռուաստանից և Վրաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկները պայքարում են վարկանշային միավորների ձեռքբերման համար, որոնք հետագայում հնարավորություն կտան մասնակցել ավելի խոշոր՝ մայրացամաքային ու աշխարհի առաջնություններին։ Բացի դրանից մրցաշարի հաղթողները կստանան դրամական պարգևներ հովանավորների կողմից։ Այս մրցաշարի իրականացումը նաև հովանավորել է Vivaro ընկերությունը իր VBET միջազգային բրենդով, որը նաև ապահովում է խաղերի ուղիղ հեռարձակումը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հովանավորներին ու Վրաստանի վոլեյբոլի ֆեդերացիային այս մրցաշարը այսքան լավ կազմակերպելու համար։ Այս առաջնությունը շատ մրցունակ է, քանի որ շատ մասնակից զույգեր բարձրակարգ ելույթներ են ունենում Եվրոպայում ու աշխարհում»,-նշեց մրցաշարի համակարգող Դանիշ Չարկան VNews.am-ի հետ զրույցում։

  • 5

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: