fbpx

Վրեժը կարող է հետաձգվել. «Բավարիայի» կիսապաշտպանը չի կարողացել ավարտել մարզումը (լուսանկար)

Մյունխենի «Բավարիայի» այսօրվա մարզման ընթացքում կիսապաշտպան Արտուրո Վիդալը վնասվածք է ստացել և չի կարողացել ինքնակամ հեռանալ խաղադաշտից: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild-ը:

Մարզումից հեռանալու համար Վիդալին օգնել են Ֆրանկ Ռիբերին և «Բավարիայի» դարպասապահների մարզիչը:

Ապրիլի սկզբին Վիդալն ապաքինվել էր ազդրի վնասվածքից, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Սևիլյայի» դեմ կայացած խաղի ընթացքում ստացել էր ծնկի վնասվածք:

Ամենայն հավանականությամբ, Վիդալն այսօրվա մարզումը չի կարողացել ավարտել հենց այդ վնասվածքի պատճառով:

Ակումբը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Առաջիկայում Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը հանդիպում կանցկացնի «Հանովերի» հետ: Ապրիլի 25-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում տանը կընդունեն Մադրիդի «Ռեալին»:

Նշենք, որ Վիդալը ցանկանում էր վրեժ լուծել «Ռեալից» Չեմպիոնների լիգայում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Sky Sports News. «Ռեալը» շուտով կհայտարարի Լոպետեգիի հրաժարականի մասին

«Ոսկե տղան»․ Վինիսիուս Ժունիորի շքեղ գոլը տուգանայինից կատարած հարվածով (տեսանյութ)

«Ռեալը» Կոնտեի հետ բանակցությունները սկսել է ԲԿՄԱ-ին պարտվելուց հետո

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական պատմական նվաճումը գրանցեց

Թոփ-5 թիմ, որ լավագույն մեկնարկն են ունեցել ուժեղագույն 5 առաջնությունում

Մարսելո․ «Լոպետեգիի հետ ենք մինչև մահ, նրան չի կարելի համեմատել Բենիտեսի հետ»

Պաշտոնական․ Հայտնի են Լիոնել Մեսիի ապաքինման ժամկետները (տեսանյութ)

2007 թվականից հետո մոտակա Էլ Կլասիկոն կարող է լինել առաջինը, որին չեն մասնակցի ո՛չ Մեսին, ո՛չ Ռոնալդուն

Լեո Մեսին վնասվածք է ստացել և փոխարինվել «Սևիլյայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Մելիլյայի» ֆուտբոլիստների արձագանքը, երբ իմացան, որ գավաթում խաղալու են «Ռեալի» դեմ (տեսանյութ)

«Բավարիան» և «Բորուսիան» վստահ հաղթանակներ տարան (տեսանյութ)

#Lopeteguiout? «Ռեալի» տխուր վիճակագրությունը Լա լիգայում

Կրկին ձախողում. «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Լևանտեին» (տեսանյութ)

«Ռեալը» «Լևանտեի» դեմ խաղում հակառեկորդ է գրանցել

«Ռեալը» 2 գնդակի տարբերությամբ պարտվում է «Լևանտեին». Ասենսիոյի գոլը չհաշվվեց (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Լևանտեի» դեմ խաղում