fbpx
Բաժիններ

WBC Armenia. Հատուկ գոտի կստեղծվի հայ բռնցքամարտիկների շրջանում լավագույններին պարզելու համար

Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանը և WBC-ի փոխնախագահ Օկսանա Սեմենիշինան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ մտադիր են ստեղծել WBC գոտի հայ բռնցքամարտիկների շրջանում լավագույններին ի հայտ բերելու համար:

«Մենք ներկայումս աշխատում ենք գոտու ստեղծման ուղղությամբ՝ հայ բռնցքամարտիկներին միավորելու համար: Ուզում ենք ցույց տալ սիրողական բռնցքամարտիկներին, որ իրենց կարիերան ավարտելուց հետո կարող են նաև ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում»,-ասաց WBC-ի փոխնախագահը:

Հայ մասնագետները արդեն դիտարկել են աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին ու նրանց այդ բացառիկ երեկոյին հրավիրելու հավանականությունը: Գոտիները կխաղարկվեն ամենահայտնի քաշային կարգերում, շատ բան կախված կլինի, թե որ քաշերում կլինեն ամենաշատ հավակնորդները:

Արամ Դավթյանը հայտարարեց, որ երեկոն նախատեսվում է անցկացնել մայիսին կամ սեպտեմբերին: Իսկ վայրի վերաբերյալ դեռևս հստակություն չկա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: