Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Խաբի Ալոնսո. «Հենրիխ Մխիթարյանի վրիպումը «Ռեալում» երկար ժամանակ չէին մոռանում» (տեսանյութ)

a20EqBBG - Խաբի Ալոնսո. «Հենրիխ Մխիթարյանի վրիպումը «Ռեալում» երկար ժամանակ չէին մոռանում» (տեսանյութ)

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով ամռանն ավարտելու է մարզական կարիերան, հիշել է Չեմպիոնների լիգայի գավաթի 2013/14թթ. մրցաշրջանը, երբ Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել էր մրցաշարի հաղթող:

«Արքայական» ակումբը քառորդ եզրափակչում հանդիպել էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որտեղ այն ժամանակ հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանը: Մադրիդցիներն Իսպանիայում հաղթել էին 3-0 հաշվով, իսկ պատասխան խաղում արդեն զիջում էին 0-2 հաշվով: Խաղը կտեղափոխվեր լրացուցիչ ժամանակ, եթե Մխիթարյանը, մեն-մենակ մնալով Իկեր Կասիլյասի դեմ և շրջանցելով նրան, գրավեր դարպասը:

«Չեմպիոնների լիգայում հաղթելու համար ֆուտբոլային բախտը պետք է ուղեկից լինի թիմին: Դա դժվար է տրամաբանորեն բացատրել: Շատ խաղեր են եղել, երբ իմ թիմն իրոք ուժեղ է եղել, բայց ինչ-որ բան չի հերիքել:

Օրինակ՝ այդ մրցաշրջանի քառորդ եզրափակչում մրցեցինք «Բորուսիայի» հետ: Պատասխան խաղում պարտվում էինք 0-2 հաշվով, երբ Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Եթե գոլ գրանցվեր, ապա մրցաշարի ամբողջ ընթացքը կշրջվեր: «Ռեալում» Մխիթարյանի այդ վրիպումը երկար ժամանակ չէին մոռանում»,- ասել է Ալոնսոն:


    • Ընթերցեք նաև

Գուտին երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը

Mirror. Մխիթարյանն անձեռնմխելի ֆուտբոլիստների թվում է

Էդեն Ազար. «Եթե «Ռեալը» ցանկանում է ինձ տեսնել իր թիմում, ապա գիտի, թե ինչ պետք է անի»

«Ռեալը» նոր դարպասապահի համար 60 մլն եվրո կվճարի

Goal. «Չելսին» ցանկանում է գնել Լևանդովսկուն, բայց «Բավարիան» աստղաբաշխական թվեր է պահանջում

Հենրիխ Մխիթարյանի մաղթանքը՝ երեխաներին

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր պաշտոնական կայքը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրեց Mickitoy խաղալիքը

Բեյլը վերջնական որոշում է կայացրել

Ռոնալդուն 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել

Հենրիխ Մխիթարյանի նոր անակնկալը երկրպագուներին

Պաշտոնական. «Ռեալը» ձեռք կբերի հերթական ծագող աստղին

Խուլեն Լոպետեգիի առաջին խոսքերը որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ

Հենրիխ Մխիթարյանը շուտով խաղալու է Անտուան Գրիզմանի և Նեյմարի թիմերի դեմ

Մխիթարյանը՝ ICC 2018-ի մասին. «Սա լավ հնարավորություն է տեսնելու, թե ինչ մակարդակի վրա ենք մենք գտնվում»

«Իմ տան շքեղությունը ես եմ». Հենրիխ Մխիթարյանը նոր հարցազրույցում այլ անկյունից է բացահայտվել