Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

«ՈՒՐԱՐՏՈՒ» – «ՆՈԱ»

22 սեպտեմբերի,  ժ.19:30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

6 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 2 անգամ, «Նոան»՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-5

«Ուրարտու»՝ 2-րդ տեղ (7 միավոր), «Նոա»՝ 4-րդ տեղ (4 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Ուրարտուն» հաջող է սկսել նոր մրցաշրջանը: Առաջնության մեկնարկային տուրում «Լոռիի» հետ չկայացած խաղում իր օգտին 3 միավոր գրանցելուց հետո «Ուրարտուն» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ և հաղթեց «Ալաշկերտին» (2-1): Ալեքսանդր Գրիգորյանի սաները հաջող մեկնարկեցին նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնելով «Փյունիկի» նկատմամբ:

2․ Իսկ ահա Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» համար առաջնության մեկնարկն այնքան էլ հաջող չէր: Միայն 3-րդ խաղում «Նոային» հաջողվեց առաջին հաղթանակը տոնել՝ խաղավերջում Արտյոմ Սիմոնյանի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ: Իսկ մինչ այդ «Նոան» ոչ-ոքի (2-2) էր խաղացել «Շիրակի» հետ ու նվազագույն հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»:

3․ Նախորդ առաջնությունում «Նոան» միակ թիմն էր, որի դարպասն «Ուրարտուն» այդպես էլ չկարողացավ գրավել: Առաջին շրջանի խաղում «Նոան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ տոնեց, իսկ հաջորդ խաղում դարպասներն անառիկ մնացին:

4․ Առաջնության մեկնարկային 3 հանդիպումներում էլ «Նոան» 11մ հարվածի իրավունք է ստացել: Եթե Վլադիմիր Ազարովն ու Արտյոմ Սիմոնյանը հաջող են իրացրել հարվածները, ապա Դենիս Դեդեչկոն «Ալաշկերտի» հետ խաղում չի կարողացել հաղթող դուրս գալ Օգնեն Չանչարևիչի հետ մենամարտում: Դեդեչկոյի այդ վրիպումը ճակատագրական էր «Նոայի» համար, որն ավելացված ժամանակում գոլ բաց թողեց ու պարտվեց:

5․ Ջոնել Դեսիրեն «Ալաշկերտի» հետ նախորդ տուրի խաղում բացեց գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում, որի շնորհիվ Ալեքսանդր Գրիգորյանի սաները Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 300-րդ հաղթանակը տոնեցին: Իսկ Դեսիրեն 31 գնդակով ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Ուրարտու»՝ Ալեքսանդր Գլիշիչ՝ 2 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկի համար թեժ մրցակցություն է

VBET Հայաստանի Պրեմիեր Lիգայի ևս 2 հանդիպում հետաձգվել է

Վերջին անգամ 2018-ին են հաղթել իրենց այսօրվա մրցակիցներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2 խաղին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկը» վաճառքի է հանել #ArtsakhStrong գրությամբ մարզաշապիկները

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Սևադա Արզումանյան. «Տղաները մաքսիմում աշխատեցին, նվիրվածությունից չեմ բողոքում» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Մեր թիմը կարող է ավելի լավ խաղալ ու կխաղա ավելի լավ» (տեսանյութ)

«Ուրարտուն» Դեսիրեի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Վանի» նկատմամբ (տեսանյութ)

«Ուրարտու» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)