Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ - Page 2 of 4 - VNews
Բաժիններ

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

«ԼՈՌԻ» – «ՓՅՈՒՆԻԿ» 

23 սեպտեմբերի,  ժ.16:15, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, «Լոռին» հաղթել է 2 անգամ, «Փյունիկը»՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-9

«Լոռի»՝ 7-րդ տեղ (3 միավոր), «Փյունիկ»՝ 5-րդ տեղ (4 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Լոռին» առաջնության մասնակից թիմերից բոլորից ուշ մրցասպարեզ դուրս եկավ՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնելով «Արարատ-Արմենիային»: Սակայն հաջորդ խաղում վանաձորցիները սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեցին «Վանին»:

Լուսանկարը՝ «Լոռիի» մամուլի ծառայության

2․ Միայն առաջնության 4-րդ տուրում «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում «Փյունիկին» վերջապես հաջողվեց ոչ միայն բացել գոլերի հաշիվն ընթացիկ մրցաշրջանում, այլև առաջին հաղթանակը տոնել: Իսկ մինչ այդ փյունիկցիները նվազագույն հաշվով զիջել էին «Արարատին» ու «Վանին», գոլազուրկ ոչ-ոքի էին ավարտել խաղն «Ուրարտուի» հետ:

3․ «Լոռին» VBET Հայաստանի գավաթի խաղարկությունը սկսեց ԲԿՄԱ-ի հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով: «Փյունիկի» համար գավաթի մրցաշարի մեկնարկն ավելի անհաջող էր: Թեև խաղասկզբում Անտոն Կոբյալկոն առաջ էր մղել «Փյունիկին», սակայն «Ուրարտուն» ի վերջո 2 գոլ խփեց ու հաղթեց:

4․ «Լոռին» շարունակում է կազմի համալրման գործընթացը: ԲԿՄԱ-ի հետ գավաթային մրցախաղում «Լոռիում» նորամուտը նշեց 28-ամյա բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը, որը հայ ֆուտբոլասերներին հայտնի է 2016/17թթ. մրցաշրջանում «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթներով (27 խաղում 8 գոլ):

5․ Նախորդ առաջնությունում «Փյունիկն» առավելության էր հասել «Լոռիի» նկատմամբ՝ տոնելով մեկ հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Լոռիին» չի հաջողվել հաղթել «Փյունիկին»: Վերջին հաղթանակը փյունիկցիների նկատմամբ վանաձորցիները տոնել են անցյալ տարվա ապրիլի 7-ին՝ Երևանում առավելության հասնելով 2-1 հաշվով:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Լոռի»՝ Ջոնել Դեսիրե՝ 6 գոլ:

«Փյունիկ»՝ Ռումյան Հովսեփյան, Արթուր Միրանյան՝ 2-ական գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Սևադա Արզումանյան. «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարգով ավելի բարձր են, բայց եթե մեր պահերն օգտագործեինք, նման արդյունք չէր լինի» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Մենք այսօր հաղթեցինք լավ հակառակորդի: Գործ ունեինք բնավորություն ունեցող թիմի հետ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան․ «Հաճելի կլինի գնալ ձմեռային ընդմիջման՝ գտնվելով 1-ին հորիզոնականում» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին» և ամրապնդվեց առաջատարի դիրքում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)