Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ - Page 3 of 4 - VNews
Բաժիններ

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»

23 սեպտեմբերի, ժ.16:15, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

60 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 19 անգամ, «Շիրակը»՝ 19, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 70-61

«Գանձասար-Կապան»՝ 10-րդ տեղ (1 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Գանձասար-Կապանն» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում էլ անհաջող է հանդես գալիս: Առաջնության մեկնարկային 3 հանդիպումներից երկուսում գանձասարցիները պարտվել են «Վանին» (1-2) և «Փյունիկին» (0-2), իսկ միակ միավորը վաստակել են «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում (1-1): VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում էլ «Գանձասար-Կապանն» անհաջող մեկնարկեց՝ 1/8 եզրափակչի առաջին խաղում 2-3 հաշվով զիջելով Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիային»:

2․ Կազմը զգալիորեն փոփոխած «Շիրակն» առաջնությունում առայժմ միայն մեկ խաղ է անցկացրել՝ ոչ-ոքի (2-2) ավարտելով հանդիպումը «Նոայի» հետ: Գավաթի մրցաշարում էլ «Ալաշկերտի» հետ մրցավեճում արդեն խաղասկզբում բացելով հաշիվը, գյումրեցիները ոչ միայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը, այլև խաղադաշտից պարտված հեռացան:

3․ Մրցակիցների միջև առաջնությունում կայացած վերջին հանդիպումը կարելի է պատմական համարել «Գանձասար-Կապանի» համար: Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Երևանում կայացած այդ խաղում գանձասարցիները հաղթեցին նվազագույն հաշվով և վերջ դրեցին շիրակցիների հետ մրցախաղերում առանց հաղթանակների 12 հանդիպումների տխուր շարքին, որի ընթացքում կրել էին 3 պարտություն, 9-ն ավարտել էին ոչ-ոքի: Ընդ որում մրցակիցների միջև կայացած վերջին 4 հանդիպումներում գանձասարցիներին չէր հաջողվել գրավել «Շիրակի» դարպասը: Դրանցից 3-ում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել էին 2017թ. ապրիլի 29-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 3-2 հաշվով:

4․ Նոր մրցաշրջանում «Շիրակի» հնաբնակներից ամենափորձառուն թիմի 30-ամյա ավագ Աղվան Դավոյանն է, որը հարազատ ակումբի կազմում 190 խաղ է անցկացրել: Ընթացիկ մրցաշրջանում նա կընդգրկվի հավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»:

5․ Եթե «Շիրակի» հետ խաղում էլ «Գանձասար-Կապանի» դարպասի պաշտպանությունը վստահվի Գրիգոր Մելիքսեթյանին, ապա վերջինս կդառնա Բարձրագույն խմբում գանձասարցիների կազմում առավել շատ հանդիպումներ անցկացրած դարպասապահը: Նա կգերազանցի Լևան Բուբուտեիշվիլու ցուցանիշը, որը ՀՀ առաջնություններում 92 անգամ պաշտպանել էր թիմի դարպասը:

Իսկ եթե Մելիքսեթյանին հաջողվի նաև անառիկ պահել սեփական դարպասը, ապա Բարձրագույն խմբում 60-րդ «չոր» խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Գանձասար-Կապան»՝ Արթուր Քոչարյան՝ 9 գոլ:

«Շիրակ»՝ Դավիթ Հակոբյան՝ 5 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին» և ամրապնդվեց առաջատարի դիրքում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)