Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ - Page 4 of 4 - VNews
Բաժիններ

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

«ՎԱՆ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

24 սեպտեմբերի, ժ.16:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

Բարձրագույն խմբում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Բարձրագույն խմբի նորեկ «Վանը» գերազանց է մեկնարկել՝ հաղթելով անցկացրած 3 հանդիպումներում էլ («Գանձասար-Կապան»՝ 2-1, «Փյունիկ»՝ 1-0, «Լոռի»՝ 1-0): «Վանի» արդյունքը ՀՀ առաջնություններում յուրօրինակ ռեկորդ է: Մինչ այդ Հայաստանի առաջնության մասնակից ոչ մի թիմի չէր հաջողվել Բարձրագույն խմբում նորամուտը 3 անընդմեջ հաղթանակով նշել: Նորեկներից լավագույն արդյունքը պատկանում էր «Երազանքին» (1993թ.) և «Երևանին» (1995/96թթ.), որոնք առաջնության մեկնարկային 3 հանդիպումներում 7-ական միավոր էին վաստակել:

Հետաքրքիր է, որ 2006թ. Սևադա Արզումանյանը նորաստեղծ «Ուլիսի» ղեկին իր սաների հետ շատ անհաջող էր մեկնարկել Բարձրագույն խմբում՝ պարտվելով 3 հանդիպումներում էլ:

2․ «Լոռիի» հետ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Էդգար Մովսեսյանը բացել էր գոլերի հաշիվը «Վանում»: Հետաքրքիր է, որ մինչ այդ նա Բարձրագույն խմբում խփած իր առաջին գոլի բերկրանքը վայելել էր 2018թ. «Արցախում»՝ կրկին ավելացված ժամանակում գրավելով «Լոռիի» դարպասն ու հաղթանակ պարգևելով իր թիմին:

3․ Իսկ ահա գավաթի մրցաշարում «Վանին» չհաջողվեց շարունակել հաղթարշավը՝ այդպես էլ չգտնելով նորաստեղծ «Նորավանքի» դարպասի բանալին: «Ալաշկերտն» ավելի հաջողակ գտնվեց՝ 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնելով «Շիրակի» նկատմամբ:

4․ «Ալաշկերտը» հաջող էր մեկնարկել առաջնությունում՝ «Արարատ-Արմենիայի» (0-0) և «Նոայի» (1-0) հետ հանդիպումներում վաստակելով 4 միավոր, սեփական դարպասը պահելով անառիկ: Սակայն հաջորդ խաղում ալաշկերտցիները 1-2 հաշվով զիջեցին «Ուրարտուին»:

5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Դմիտրի Գունկո. «Իմ թիմի խաղը լիովին գոհացրեց, իսկ պահերի իրացմանը խանգարեց դեղին համազգեստով բրիգադը» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Պատահում է` հիմնական կազմից 1-2 խաղացող են բացակայում, պատահում է՝ թիմի կեսը. Մեզ մոտ երկրորդ դեպքն էր» (տեսանյութ)

Գևորգ Տարախչյան․ «Չիրացրինք մեր պահերը․ կփորձենք հաղթել մյուս խաղերում» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Մրցավարը վճռեց խաղի ելքը» (տեսանյութ)

«Նոան» և «Ուրարտուն» մեկական գոլ խփեցին ու ոչ-ոքի գրանցեցին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարգով ավելի բարձր են, բայց եթե մեր պահերն օգտագործեինք, նման արդյունք չէր լինի» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Մենք այսօր հաղթեցինք լավ հակառակորդի: Գործ ունեինք բնավորություն ունեցող թիմի հետ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան․ «Հաճելի կլինի գնալ ձմեռային ընդմիջման՝ գտնվելով 1-ին հորիզոնականում» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին» և ամրապնդվեց առաջատարի դիրքում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)