-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Սաութհեմփթոնի» հարձակողական ոճի կիսապաշտպան Թեո Ուոլքոտը, որն անցյալում հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ դիմակայությանը վերաբերող պատմություն է ներկայացրել:
«Երբ Մեսին ստացավ գնդակը և կարող էր խաղադաշտում դեմ առ դեմ հայտնվել իմ առջև, փոխեց իր ընթացքը և շարժվեց այլ ուղղությամբ: Ես մտածեցի․ «Լա՛վ, նա չի ցանկանում մոտենալ ինձ, դա լավ նշան է»: Մենք շատ ենք խաղացել «Բարսելոնայի» հետ, և Մեսին մի անգամ մարզաշապիկ խնդրեց ինձնից: Ես մտածեցի․ «Ա՛յ քեզ բան, աշխարհի մեծագույն ֆուտբոլիստն ինձնից մարզաշապիկ է խնդրում․․․»: Խոսքեր չունեի»,- Ուոլքոտի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:
Անգլիացին «Սաութհեմփթոնի» սան է: Նա 2006 թվականին 16 տարեկան հասակում հեռացել է ակումբից և 10,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Արսենալ»: Այնտեղից 2018 թվականի հունվարին միացել է «Էվերտոնին»: «Սաութհեմփթոնը» լիվերպուլյան ակումբից Ուոլքոտի տրանսֆերը վարձակալել է մինչև 2021 թվականի ամառ:
Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է 47 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ: «Արսենալի» կազմում 2-ական անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր:
Ո՞վ է դառնալու Մեսիի հետնորդը․ Էտո՛օի կարծիքը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո