Ե՛վ մախ, և՛ գաղափար. 5 խաղ, որտեղ փայլել է Յուրա Մովսիսյանը - VNews
Բաժիններ

Ե՛վ մախ, և՛ գաղափար. 5 խաղ, որտեղ փայլել է Յուրա Մովսիսյանը

Հայաստանի հավաքականի արդեն նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը 2 տարուց ավելի խաղադաշտ դուրս չէր եկել, բայց միայն վերջին օրերս հաստատեց, որ վերջնականապես ավարտել է կարիերան։

VNews.am-ն առանձնացրել է 5 խաղ, որոնք ամենավառն էին Յուրայի կարիերայում և որոնց մասին հավանաբար պատմելու եք հաջորդ սերունդներին։

Հայաստան – Մակեդոնիա՝ 4։1 (2011 թ․)

Հայաստանի հավաքականը վերջերս դարձավ Ազգերի լիգայի իր խմբի հաղթող, սակայն դա նույնիսկ մոտ չէ այն հիացմունքին ու դրայվին, որը երկրպագուները զգում էին 2012-ի ընտրական փուլի ժամանակ մեր ընտրանու խաղից։ Այդ խմբի զարդերից մեկը Մակեդոնիայի հավաքականի հետ խաղն էր, որը դեռ Հյուսիսային չէր դարձել։ Չնայած նրան, որ Մովսիսյանն այդ խաղում գոլի հեղինակ չդարձավ, կարելի է ասել, որ դա նրա կարիերայի լավագույն խաղերից մեկն էր։ Յուրան դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ, որոնցից մեկը հիասքանչ անցումով։ Այդ երեք «ասիստներից» երկուսը ծնվել էին հարձակվողի կողմից գնդակը խլելու և արագ գրոհ կազմակերպելու շնորհիվ։

«Սպարտակ» – «Թերեք»՝ 3։1 (2013թ)

2011 թվականին Յուրան տեղափոխվեց «Կրասնոդար» և երկու տարում իրեն հիանալի դրսևորեց։ 51 խաղում խփած 23 գոլն ու 10 գոլային փոխանցումը շատ ակումբների համոզեցին, որ Ռուսաստանում թոփ հարձակվող է հայտնվել։ «Սպարտակն» ամենահամառն էր Մովսիսյանին ձեռք բերելու ցանկության մեջ և առաջարկեց 7,5 միլիոն եվրո, որն այն ժամանակ ակումբի պատմության 5-րդ ամենաթանկարժեք տրանսֆերն էր։ Սպասելիքները և ճնշումը մեծ էին, ուստի բոլորը սպասում էին հայ ֆուտբոլիստի նորամուտին, և այն․․․  ՊԱՏՄԱԿԱՆ ՍՏԱՑՎԵՑ։ «Թերեքի» հետ խաղում Մովսիսյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ինչը երբեք չէր հաջողվել մոսկվացիների կազմում նորամուտը նշած որևէ ֆուտբոլիստի։ Հիացմունքը միայն հեթ-տրիկից չէր, այլ նաև նրանից, թե ինչպես դա արվեց։ Բոլոր գոլերն միմյանցից շատ տարբեր։ Առաջինն` արագ կողմնորոշում տուգանային հրապարակում, երկրորդը՝ հեռահար հարված, իսկ երրորդը՝ անհատական անցում։ Խաղը մեկնաբանող Ալեքսանդր Շմուրնովը («Սպարտակի» հայտնի երկրպագու) հրճվանքի մեջ էր։

«Սպարտակ» – «Զենիթ»՝ 4։2 (2013 թ․)

Երկու գրանդների միջև դիմակայությունն արդեն դարձել է ամենասկզբունքայինը Ռուսաստանում, բայց 2013 թվականին այն դեռ նոր էր սկսում նման կարգավիճակ ստանալ։ Այդպիսի խաղերից մեկը դարձավ Յուրա Մովսիսյանի բենեֆիսը։ «Սպարտակը» մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում էր, երբ ընդունեց առաջատար «Զենիթին»։ Հաղթանակը հսկայական նշանակություն ուներ և Յուրան ապահովեց այն։ Հայ հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Գոլերից մեկը գրեթե զրոյական անկյան տակ գտնվելու ժամանակ էր։ Պետերբուրգցիների աստղային՝ Հալկ-Արշավին-Կերժակով եռյակն անզոր էր մեկ հայի դեմ։ Յուրային գոլային փոխանցում կատարողներից մեկը Արաս Օզբիլիսն էր։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

Գեղամ Ղադիմյանը՝ «Կայսարի» ֆուտբոլիստ

Խոակին Կապառոսը Վիսենտե դել Բոսկեի ու Դիեգո Ֆոռլանի հետ միջազգային համաժողովի կմասնակցի

Սպերցյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Տիգրան Բարսեղյան. «Երկրպագուները կսիրեն նրան»

«Ամերիկյան նվերներից մինչև բարձրակարգ մարզահագուստ». Հայաստանի հավաքականի շապիկների պատմությունը

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Վարազդատ Հարոյանը՝ «Աստանայի» ֆուտբոլիստ

Կատարե՞լ է Մովսիսյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Ինչ փուլում է Հարոյանի տրանսֆերը «Աստանա». պարզաբանում է ակումբի մամուլի քարտուղարը

Հավաքականում նորամուտի թանկ գինը․ Ինչպես «կյանքի խաղը» վերափոխեց հայ դարպասապահի կարիերան

«Աստանան» հաստատել է, որ հետաքրքրված է Հարոյանի ծառայություններով

Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել ՌՊԼ-ում

Բրիասկո Բալեկյանը վարակվել է կորոնավիրուսով

«Իմ իմիջի հարցն է». Վարդան Մինասյան երկրորդ փորձը