Ե՛վ նորվեգացին, և՛ ֆրանսիացին. տասնամյակի ամենաշոկային ամառը «Ռեալի» համար - VNews
Բաժիններ

Ե՛վ նորվեգացին, և՛ ֆրանսիացին. տասնամյակի ամենաշոկային ամառը «Ռեալի» համար

նորվեգացին և՛ ֆրանսիացին՝ տասնամյակի ամենաշոկային ամառը «Ռեալի» համար - Ե՛վ նորվեգացին, և՛ ֆրանսիացին. տասնամյակի ամենաշոկային ամառը «Ռեալի» համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:58

-

-

Ովքեր ճանաչում են Ֆլորենտինո Պերեսին(«Ռեալի» նախագահ), վստահ են, որ այս մարդն ամեն ինչ անելու է, որ մինչև «Սանտիագո Բեռնաբեուի» կառուցման աշխատանքների ավարտը Կիլիան Մբապեն ու Էրլինգ Հալանդը կրեն «Արքայական ակումբի» մարզազգեստը՝ գրում է իսպանական Marca-ն:

«Միլիտաոների ու Օդրիոսոլաների ժամանակն ավարտվել է: Ֆլորենտինո Պերեսը նորից դրել է սաղավարտն ու պատրաստվում է հիմնովին նորոգել թիմը:

Չեմպիոնների լիգայի երեք անընդմեջ գավաթ նվաճած թիմը համալրվել է միջին կամ միջինից մի փոքր բարձր խաղամակարդակի ֆուտբոլիստներով: Նույնիսկ Էդեն Ազարի՝ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի ժամանումը, մեծ հաշվով, թիմում ոչինչ չփոխեց:

Հիմա եկել են Կիլիան Մբապեն ու Էրլինգ Հալանդը: Առաջիկա ամառը պատրաստվում է ամենաշոկայինը լինել «Ռեալի» համար վերջին տասնամյակում, քանի որ Պերեսն ուզում է երկուսին էլ՝ թե՛ Մբապեին, թե՛ Հալանդին:

Նորվեգացին ու ֆրանսիացին՝ նույն տեղում… Պատկերացրեք սա»,- գրում է Marca-ն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պերեսը նշել է՝ որքանով է հնարավոր Մբապեի ու Հալանդի տրանսֆերը

«Բավարիան» լուրջ հնարավորություն ունի ձեռք բերել «Ռեալի» տրանսֆերտային թիրախին

Բենզեման շրջանցել է «Ռեալում» Ռոնալդուի ռեկորդներից մեկը

Չեֆերինը չի բացառել, որ «Ռեալը» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայից

Պերես. «Յուվենտուսն» ու «Միլանը» դուրս չեն եկել Սուպերլիգայից, «Բարսելոնան» դեռ մտածում է»

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց, Բենզեման՝ դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմի» հաղթանակին, Դորտմունդի «Բորուսիան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

4 վերադարձ, 2 նոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղում

Կալդերոն. «Հրավիրեցի Ռոնալդուին, երբ հասկացա, որ Մեսիի տրանսֆերն անհնարին է»

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

«Պերեսը եսասեր է, եսասեր, եսասեր, նա մտածում է միայն «Ռեալի» մասին». «Վիլյառեալի» սեփականատեր

Sky Sport. Դավիդ Ալաբան՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի նախագահը հստակություն է մտցրել Մբապեի ապագայի հարցում