fbpx
Բաժիններ

ԵԱ․ Պայքարի մեջ մտած 5 հայ ազատ ոճայիններից 2-ը կպայքարեն մեդալների համար

Կասպիսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-րդ օրը մրցագորգ են դուրս եկել  55կգ, 65կգ, 70կգ, 79կգ, 92կգ և 97կգ քաշային կարգի հայ ազատ ոճայինները։

Առաջնության առաջին օրը այդքան էլ հաջող չի ստացվել մեր ըմբիշների համար։

57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը նախնական գոտեմարտում 10-0 հաշվով առավելության հասավ ռումինացի Անդրեյ Դուկովի նկատմամբ, սակայն արդեն քառորդ եզրափակչում նույն հաշվով ցավալի պարտություն կրեց Ադրբեջանը ներկայացնող Գիորգի Էդիեշերաշվիլուից։

Էդիշերաշվիլուին հաղթահարեց կիսաեզրափակիչ ագելքն ու հայ մարզիկը հնարավորություն է ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։

65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչիգաշվիլին էր, ումից էլ նա կրեց իր 3-0 հաշվով պարտությունը։ Վրացի մարզիկը հաջորդ գոտեմարտը պարտվեց ռուս Իլաս Բեկբուլաթովին, ու այդպիսով Ֆրանգուլյանը դուրս մնաց պայքարից։

70 կգ քաշային կարգում բավականին լավ հանդես եկավ Վալտեր Մարգարյանը, ով 1/16-րդ եզրափակչում 10-0 հաշվով առավելության հասավ Մաքսիմիլիան Աուսերլեյնթերի(Ավստրիա) նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում, չնայած 9-6 հաշվով պարտությանը, Մոհամեդ Կուրբանալիևի հետ լավ գոտեմարտ անցկացրեց։ Մարգարյանը ևս սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։

79կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը 10-0 հաշվով առավելության հասնելով ֆինն Հենրի Սելենիուսի նկատմամբ, պարտվեց քառորդ եզրափակչում ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովին, որը հետագայում դուրս մնաց պայքարից։

97 կգ քաշային կարգում Գեորգի Կետոևը պարտություն կրեց ադրբեջանցի Նուրմագոմեդ Գաջիևից 3-0 հաշվով։ Ադրբեջանցի մարզիկը պարտություն կրեց կիսաեզրափակչում՝Կետոևին առանց մեդալային հույսի թողնելով։

Այսպիսով, մրցումային 6-րդ օրը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն 57կգ Միհրան Ջաբուրյանն ու 70կգ Վալտեր Մարգարյանը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նուրսուլթան 2019. Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին

Նուրսուլթան 2019. Հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները

Հաբեթնակ Կուրղինյան․ «Գոհ եմ մեր թիմի արդյունքներից Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում»

2 արծաթե մեդալ, 6 բրոնզե. Ավարտվեց Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը (ֆոտոշարք)

Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը պարտվեցին եզրափակիչում

Հայաստանի 2 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում

Արսեն Հարությունյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը, ևս 7 հայ ըմբիշ պայքարում են կիսաեզրափակիչում (ուղիղ եթեր, ֆոտոշարք)

Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը կլինի Vivaro News-ի ուղիղ եթերում

Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար

Եվրոպական խաղերում Հայաստանն այսօր կունենա 6 ներկայացուցիչ

Մինսկ 2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի

Վալոդյա Ֆրանգուլյանը ու Սարգիս Հովսեփյանը պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում

Եվրոպական խաղեր. Այսօր 6 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար

Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Եվրոպական խաղեր մեկնող ազատ ոճային ըմբիշների կազմը, և մարզիկների ակնկալիքները (տեսանյութ)