Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Արսեն Հարությունյանը (61 կգ) իր ճանապարհը սկսել է որակավորման փուլից՝ համապատասխանաբար հաղթելով Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Էգորովին (6:0) ու ուկրաինացի Իվան Բիլեյչուկին (7:0): Եզրափակիչ դուրս գալու համար Հարությունյանը կմրցի ռուս Ալեքսանդր Բոգոմոևի հետ։
Մարզպետ Գալստյանը (92 կգ) նույնպես կիսաեզրափակիչում է ուկրաինացի Ռոման Ռիչկոյին (15:2) ու հույս Անգելոս Կուկլարիսին (10:0) հաղթելուց հետո։ Հաջորդ փուլում Գալստյանը գոտեմարտելու է Շվեյցարիան ներկայացնող Սամուել Շիրերի հետ։
Այսօր պայքարի մեջ մտած Հրայր Ալիխանյանը (74 կգ) պարտվել է մեկնարկում, իսկ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) 1/8 եզրափակիչում ուկրաինացի ըմբիշի նկատմամբ տարած ծանր հաղթանակից հետո պարտվել է Սան Մարինոն ներկայացնող Միլես Ամինեին։
Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերանիձեն 1/8 եզրափակիչում հաղթեց ռումինացի Ռարեսի Չինտոանին։ Հաջորդ փուլում Բերանիձեն կմցրի գերմանացի ըմբիշի հետ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո