ԵԱ. Ասլանյանն ու Ղարիբյանը հաղթանակներով մեկնարկեցին, Ամոյանը պարտվեց (տեսանյութեր, լուսանկարներ) - VNews
Բաժիններ

ԵԱ. Ասլանյանն ու Ղարիբյանը հաղթանակներով մեկնարկեցին, Ամոյանը պարտվեց (տեսանյութեր, լուսանկարներ)

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրն է։ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր արդեն մրցագորգ է դուրս եկել 3 ըմբիշ։

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Սպասովի նկատմամբ 9:1 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Բազարովի հետ։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նույնպես հաջող է սկսել՝ հաղթելով շվեդ ըմբիշին։ Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի վրացի Գեորգի Շոտաձեն։


72 կգ քաշային Մալխաս Ամոյանը որակավորման փուլում զիջեց Սերբիան ներկայացնող Դոմինիկ Էլտինգերին։

Քիչ անց գորգ դուրս կգան Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Նշենք նաև , որ այսօր Հայաստանի հավաքականը կարող է ունենալ առաջին մեդալը. 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, հակառակորդը որոշվելու է սփոփիչ գոտեմարտերի արդյունքով:

VNews.am-ը լուսաբանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հռոմից: Հետևեք թարմացումներին մեր կայքում և Vivaro News – Armenian Sport ֆեյսբուքյան էջում:

  • 9

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»

8 հայ ըմբիշ ընդգրկվել է UWW-ի դասակարգման աղյուսակում

Հավաքականի մարզիչները կոչ են անում ինտրիգներ չփնտրել ու տալիս բոլոր հարցերի պատասխանները (տեսանյութ)

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Ազատ ոճայինների ելույթի ամփոփումը (տեսանյութ)

Արսեն Հարությունյանի պարգևատրման արարողությունը Եվրոպայի առաջնությունում (ֆոտոշարք)

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ, լուսանկարներ)

Հաբեթնակ Կուրղինյան. «Տղաները մեծ ներուժ ունեն, բայց դեռ աշխատելու տեղ կա»

Գևորգ Մխեյանը նույնպես պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում (տեսանյութ)

Միհրան Ջաբուրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

ԵԱ. Գալստյանն և Բերանիձեն չկարողացան անցնել եզրափակիչ (տեսանյութ)

Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Լևան Բերանիձեն նույնպես կիսաեզրափակիչում է (լուսանկարներ)

ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Մարզպետ Գալստյանը կիսաեզրափակիչում են

Գևորգ Մխեյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

ԵԱ. Պայքարը սկսում է Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը