fbpx

ԵԱ. Հայ մարզիկները ջրացատկում նվաճել են անկախ Հայաստանի առաջին մեդալը

Էդինբուրգում ընթանում է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է պատմական արդյունք Հայաստանի հավաքականի համար:

Վլադիմիր Հարությունյան -Լև Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում  396 արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ՝ իրենցից առաջ թողնելով միայն Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին:

Նշենք, որ մեծահասակների պայքարում սա ջրացատկ մարզաձևում անկախ Հայաստանի պատմության նվաճած առաջին մեդալն է։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: