Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր 5 ըմբիշ սկսելու է պայքարը նախնական գոտեմարտերում։ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) իր ճանապարհը սկսելու է որակավորման փուլից, որտեղ մրցելու է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմ Էգորովի հետ, Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկելու է 1/8 եզրափակիչից, որտեղ հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկելու է վրացի Ավտանդիլ Կենտչաձեի հետ, Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) մեկնարկելու է նույն փուլից ու գոտեմարտելու է ուկրաինացի Իլյան Արչայայի հետ, Մարզպետ Գալստյանը (92 կգ) որակավորման փուլում փորձելու է անցնել ուկրաինացի Ռոման Ռիչկոյի արգելքը, Լևան Բերիանիձեն (125 կգ) քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պետք է հաղթի ռումինացի Ռարես Չինտոանին։
Հավելենք, որ այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկանցի Գևորգ Մխեյանը (70 կգ), իսկ Միհրան Ջաբուրյանը (57 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո