-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում արտագնա հաղթանակ տոնելով՝ գերմանական «Հոֆենհայմն» ապահովել է իր տեղը մրցաշարի 1/16 եզրափակիչում և պատմության մեջ առաջին անգամ ելույթ կունենա եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ փուլում:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի թիմը 4 տուրում տոնել է նույնքան հաղթանակ և 12 միավորով գլխավորում է L խմբի մրցաշարային աղյուսակը: 2-րդ հորիզոնականում «Ցրվենա Զվեզդան» է, որը վաստակել է 9 միավոր, 3-րդը երեք միավորով «Սլովան Լիբերեցն» է: Առանց միավորի խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Գենտը»:
Եվրոպա լիգայի խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև «Արսենալն» ու «Լեսթերը»:
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո