fbpx
Բաժիններ

Ելք կա՞. 4 բան, որ պետք է Մոուրինյոյին ոտքի կանգնելու համար

Այսօր միայն ալարկոտը չի քարկոծում ու քննադատում Ժոզե Մոուրինյոյին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆիասկոյի համար: «Սիևլիայի» կարգի թիմին պարտվելուց հետո միակ բանը որ գալիս է ռացիոնալ դատող մարդու գլխին, իհարկե, հրաժարականն է: Սակայն մի պահ եկեք իջեցնենք քլունգներն ու հասկանանք, թե ինչը կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին» նորից ոտքի կանգնել ու հիշել, որ ժամանակին այս թիմը հավասարը չի ունեցել ոչ միայն Անգլիայում, այլև Եվրոպայում առհասարակ:

Գնել բարձրակարգ պաշտպան

Ժոզե Մոուրինյոն միլիոններ, ավելի ճիշտ հարյուրավոր միլիոններ է վճարում հարձակվողների ու կիսապաշտպանների համար: Սակայն կամ Մոուրինյոն մոռացել է պաշտպանության մասին կամ էլ…չէ լավ…հաստատ մոռացել է: Հույսը դնել Էրիկ Բայիի, Դեյլի Բլինդի ու Քրիս Սմոլինգի պես պաշտպանների վրա, նշանակում է զբաղվել արկածախնդրությամբ: Հանուն արդարության պետք է նշել, որ այս պաշտպաններն ամենից թույլն են, որոնց երբևէ մարզել է Ժոզեն:

Մի հատ հիշենք՝ Ռամոս, Կարվալյու, Լուսիո, Տերի..ու հիմա նրանց կողքին բարձրաձայն ասեք Էրիկ Բայի: Իվուարցի պաշտպանի հանդեպ ոչինչ չունեմ, բայց կարելի էր մտածել ավելի բարձր որակի պաշտպան գնելու մասին: Իսկ ի՞նչ արեց Մոուրինյոն: Գնեց Լինդելոֆին: Ո՞վ է Լինդելոֆը: Ասենք լավագույն Լինդելոֆը Ֆերգյուսոնի թիմում հավաքարար կլիներ: Հենց այսպիսի Լինդելոֆների խաղի պատճառով այսօր կարմիր սատանաներին ուղարկեցին գրողի ծոցը կարգով ու տրանսֆերային արժեքով զգալիորեն զիջող անդալուսցիները: Լավ, մի՞ թե մեկը «Յունայթեդում» չունի PES ֆուտբոլային խաղը, որտեղով կարելի է լավ պաշտպան գնել: Խելքի է պետք գալ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Զբիգնև Բոնեկ. «Ռոմայում» վաղուց Մխիթարյանի նման ֆուտբոլիստի անհրաժեշտություն կար»

Մխիթարյանը՝ «Ռոմայի» ամսագրի շապիկին

Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում»․ Ինչպես արձագանքեցին իտալական մամուլը, թիմակիցներն ու Ֆրանչեսկո Տոտին (տեսանյութ)

«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով». Կարծիք Իտալիայից՝ Մխիթարյանի նորամուտի մասին

Մխիթարյանը Բատիստուտայի ու Բոնեկի կողքին է հայտնվել նորամուտի գոլի շնորհիվ

Ֆրանչեսկո Տոտի. «Գիտեի, որ Մխիթարյանն ու Վերետուն դառնալու են Ֆոնսեկայի թիմի առանցքային մասնիկը»

Չեմպիոնների լիգայում Նեյմարի որակազրկումը կրճատվել է

«Ռոման» անիմացրել է Հենրիխ Մխիթարյանի նորամուտի գոլը (տեսանյութ)

Գարի Նևիլ․ «Մինո Ռայոլան ուղղակի խայտառակություն է»

Գտնվել է Մխիթարյանի մասին պաշտոնական հայտարարության մեջ նշված երեխաներից մեկը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դե Խեան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Սասուոլոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Կլյուվերտ. «Մխիթարյանն ու Սմոլինգը վստահություն են տվել թիմին»

Մոուրինյոն բացատրել է՝ ինչու են Անգլիայում գերիշխում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»