«Երազանքը մոտ է». Ինչու ու ինչպես է ՊՍԺ-ն ցանկանում Մեսիին ու Ռոնալդուին բերել Փարիզ - VNews
Բաժիններ

«Երազանքը մոտ է». Ինչու ու ինչպես է ՊՍԺ-ն ցանկանում Մեսիին ու Ռոնալդուին բերել Փարիզ

orig 1 - «Երազանքը մոտ է». Ինչու ու ինչպես է ՊՍԺ-ն ցանկանում Մեսիին ու Ռոնալդուին բերել Փարիզ

Համաշխարհային ֆուտբոլի երկրպագուները, անկախ ակումբային ու ազգային նախասիրություններից, ունեն մեկ միասնական երազանք. նրանք ցանկանում են Լիոնել Մեսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին տեսնել միևնույն թիմի կազմում: Նման հնարավորություն ժամանակակից ֆուտբոլի 2 տիտաններին առաջարկում է Դևիդ Բեքհեմը՝ հրավիրելով իր MLS-յան թիմ՝ Մայամիի «Ինտեր»: Մինչդեռ ՊՍԺ-ն ծրագրում է Կրիշի ու Լեոյի միավորումն իրականացնել արդեն այս ամռանը: Անկասկած, կլինեն բարդություններ, բայց շեյխերը պատրաստ են ամեն ինչի ԱԱ-2022-ի գովազդային արշավի համար:

2000-ականների վերջին ՊՍԺ-ն աղետալի վիճակում էր. թիմը տիտղոսներ չէր նվաճում, հավաքել էր անթիվ անհամար պարտքեր: Football Leaks-ը գրում է, որ կատարյան շեյխերը պայմանավորվել են Նիկոլա Սարկոզիի ու Միշել Պլատինիի հետ: Կատարի հաղթանակը Մունդիալի անցկացման քվերակությունում կլինի այն դեպքում, որ նավթամիլիարդատերերը փրկեն փարիզյան թիմը: 10 տարվա ընթացքում շեյխերը ավանդույթներով ու նոստալգիայով ակումբից ստացան սուպերբրենդ, որը իդեալական գովազդում է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը:

5854258dc36188310e8b4635 - «Երազանքը մոտ է». Ինչու ու ինչպես է ՊՍԺ-ն ցանկանում Մեսիին ու Ռոնալդուին բերել Փարիզ

«Անապատային Մունդիալի» մեկնարկին մնացել է ավելի քան 1 տարի և ՊՍԺ-ի մարկետինգային արշավն առայժմ իդեալական է աշխատում: Փարիզյան թիմը հասավ ՉԼ եզրափակիչ, այս տարի ևս համարվում է հաղթողի ֆավորիտ, իսկ թիմի կազմում խաղում են 21-րդ դարի ամենափրայմ ներկայացուցիչներից երկուսը՝ Նեյմարն ու Մբապեն: Բայց մայրաքաղաքային թիմը ծրագրում է ավելի հեռուն գնալ՝ «սիրո մայրաքաղաք» բերել Լեո Մեսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին:

Ինչպես բերել Լեոյին

«Բարսելոնան» վերջին շրջանում ֆինանսական խորը ճգնաժամ է ապրում: Կատալոնյան գրանդը սնանկացումից 5 էր պակաս, և այդ հարցում Մեսիի գործոնը հսկայական էր. Լեոն ստանում է ակումբի բյուջեի ավելի քան 10 տոկոսը կամ ամբողջ թիմի աշխատավարձային բյուջեի 1/7-րդը: AS պարբերականը գրում է, որ «Բարսայից» հեռանալու դեպքում Լեոյի հաշվեհամարին կնստի ևս 100 միլիոն որպես «մերսի»: Լապորտան, անկասկած, ցանկանում է թիմում պահել Մեսիին, սակայն ակումբը չունի բավարար միջոցներ դա անելու համար:

RAC1-ն էլ գրում է, որ մի քանի շաբաթ առաջ Լեոյի ու ակումբի ղեկավարության միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ընթացքում «Բարսան» առաջարկել է իջեցված աշխատավարձով պայմանագիր՝ այն կրկին բարձրացնելու պայմանով, երբ թիմը դուրս գա ճգնաժամից: Որպես բոնուս՝ Լապորտան Մեսիին խոստացել է թիմի կազմն ուժեղացնել Էրլինգ Հալանդով: Սակայն նման պայմաններին արգենտինացի հանճարը դժվար համաձայնի, քանի որ ծրագիրը, մեղմ ասած, իրատեսական չէ: Լեոն աշխատավարձի նվազեցման երբեք չի գնացել «Բարսայում»: Բացի դրանից, ակումբի պարտքը ավելի քան 1 մլրդ եվրո է: Ինչպե՞ս են «Բարսայում» ծրագրում գնել Հալանդին: Չի օգնի նույնիսկ 5 թանկարժեք ֆուտբոլիստի (Գրիզման, Կոուտինյո, Դեմբելե, Ումտիտի) վաճառքը:

messi cropped 1vowejape97d21e2dn1aoknp17 960x540 - «Երազանքը մոտ է». Ինչու ու ինչպես է ՊՍԺ-ն ցանկանում Մեսիին ու Ռոնալդուին բերել Փարիզ

Կովիդյան ամռանը Մեսին հայտնեց, որ ցանկանում է հեռանալ «Բարսայից»: Խորխե Մեսին՝ Լեոյի հայրը, միակ գործակալը, ESPN-ի տեղեկություններով, մերժել է ՊՍԺ-ի մեծ առաջարկը, քանի որ Մեսիին ձեռք բերելու ֆավորիտը «Սիթին» էր: Տրանսֆերը չկայացավ, սակայն Խորխեն շարունակել է երկխոսությունը Փարիզի հետ՝ խոստանալով առարկայական քննարկում անել ձմռանը: Goal.com-ը ներկայացրել է այլ ակումբների հետ բանակցությունների մասին Խորխե Մեսիի հերքումը, բայց իրատես լինելու դեպքում կհասկանանք, հերքելու իմաստ չկա. ինչպե՞ս կարող է ամռանն ազատ գործակալի կարգավիճակ ստացող մոլորակի լավագույն ֆուտբոլիստը/ներից մեկը չբանակցել որևէ թիմի հետ:

Մեր ընտրանին

ESPN-ի արգենտինյան պորտալը ևս մեկ փաստ է ներկայացնում Լեոյի՝ Փարիզ տեղափոխվելու օգտին. Նեյմարի հետ ՊՍԺ-ն երկարատև բանակցությունները պսակվեցին հաջողությամբ: Նեյը նոր պայմանագիր է կնքում, բայց ըստ աղբյուրի, դա անում է մի պայմանով. Լեոն պետք է գա Փարիզ: «Ամենից շատ ցանկանում եմ վերամիավորվել Մեսիի հետ: Նա կարող է խաղալ իմ դիրքում, ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում: Հաջորդ մրցաշրջանում մենք պետք է նորից իրար հետ խաղանք», – ասել է Նեյմարը: Բրազիլացին, ի դեպ, 3 տարի առաջ, տեղափոխվելով ՊՍԺ, դարձավ Կատարի աշխարհի առաջնության դեմքը. միայն դրա համար Նեյը տարեկան ստանում է հավելյալ 50 միլիոն եվրո:

neymar 2 - «Երազանքը մոտ է». Ինչու ու ինչպես է ՊՍԺ-ն ցանկանում Մեսիին ու Ռոնալդուին բերել Փարիզ

Կատարին պետք է ևս մեկ դեմք՝ ԱԱ-2022-ը գովազդելու համար: Փրոմոութն իրականացնելու համար շեյխերը պատրաստ են աշխարհի փողերը ծախսել: Լեոյի ֆինանսական ախորժակը լրացուցիչ 50 մլն եվրոյով փակելու միակ թեկնածուն ՊՍԺ-ն է: Մեսիի՝ ՊՍԺ-ում հայտնվելու մասին խոսել է ինսայդեր Մարսելո Բեխլերը: Եթե նրա անունը ձեզ ոչինչ չի ասում, ապա նա առաջինն է դուրս բերել Նեյմարի ՝ ՊՍԺ տեղափոխության մասին ինֆոն:

Ինչպես բերել Կրիշին

Ռոնալդուի իրավիճակն ավելի պարզ է. «Յուվեում» հիասթափված են պորտուգալացուց, որն այդպես էլ չբերեց Չեմպիոնների լիգայի գավաթը Թուրին: «Ծեր Սինյորան» նրան պահելու համար տարեկան վատնում է 87 մլն եվրո (հարկերով): «Յուվեն» պատրաստ է վաճառել Ռոնալդուի տրանսֆերը 25 միլիոն եվրոյով: ՊՍԺ-ին տալու դիմաց իտալական ակումբը ցանկանում է գումար + Մոյզե Կին + Մաուրո Իկարդի: Փարիզեցիները պետք է որ դեմ չլինեն. Իկարդին այս տարի չի արդարացնում սպասելիքները, Մոյզե Կինն էլ վաղ թե ուշ պետք է վերադառնար «Յուվե»: Ե՞րբ, եթե ոչ հիմա:

emrRfiTrVTvFhkrR8QMUDE 1200 80 - «Երազանքը մոտ է». Ինչու ու ինչպես է ՊՍԺ-ն ցանկանում Մեսիին ու Ռոնալդուին բերել Փարիզ

Մոյզե Կինից հրաժարվելը միակ զոհողությունը չէ, որին պետք է գնա ՊՍԺ-ն: Ակնհայտ է, որ մի դաշտում չեն տեղավորվի Մեսին, Կրիշը, Նեյմարն ու Մբապեն: Բայց ֆրանսիացի սուպերտաղանդի վերաբերյալ ամեն ինչ պարզից էլ պարզ է. Կիլիանը երազում է Մադրիդում խաղալու մասին և, ի տարբերություն Նեյմարի, հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրելուց: Ֆլորենտինո Պերեսը ձմռանը տրանսֆեր չարեց՝ 2021-ի ամռանը Մբապեին ձեռք բերելու համար: «Ռեալի» ամառային «տոնավաճառի» ընթացքում կհեռանան Սեբալյոսը, Բեյլը, Յովիչն ու Էդեգորը:

Ռոնալդուի ձեռքբերմանը չի խանգարի նաև ֆինանսական ֆեյր-փլեյը. պորտուգալացու գինը կզգացվի բացառապես աշխատավարձի վճարման ժամանակ: Լեոն տարեկան ստանում է 41 մլն, Նեյմարը՝ 36, Կրիշտիանուն՝ 31 մլն եվրո: Շեյխերը «տակից» կվճարեն ևս 50-ական մլն եվրո աստղային նորեկներին՝ Կատարի նախագծի գովազդային արշավի իդեալական ավարտի համար:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լապորտան՝ Մեսիի հետ բանակցությունների մասին

Գերմանիա – Հայաստան խաղի անցկացման վայրը

Հարևանների դիմակայությունները․ Մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրը

Հայտնի է «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Ռոնալդուն՝ Հունգարիա – Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կմասնակցեն ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը

Ռոնալդուի ժեստից հետո «Կոկա-Կոլայի» արժեքը նվազել է 4 միլիարդ դոլարով

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրոպայի առաջնության ռեկորդակիր

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

Եվրոպական գրանդը ֆավորիտ է Ռոնալդուին գնելու պայքարում

Մեսին շրջանցեց Արգենտինայի լեգենդին. առջևում նոր «թիրախն» է

Կոպա Ամերիկա. Մեսին տուգանային հարվածով գոլ խփեց, բայց Արգենտինան բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Մանուել Նոյերը խոսել է Կիլիան Մբապեի մասին