«Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը». Կասիլյասի ու Կարբոներոյի սիրո պատմությունը - VNews
Բաժիններ

«Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը». Կասիլյասի ու Կարբոներոյի սիրո պատմությունը

5w1280c0.bild - «Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը». Կասիլյասի ու Կարբոներոյի սիրո պատմությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:32

-

-

Նրանք բաժանվեցին: Ֆուտբոլային ամենագեղեցիկ զույգերից ևս մեկը քանդվեց, մինչդեռ ժամանակին նրանց ընկերության, ամուսնության մասին խոսում էին ոչ պակաս, քան Դևիդ Բեքհեմի ու Վիկտորիա Ադամսի սիրավեպի դեպքում: Իկեր Կասիլյասն ու Սառա Կարբոներոն միասին անցկացրած տարիների ընթացքում անցել են այնքան երկար ու բարդ ճանապարհ, որն անգամ այլ զույգերի համար կբավարարեր ամբողջ կյանքի համար:

12 տարվա միությունից հետո Իկերի ու Սառայի բաժանման լուրն աշխարհում, հատկապես Իսպանիայում, մեղմ ասած, անսպասելի էր: Սակայն, ի տարբերություն, մյուս զույգերի, իրարից բաժանվում են առավել քան խաղաղ պայմաններում՝ հարգելով միմյանց իրավունքներն և չխախտելով այն ընկերությունը, որը նրանք պահպանել ու պահպանելու են հետագայում: Կարբոներոյի ինստագրամյան գրառումը միայն հիացմունք է առաջացնում.

«Այսօր մեր ճանապարհները հեռվանում են, բայց ոչ շատ, քանի որ մենք շարունակելու ենք միասին կատարել մեր կյանքի գլխավոր հրաշալի նախաձեռնությունը. մենք լինելու ենք հավատարիմ ծնողներ մեր երեխաների համար, ինչպիսին եղել ենք միշտ: Այս որոշումը մենք կայացրել ենք միասին՝ երկար քննարկումներից հետո: Հարգանքը, կապվածությունն ու ընկերությունը մենք պահպանելու ենք միշտ: Մեր կյանքի գլխավոր առաքելությունը եղել է, կա ու կմնա մեր երեխաների կյանքը գունավորելը, նրանց խնամելն ու բարեկեցիկ ապագա ապահովելը», – գրել է Սառան ու հավելել, որ այլևս որևէ պարզաբանում այս թեմայով չի լինելու:

 

Զույգն ամուսնացել է 2016-ին՝ 8 տարի ընկերություն անելուց հետո: Ընդ որում, բաժանմանը նախորդել են դեպքեր ու իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կարող են պատճառ հանդիսանալ հարաբերությունների վատթարացման համար: 2019 թվականի մայիսի 1-ին ֆուտբոլային աշխարհը մի պահ շունչը պահեց. Իկեր Կասիլյասին սրտի կաթվածով տեղափոխել էին հիվանդանոց: Բիժշկների պնդմամբ նման պարագայում անգամ 5 րոպեն կարող է որոշիչ լինել: Սակայն արդեն ժամեր անց, Սառա Կարբոներոն հանգստացրեց բոլորին՝ տեղադրելով լուսանկար, որտեղ Իկերն անգամ ժպտում էր:

download - «Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը». Կասիլյասի ու Կարբոներոյի սիրո պատմությունը

Բարեբախտաբար, մի քանի օր անց ամեն ինչ մնաց անցյալում, թեպետ և ֆուտբոլիստի կարիերան այլևս վերականգնել չհաջողվեց: Սակայն 15 օր անց Կասիլյասյի ու Կարբոներոյի կյանքում եղավ ևս մեկ լրջագույն փորձություն. Սառային բժիշկներն ախտորոշեցին քաղցկեղ: 3 տարվա ընթացքում բժիշկները 2 վիարահատություն արեցին և փրկեցին գեղեցկուհու կյանքը:

Հիմա, երբ հարաբերություններում դրվել է վերջակետ, կփորձենք թերթել դրանց գեղեցիկ էջերը՝ սկսելով ակունքներից ու հասնելո մեր օրեր: Այս ընթացքում եղել են ինչպես գեղեցիկ, այնպես լրջագույն սկանդալային պատմություններ:

Իկերն ու Սառան ծանոթացել են Կոնֆեդերացիաների գավաթի օրերին

2000-ականների կեսերին Կասիլյասն արդեն «Ռեալի» երրորդ ավագն էր, անփոխարինելի դարպասպահը, իսկ Սառա Կարբոներոն դեռ նոր էր ավարտում Մադրիդի համալսարաններից մեկի լրագրության ֆակուլտետը: 4 տարվա ընթացքում փոխելով մի քանի աշխատատեղ՝ Սառան հայտնվեց Telecinco հեռուստաալիքում: Նա հիմնականում զբաղվում էր Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» վերաբերյալ իրադարձությունները լուսաբանելով: 2009-ին նրան գործուղեցին ՀԱՀ՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը տեղից լուսաբանելու համար: Այնտեղ էլ Սառան հանդիպեց Կասիլյասին:

391658tumblr lajc4ti 960x639 - «Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը». Կասիլյասի ու Կարբոներոյի սիրո պատմությունը

Գեղեցկուհու գործըներները միաբերան պնդում էին. հանդիպումների ու շփման գլխավոր նախաձեռնողը դարպասապահն էր: Սկզբում, իմանալով Կարբոներոյի հեռախոսահամարը, պարբերաբար զանգահարում էր նրան, sms-ներ էր ուղարկում: Մինչդեռ Սառան խոստովանել է, որ սկզբնական շրջանում չէր վստահում Կասիլյասին՝ ձևավորված ստանդարտների ու կարծրատիպերի պատճառով. նրա պնդմամբ՝ ֆուտբոլիստները չափից դուրս հաճախ են փոխում իրենց կողակիցներին: Համառությունը, սակայն, տվեց իր արդյունքները. 2010-ի Մունդիալին Կասիլյասն ու Կարբոներոն ԱԱ պետք է մեկնեին «ընկեր-ընկերուհու» կարգավիճակում:

ԱԱ-2010-ը, իսպանական կատաղած մեդիան, համբույրն ու արքայական ծափերը

Առաջին հանդիպումից գրեթե 1 տարի անց՝ 2010-ի ամռանը նույն վայրում՝ Երկիր մոլորակի ամենահարավում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Երբ մրցաշարը դեռ չէր սկսվել, աղջկան անընդհատ հարցնում էին՝ չէր խանգարելու արդյոք նա Կասիլյասին. ինչին ի պատասխան նա ամեն անգամ ասում էր. «անհեթեթություն է»: Պետք չէր այդքան վստահ լինել:

9V5pgGfMqhAAsDYJOYh1PY 960x791 - «Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը». Կասիլյասի ու Կարբոներոյի սիրո պատմությունը

Իսպանիայի հավաքականն իր առաջին հանդիպումը անցկացնում էր Շվեյցարիայի հետ: Նախախաղային մարզման ընթացքում զույգը գրեթե միասին էր. Իկերը մարզվում էր, իսկ նրա թիկունքում Կարբոներոն միկրոֆոնը ձեռքին պատրաստվում էր ուղիղ եթերին: Խաղի ելքը բրիտանական մամուլին այլընտրանք չէր թողնում: 0-1 հաշվով պարտությունից հետո Times-ը, BBC-ն The Guardian-ը հայտարարել են, որ իսպանացի երկրպագուները բաց թողած գոլի ու պարտության համար մեղադրում էին Կարբոներոյին: Ֆուտբոլիստին ու նրա ընկերուհուն պաշտպանելու համար El Mundo-ն, El Pais-ը Marca-ն բրիտանացի գործընկերների հրապարակած հոդվածը համարեցին անհիմն:

Այս պարտությունից հետո Իսպանիայի հավաքականը խելքի եկավ ու այլևս չպարտվեց մինչև վերջին խաղը: Իկեր Կասիլյասը փայլուն խաղով իր թիմին հասցրեց եզրափակիչ, որտեղ վերջին վայրկյանին նրա կատարած սեյվը դարձավ պատմական: Րոպեներ անց Ինյեստան խփեց Իսպանիայի հավաքականի համար ոսկե գոլը: Գավաթը գլխավերևում պահելուց հետո Կասիլյասը պետք է հարցազրույցների գոտում զրուցեր իր լրագող ընկերուհու հետ: Զրույցն այնքան անկեղծ ստացվեց, որ վերջում Կասիլյասը չկարողացավ զսպել արցունքներն ու դրանք թաքցնելու համար ուղիղ եթերում համբուրեց Սառային:

Եթե տեսանյութը ուշադիր նայեք, կլսեք, որ հետին պլանում որոշ մարդիկ ծիծաղում ու ծափահարում են: Կասիլյասի խոսքով վահանակի հետևում կանգնած էին Ֆիլիպն ու Լետիսիան՝ Իսպանիայի այսօրվա թագավորն ու նրա կինը: «Դա նրանց դուրս եկավ», – հայտարարել է Կասիլյասը:

Կարբոներոն, Մոուրինյոն, դավաճանությունն ու վերջին տարիները «Ռեալում»

2010-ին «Ռեալի» ղեկին կանգնեց ամբիցիոզ Ժոզե Մոուրինյոն: Էպատաժային պարտուգալացին սկզբում ավանդույթի պես, լավ հարաբերությունների ձևավորեց խաղացողների հետ, սակայն ժամանակի ընթացքում գտավ թիրախ, որի վրա կարող էր դատարկել իր «հեյթը»: Կասիլյասը միշտ էլ եղել է ընկերասեր ու կապ է պահել իր ընկերների, այդ թվում «Բարսելոնայում» հանդես եկող տղաների հետ: Մոուրը դա որակեց որպես դավաճանություն ու սկսեց ընկնել դարպասապահի հետևից:

2013 ձմռանը վիճակը վատացավ Կարբոներոյի թեթև ձեռքով: Հունվարի 24-ին Marca-ն հրապարակեց բացառիկ տեղեկություն Ռամոսի, Կասիլյասի ու Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ հանդիպման մասին, որի ժամանակ իբր ֆուտբոլիստները պահանջել են Մոուրինյոյի հրաժարականը: Պերեսը հնարավոր ընդվզումներից խուսափելու համար անգամ հատուկ ասուլիս հրավիրեց:

C92QosaXYAIBB2v 960x585 - «Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը». Կասիլյասի ու Կարբոներոյի սիրո պատմությունը

Մի քանի օր անց Սառա Կարբոներոն հեռուստաեթերի ժամանակ հայտարարեց, որ «Ռեալի» հանդերձարանում պայթյունավտանգ իրավիճակ է: Այն բաժանվել է ճամբարների: Ավելի ուշ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ կնոջ հայտարարությունները ավելի են վատացրել առանց այն էլ ահավոր հարաբերությունները Մոուրինյոյի հետ: Նրա խոսքով՝ անգամ թիմակիցներն ու ղեկավարությունն էր կասկածում Կասիլյասի հավատարմության վրա:

Դա առավել լավ արտահայտվեց, երբ Կասիլյասը վնասվածք ստացավ ու դուրս մնաց անորոշ ժամանակով: Այդ ընթացքում «Ռեալը» ձեռք բերեց Դիեգո Լոպեսին: Ապաքինվելուց հետո սակայն Իկերը չվերադարձավ մեկնարկային կազմ, իսկ բուժման ընթացքում Կասիլյասին անվանում էին դավաճան:

Մեր ընտրանին

«Իմ կարծիքով արդար չէր ինձ դավաճան անվանելը: Բայց ես պետք է հասկանայի ու ընկալեի որոշ մարդկանց կարծիքը: Գուցե ես պետք է դրանք քննարկեի, սակայն գերադասեցի լռել, ինչի համար ևս արժանացա քննադատությունների: Բայց ես չէի ցանկանում կրակի վրա ավելորդ տեղը յուղ լցնել ու բարդացնել իրավիճակը»:

Անչելոտիի գալուց հետո Կասիլյասը վերադարձավ հիմնական կազմ, սակայն կյանքն այլևս առաջվանը չէր: Եկավ 2015 թվականը: Ամռանը Իկեր Կասիլյասը հրավիրեց հատուկ ասուլիս, որի ժամանակ, արցունքն աչքերին հայտարարեց «Ռեալից» հեռանալու մասին: Իսպանացի դարպասապահի մասնակցությամբ ասուլիսն առանց նրա հետ հուզվելու նայել չի լինում անգամ այսօր:

Գաղտնի ամուսնությունը, երեխաներն ու Պորտուգալիան

Իսպանիայից Կասիլյասը շատ հեռու չէր կարող գնալ. կարոտը թույլ չէր տալիս: Երբ եկավ «Պորտուի» առաջարկը, Իկերն այլևս որևէ այլ տարբերակ չքննարկեց էլ: Չնայած «Ռեալում» ծագած լրջագույն խնդիրներին զույգը չքանդվեց, այլ ավելի ամրապնդվեց, իսկ 2015-ին նրանց միությունը լցրեց առաջնեկի ծնունդը, որին անվանեցին Մարտին: Որդու ծնունդից 2 և Պորտուգալիա տեղափոխվելուց 1 տարի անց Կասիլյասն ու Կարբոներոն գաղտնի ամուսնացան: Պսակադրության արարողությանը ներկա էր միայն 2 վկա, իսկ տոնախմբությանը՝ միայն մի քանի ընկեր: Լուսանկարներ այդ օրվանից չկան, և, դժվար էլ հետագայում լինեն:

Իսպանիայում ամենաբարձր վարձատրվող լրագրող լինելու հանգամանքը նրան չէր կարող խանգարել ընտանեկան կյանքը դասավորելուն: 2012-ին նրա աշխատանքային մաքուր եկամուտը կազմում էր ավելի քան 600.000 եվրո, սակայն աշխատավայրից Կարբոներոն երկամյա դեկրետի դուրս եկավ, 2016-ին ծնվեց զույգի երկրորդ երեխան՝ Լուկասը: 2017-ին տնային տնտեսուհու կյանքը ավարտվեց. Սառան նորից վերադարձավ հեռուստատեսային կյանք:

2019042800373751774 960x773 - «Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը». Կասիլյասի ու Կարբոներոյի սիրո պատմությունը

Ժամանակի ընթացքում մամուլի ու հասարակ մարդկանց ուշադրությունը հիմնականում Կասիլյասի անվան շուրջ էր պտտվում, սակայն Կարբոներոն այդ ամենում պակաս դերակատարություն չուներ (թե՛, դրական, թե՛ բացասական՝ ընդ որում սեփական կամքից անկախ): Հիմա բոլորը հավատում են, որ անգամ բաժանվելուց հետո Իկերն ու Սառան կմնան լավ ընկերներ: Իսկ կյանքի իր այս վիճակը հայտնի լրագրողուհին բացատրում է Հարուկի Մուրակամիի խոսքերով:

«Մի օր, երբ փոթորիկը կավարտվի, կզարմանաս` ինչպես հաղթահարեցիր այն, ինչպես հաջողեցրիր ողջ մնալ: Նույնիսկ կփորձես համոզվել` արդյոք փոթորիկն իրոք դադարել է: Բայց մի բան հաստատ կլինի: Երբ դուրս պրծնես այդ փոթորկից, էլ չես լինի նա, ով քայլեց հողմի միջով: Ահա թե ինչի համար է պետք այդ փոթորիկը …»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իսպանիան Շվեդիայի հետ խաղում կրկնել է ԱԱ-2010-ի Շվեյցարիայի հետ խաղի անհաջող ցուցանիշը

Իսպանիա – Շվեդիա խաղն ընթացավ առանց գոլերի (տեսանյութ)

Իսպանիա – Շվեդիա. Մեկնարկային կազմեր

Վարանը որոշում է կայացրել

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և նոր տեսք ստացած հզոր հավաքականը մեկնարկում են ԵՎՐՈ-2020-ում

Ռամոսն ու Պերեսը հանդիպել են․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Խամեսը՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մբապե. «Պիտի ճիշտ որոշում կայացնեմ, իսկ դա դժվար է»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

Ռամոսը, հնարավոր է, հեռանա «Ռեալից», բայց ոչ Իսպանիայից. 2 տարվա առաջարկ

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

Անչելոտին որոշում է կայացրել Մարսելոյի ապագայի վերաբերյալ

«Ռեալն» իր պաշտպանին հայտնել է, որ նա Անչելոտիի ծրագրերում տեղ չունի