«Երբ սնանկացումից 5 էր պակաս». Ինչու և ինչպես Անգլիայի ամենահին ակումբներից մեկը հայտնվեց կործանման եզրին - VNews
Բաժիններ

«Երբ սնանկացումից 5 էր պակաս». Ինչու և ինչպես Անգլիայի ամենահին ակումբներից մեկը հայտնվեց կործանման եզրին

Ֆուտբոլային ավանդույթներ ձևավորող երկրների շարքում վստահ առաջատարն Անգլիան է։ Ֆաների մեծամանասնությունն ամբողջ աշխարհում ճանաչում է հիմնականում Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմերին, մինչդեռ ավելի ցածր դիվիզիոններում հանդես են գալիս թիմեր, որոնք թեպետ չունեն տիտղոսներ (լուրջ), բայց ունեն երկար ու ձիգ պատմություն։ Այդպիսի թիմերի շարքում մեծ տեղ ունի «Պորտսմութը»։ Ճիշտ է՝ այս պահին «կապույտները» հանդես են գալիս ոչ թե Պրեմիեր լիգայում, և ոչ էլ անգամ Չեմփիոնշիփում, սակայն տարիներ առաջ այս թիմը համարվում էր զորեղ ուժ։

Տարիներ շարունակ «Պորտսմութն» ուներ ֆինանսական խնդիրներ։ Ակումբին ֆինանսապես օգնել են երկրագուները, որոնք սնանկացումից փրկել են սեփական միջոցներով։ Այսօր այլևս նման խնդիր չկա։ Լեգենդար ակումբին օգնության ձեռք է մեկնել նաև VBET-ը՝ դառնալով պաշտոնական գործընկերը։ Այժմ հասկանանք՝ ի՞նչ պատմություն ունի անգլիական ֆւոտբոլի հնաբնակներից մեկը։

Պատմություն

  • «Պորտսմութ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1898 թվականի ապրիլին ՝ հինգ հոգու ջանքերով: Այս պարոնները դարձել են նոր ֆուտբոլային ասոցիացիայի առաջին տնօրենները։ Ինչպես և գրեթե բոլոր մյուս դեպքերում՝ ակումբը ստեղծվել է լուծարված թիմից՝ «Արքայական հրետանուց»։
  • «Պորտսմութի» առաջին մարզիչը Ֆրենկ Բրեթելն էր՝ «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստը:
  •  Ակումբին նույն թվականին հաջողվել է Հարավային լիգայի ուղեգիր նվաճել, իսկ առաջին պաշտոնական հանդիպումը առաջնությունում անցկացրել է 1899 թվականի սեպտեմբերի 2-ին Չաթեմում և հաղթել 1-0 հաշվով։
  • 1899-ի օգոստոսին բացվել է «Ֆրատոն Պարկ» մարզադաշտը, որը շարունակում է մնալ «Պորտսմութի» տնային մարզադաշտը։

Առաջին հաջողությունները

Առաջին մրցաշրջանը բավական հաջող էր «Պորտսմութի» համար: Թիմը հաղթեց առաջնության 28 հանդիպումներից 20-ում՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով երկրորդ տեղը: Առաջին չեմպիոնությունը գրանցվեց 1901/1902 մրցաշրջանում: Այդ ժամանակ Բրեթելին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց «Պորտսմութի» պատմության առաջին ավագ Բոբ Բլայթը:

1906/1907 մրցաշրջանում «Պորտսմութը» Անգլիայի գավաթի խաղարկությունում առաջին անգամ հանդիպեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ սահմանելով տնային մարզադաշտերի հաճախումների նոր ռեկորդ ՝ 24,329: Խաղն ավարտվեց ոչ-ոքի ՝ 2-2: Նշանակվեց վերախաղարկում՝ ըստ Անգլիայի գավաթի կանոնների և Մանչեսթերում կայացած խաղում ուժեղ գտնվեցին «կարմիր սատանաները» (2:1):

1910/1911 մրցաշրջանը անհաջող էր. «Պորտսմութը» նահանջեց Հարավային լիգայի երկրորդ դիվիզիոն: Դրան հաջորդեց Ռոբերտ Բրաունի ՝ «Շեֆիլդ Ուենսդեյի» նախկին մարզչի նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում: Իսկ հաջորդ մրցաշրջանում «Պորտսմութը» վերադարձավ բարձրագույն դիվիզիոն:

1910-1919թթ. Ֆինանսական դժվարություններ

«Պորտսմութը» ֆինանսական խնդիրներ ունենալու սեր ունի դեռևս նախորդ դարի սկզբում։ 1911 թվականի ապրիլին ակումբը բախվեց ֆինանսական դժվարությունների: Որոշվեց լուծարել նախորդ թիմը։ Հնարավորություն չկար ֆուտբոլիստներին վճարել աշխատավարձ։ Ստեղծվեց լրիվ նոր ակումբ 0-ից և կոչվեց «Portsmouth City Football Club Limited»: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պրոֆեսիոնալ ֆուտբոլը դադարեցվեց: Վերսկսումից հետո հենց առաջին մրցաշրջանում ակումբը երկրորդ անգամ դարձավ Հարավային լիգայի չեմպիոն: Այս հաջողությունը ակումբին հնարավորություն տվեց հաջորդ մրցաշրջանում հանդես գալ անգլիական երրորդ դիվիզիոնում:

Հաջորդ 7-8 տարիներին թիմը փորձում էր ձևավորվել ու կայանալ որպես պրոֆեսիոնալ ակումբ։ Ֆինանսական խնդիրները շարունակում էին խանգարել թիմին, ղեկավարներին ու ֆուտբոլիստներին։ Միայն 1926/1927-ում կարգավորվեց ամեն ինչ։ Այդ մրցաշրջանը դարձավ ակումբի պատմության մեջ ամենակարևորներից մեկը. թիմը պատմության մեջ առաջին անգամ մտավ առաջին դիվիզիոն: «Պորտսմութը» դարձավ Հարավային լիգայի առաջին թիմը, որը դուրս եկավ բարձրագույն դիվիզիոն և առաջինը բարձրացավ երրորդ լիգայից:

Դրանից հետո սկսվեց «Պորտսմութի» դանդաղ ընթացքը դեպի իր առաջին չեմպիոնությունը։ Թիմից պահանջվեց ավելի քան 30 տարի։ Նախքան այդ 1938/1939 մրցաշրջանում ակումբը նվաճեց իր առաջին տիտղոսը՝ գլխավերևում պահելով Անգլիայի գավաթը։ 10 տարի անց «Պորտսմութը» 2 տարի անընդմեջ հավասարը չուներ Անգլիայում։ Ակումբի պատմության լավագույն մարզիչ Բոբ Ջեքսոնը ստեղծեց թիմ, որին հաջողվեց անել 20-րդ դարի առաջին դուբլը՝ հաղթելով ինչպես Անգլիայի առաջնությունում, այնպես էլ գավաթում։

Ռեդնապն ու մեծ փողերը

2007-08 մրցաշրջանում «Պորտսմութը» Հարի Ռեդնապի գլխավորությամբ դարձավ Անգլիայի գավաթակիր՝ 1939 թվականից հետո առաջին անգամ:  Հաջորդ 4 տարիներին ակումբը 3 անգամ նահանջելով իր լիգայում հայտնեց Լիգա 2-ում՝ մեծ պարտքեր կուտակելով: Եվ դա այն դեպքում, որ 2006 թվականին «Պորտսմութը» գնել էր գործարար Ալեքսանդր Գայդամակը և մեծ գումարներ էր ներդրել տրանսֆերների վրա:

«Պորտսմութն» իր ռեկորդային տրանսֆերը կատարեց այդ տարի՝ 4.1 մլն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելով Բենժանի Մվարուվարիին: Հաջորդ 3 տարիներին ակումբը շարունակում էր աղմկոտ տրանսֆերներ կատարել: Թիմը համալրեցին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սոլ Քեմբելը, Ժերմեյն Դեֆոն և Պիտեր Կրաուչը: Ակումբն ավելի շատ ծախսում էր ոչ թե ֆուտբոլիստների տրանսֆերների, այլ նրանց աշխատավարձերի վրա:

2007-08 մրցաշրջանում «Պորտսմութը» խաղացողների աշխատավարձերի վրա ծախսել էր 55 մլն ֆունտ ստեռլինգ: Տարբեր պատճառներով ակումբն այդ մրցաշրջանում կորցրեց 17 մլն ֆունտ ստեռլինգ: Բացի այդ, ակումբը շուրջ 60 մլն վարկ էր վերցրել, որից 43 մլնը Գայդամակին տրամադրել էր Barclays բանկը:

Ֆինանսական դժվարություններ VOL. 2

2008 թվականին Գայդամակը հրաժարվեց թիմի ֆինանսավորումից, քանի որ ֆոնդային բորսայում անկում էր գրանցվել: Անձամբ Գայդամակն էր նշում էր, որ այն շատ է ազդել իր ֆինանսական վիճակի վրա: Դրա պատճառով «Պորտսմութը» չկարողացավ վճարել բարձր վարձատրվող իր ֆուտբոլիստների աշխատավարձերը: Բացի այդ, պարտատերերը սկսեցին պահանջել իրենց գումարները: Ակումբին մնում էր միայն վաճառել իր աստղերին: Այս ամենից հետո թիմից հեռացավ նաև գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, նրան այդ պաշտոնում փոխարինեց իր օգնական Թոնի Ադամսը: Վերջինս հեռացվեց 16 խաղից հետո՝ այդպիսով սկիզբ դնելով ակումբում հաճախակի մարզչական փոփոխություններին: Այդ իրավիճակը ձգձգվեց շուրջ 4 տարի: Այդ ընթացքում՝

  • Դեռ 2009 թվականին Գայդամակը վաճառեց ակումբը ԱՄԷ-ն ներկայացնող բիզնեսմեն Սուլեյման Ալ Ֆահիմին, սակայն վերջինիս ֆինանսների աղբյուրը հայտնի չէր, և պարզվեց, որ նա չի կարողանա մեծ գումարներ ներդնել ակումբում: Արդյունքում, 50 օր անց Պրեմիեր լիգան ստիպեց Ալ Ֆահիմին վաճառել ակումբը արաբ ներդրող Ալի Ալ Ֆարաջային պատկանող ընկերությանը:
  • «Պորտսմութի» գործերն ավելի վատացան, չվճարած աշխատավարձերն ու պարտքերը մնացին: Ֆարաջայի ընկերությանը չհաջողվեց կարգավորել ֆինանսական խնդիրները և արդյունքում, ակումբն անցավ ներքին կառավարման և մոտ էր լուծարման: Ակումբի ֆինանսական վիճակի կարգավորման գործարքն, այնուամենայնիվ, կայացավ, սակայն ուշացման հետևանքով «Պորտսմութը» նահանջեց Չեմպիոնշիփ:

  • 2010-11 թվականին ակումբում նորից սեփականատիրոջ փոփոխություն եղավ: Ապարդյուն: 2011 թվականին ակումբի սեփականատեր դարձավ ռուս բիզնեսմեն Վալադիմիր Անտոնովը: Վերջինս նույնպես երկար չկառավարեց, քանի որ նույն տարում ձերբակալվեց լիտվական բանկից ակտիվներ դուրս բերելու մեղադրանքով: Անտոնովն այդ վիճակի պատճառով չէր կարող ֆինանսավորել ակումբը, և «Պորտսմութը» վերջին 2 տարվա մեջ 2-րդ անգամ անցավ ներքին կառավարման:
  • 2012 թվականին հայտարարվեց, որ ակումբի պարտքը կազմում է 58 մլն ֆունտ ստեռլինգ: Աշխատավարձերն ու բոնուսները կազմում են 3.5 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ հարկերը՝ 2.3 մլն ֆունտ ստեռլինգ: Ակումբը նահանջեց առաջին դիվիզիոն և սկսեց մրցաշրջանը 10 միավորով: Այս ամենի հետ մեկտեղ, առաջին թիմի բոլոր ֆուտբոլիստները հեռացան թիմից:
  • 2012-13 թթ. մրցաշրջանում «Պորտսմութը» 23 խաղ անցկացրեց առանց հաղթանակ գրանցելու, ինչից հետո ակումբի երկրպագուների միությունը պայմանագիր ստորագրեց ղեկավարության հետ՝ ակումբը պայմանական գնելու համար:

Երկրպագուները փրկեցին ակումբը լուծարումից: Նրանք ստեղծեցին «Portsmouth Supporters Trust»  (PST) ֆոնդը և գնեցին բաժնետոմսերի 51 %-ը՝ 3 մլն ֆունտ ստեռլինգով:  Երկրպագուների հիմնած կազմակերպությունը երկար բանակցություններից հետո իրավունք ստացավ նաև վարձակալել «Պորտսմութի» տնային մարզադաշտը՝ «Ֆրատոն Պարկը»: Գործարքի կայացման համար գումար է հանգանակել մոտ 2000 երկրպագու:

Խաղացե՞լ է ֆուտբոլիստը «Պորտսմութում», թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյոն իրեն բնորոշ ոճով «խայթել է» Կլոպին

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց հետնապահին, «Էվերթոն» – «Լեսթեր»՝ ոչ-ոքի (տեսանյութ)

Խամես Ռոդրիգեսի հրաշալի գոլը «Լեսթերի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ինձ դուր եկավ». Տուխելը մեկնաբանել է «Չելսիի» ղեկին իր առաջին խաղը, որն ավարտվեց ոչ-ոքի

«Չելսին» չհաղթեց Տուխելի գլխավորությամբ իր առաջին խաղում (տեսանյութ)

Մոուրինյոն ասել է՝ որն է Վան Դեյկին փոխարինելու միակ տարբերակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Վեստ Բրոմվիչին», «Արսենալը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթ. «Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց և 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

«Էվերթոնը» վստահ հաղթանակի շնորհիվ դուրս եկավ գավաթի 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Սուլշերը պատմել է՝ ինչու էր վստահ, որ Ֆերնանդեշը գոլ է խփելու տուգանային հարվածով

«Յունայթեդի» և «Լիվերպուլի» գոլառատ խաղի ելքը վճռեց Ֆերնանդեշի՝ տուգանայինից խփած գոլը (տեսանյութ)

Անգլիայի գավաթ. Աբրահամի հեթ-տրիկը «Չելսիին» դուրս բերեց 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

«Սիթին» խուսափեց «խայտառակությունից» և Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

«Սիթիի» մրցակից ֆուտբոլիստն անհավանական կերպով փրկեց իր թիմին վերահաս գոլից (տեսանյութ)

Գործող չեմպիոն «Արսենալը» դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից (տեսանյութ)

«Լիվերպուլ» vs. «Ման.Յունայթեդ». Ո՞ւմ համար է ակումբն ավելի շատ վճարել. VNews-ի Quiz-ը