Երբ ունես լավագույն մարդասպանին ու թոփ դարպասապահ. Լեհաստանի որսը Եվրոպայում - VNews
Բաժիններ

Երբ ունես լավագույն մարդասպանին ու թոփ դարպասապահ. Լեհաստանի որսը Եվրոպայում

poland - Երբ ունես լավագույն մարդասպանին ու թոփ դարպասապահ. Լեհաստանի որսը Եվրոպայում

Լեհաստանի հավաքականը 2008-ին առաջին անգամ խաղաց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Դրանից հետո Եվրոներն առանց լեհերի դժվար է պատկերացնել. Լեհաստանը 4-րդ անգամ անընդմեջ կմասնակցի այս մրցաշարի եզրափակիչ փուլին:

VNews-ը շարունակում է ԵՎՐՈ 2020-ի հավաքականների հետ ծանոթանալու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Լեհաստանի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերն ու հավանական մեկնարկային կազմի մեր տարբերակը։

Անցած ճանապարհը

Լեհաստանն առաջին թիմերից էր, որ նվաճեց Եվրոպայի այս առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Լեհերն ընդգրկված էին G խմբում, որտեղ տարան 8 հաղթանակ, անցկացրին 1 ոչ-ոքի ու կրեցին 1 պարտություն: Կարելի է ասել՝ ԵՎՐՈ-ի ընտրական փուլը զբոսանք էր Լևանդովսկու ու ընկերների համար:

Ազգերի լիգայում լեհերը միջին արդյունք ցույց տվին: Ընդգրկված լինելով նույն խմբում Իտալիայի, Նիդերլանդների ու Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանիների հետ՝ լեհերը կարողացան հաղթել միայն բոսնիացիներին՝ 2 անգամ, և 1 ոչ-ոքի անցկացրին իտալացիների հետ: Վաստակած 7 միավորով լեհերը զբաղեցրին 3-րդ տեղը խմբում:

Poland and Italy play out stalemate in Nations League - Eurosport

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Լեհաստանի ընտրանին ընդգրկվեց I խմբում՝ Անգլիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Անդորայի ու Սան Մարինոյի ընտրանիների հետ միասին: Այստեղ անցկացրած 3 խաղում լեհերը տարան մեկ հաղթանակ, կրեցին 1 պարտություն՝ զիջելով առաջատար անգլիացիներին, և ոչ-ոքի խաղացին Հունգարիայի ընտրանու հետ, որն իրենց գլխավոր մրցակիցն է 2-րդ տեղի պայքարում:

Հայտացուցակը ԵՎՐՈ 2020-ի համար

Դարպասապահներ. Ֆաբիանսկի («Վեսթ Հեմ»), Մաեցկի («Մոնակո»), Սկորուպսկի («Բոլոնյա»), Շեսնի («Յուվենտուս»)

Պաշտպաններ. Բեդնարեկ («Սաութհեմփթոն»), Բերեշինսկի («Սամպդորիա»), Դավիդովիչ («Վերոնա»), Գլիկ («Մոնակո»), Խելիկ («Բարնսլի»), Կենդզյորա («Դինամո Կիև»), Պյատկովսկի («Ռակուվ»), Պուխաչ («Լեխ»), Ռիբուս («Լոկոմոտիվ»)

Կիսապաշտպաններ. Ֆրանկովսկի («Չիկագո Ֆայր»), Կոզլովսկի («Պոգոն Շեցին»), Կրիխովյակ («Լոկոմոտիվ»), Լինետի («Սամպդորիա»), Մոդեր («Բրայթոն»), Պլախետա («Նորվիչ»), Յուզվյակ («Լեխ»), Զելինսկի («Նապոլի»), Կլիխ («Լիդս»)

Հարձակվողներ. Լևանդովսկի («Բավարիա»), Կովնացկի («Ֆորտունա»), Միլիկ («Նապոլի»), Սվիդերսկի (ՊԱՈԿ), Շվերչոկ («Պյաստ Գլիվիցե»)

Պահեստայինների ցանկ. Աուգուստինյակ («Ուրալ»), Գրոսիցկի («Վեսթ Բրոմվիչ»), Գամնի («Աուգսբուրգ»), Շիմանսկի («Դինամո»)

Պաուլո Սոուզայի հրապարակած հայտացուցակի գլխավոր բացակայությունը Լեհաստանի հավաքականի վետերան, վինգեր Կամիլ Գրոսիցկիինն է, որն այժմ խաղում է «Վեսթ Բրոմվիչում»: 32-ամյա ֆուտբոլիստը չունի օպտիմալ մարզավիճակ ու մրցաշրջանի ընթացքում չի ստացել խաղաժամանակ՝ անցկացնելով ընդամենը 3 հանդիպում:

Սոուզայի հայտացուցակում չկա նաև «Հերտայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը: 25-ամյա հարձակվողն էլ ծնկի վնասվածքի պատճառով վիրահատության պետք է ենթարկվի ու բաց կթողնի մրցաշարը: Պյոնտեկն Ա սերիայի 2018/19 խաղարկության բացահայտումն էր, երբ խաղում էր «Ջենոայի» կազմում: Հետագայում տեղափոխվեց «Միլան», այնուհետև՝ «Հերտա», և կորցրեց բարձր արդյունավետությունը:

Journalist Confirms Napoli Have Made Contact Over Poland International Krzysztof Piatek | 90min

Հայտացուցակից դուրս է մնացել Մոսկվայի «Դինամոյի» 22-ամյա երիտասարդ կիսապաշտպան Սեբաստիան Սիմանսկին. «Մենք ցանկանում էինք Սիմանսկիին օգտագործել հարձակման աջ եզրում, բայց «Դինամոյում» նա խաղում է կենտրոնում, ինչը, տվյալ դեպքում, աշխատեց իր դեմ», – բացատրել է Սոուզան: Փոխարենը հայտացուցակում է հայտնվել 17-ամյա հեռանկարային կիսապաշտպան Կասպեր Կոզլովսկին:

Մարզչական գործոն

Անկայուն արդյունքների պատճառով Լեհաստանի հավաքականի պահեստայինների նստարանին մարզչական 2 փոփոխություն տեղի ունեցավ:

Լեհերը ձախողվեցին ԱԱ 2018-ին և չհաղթահարեցին խմբային փուլը՝ չնայած, որ ընդգրկվել էին ամենահարմար խմբերից մեկում՝ Կոլումբիայի, Սենեգալի և Ճապոնիայի հետ: Մրցաշարի ավարտից հետո գլխավոր մարզչի պաշտոնում Յեժի Բրժեչեկին փոխարինեց Ադամ Նավալկան: Նախնական շրջանում Բրժեչեկին հաջողվեց անել այն, ինչ իրենից պահանջում էին լեհ երկրպագուները: Բրժեչեկը ոչ միայն թիմի համար նվաճեց ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, այլև նոր շունչ տվեց թիմին, հայտացուցակում ընդգրկեց երիտասարդների: Բայց Ազգերի լիգայում ոչ համոզիչ խաղի ու անհաջող արդյունքների պատճառով Բրժեչեկն էլ հեռացվեց:

2021-ի հունվարի 21-ին Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժգիբնիև Բոնիեկը ռիսկային որոշում կայացրեց՝ հրավիրելով Պաուլու Սոուզային: Որոշումը ռիսկային էր այնքանով, որ Սոուզայի մարզչական կարիերան վերջին տարիներին անկում էր ապրում: Վերջին անգամ Սոուզան մարզել է ֆրանսիական «Բորդոն», որի հետ զգալի հաջողությունների չէր հասել:

Portugal's Paulo Sousa appointed new Poland coach

Այդուհանդերձ՝ պետք չէ թերագնահատել պորտուգալացի մասնագետին: 2014-ին Սոուզան գլխավորել է «Մաքաբի Թել Ավիվն» ու դարձել Իսրայելի չեմպիոն, իսկ 2015-ին Շվեյցարիայի չեմպիոն է դարձել «Բազելի» հետ: Սոուզան շվեյցարական ակումբի հետ բավական հեռու գնաց Եվրոպա լիգայում: Բացի այս թիմերից՝ Սոուզան աշխատել է նաև անգլիական ակումբներում՝ «Լեսթերում», «Սուոնսիում», «Քրիսթալ Փելասում», ինչպես նաև իտալական «Ֆիորենտինայում»: Լեհաստանի հավաքականում Սոուզան շատ կարճ ժամանակ ունի՝ թիմին ծանոթանալու և իր ձևով խաղը կառուցելու համար:

Գլխավոր աստղը

Լեհաստանի հավաքականն այն քիչ թիմերից է, որի գլխավոր աստղին ընտրելու համար մեկ վայրկյանն էլ բավական է:

Դե իհարկե, արդեն մոտ 10 տարի այս թիմի ընդգծված ու անվիճելի առաջատարը Ռոբերտ Լևանդովսկին է, առավել ևս՝ հիմա: Ինչո՞ւ հենց հիմա. որովհետև Լևանդովսկին գտնվում է իր կարիերայի լավագույն հատվածներից մեկում և ակումբային մակարդակում ամեն ինչ նվաճելուց հետո 32-ամյա Լևան երազում է նշանակալի հաջողություն գրանցել նաև միջազգային մակարդակում: Իհարկե՝ պետք է հաշվի առնել, որ չենք խոսում Ֆրանսիայի կամ Գերմանիայի հավաքականի մասին, բայց Լևանդովսկին հենց նրանով է Լևանդովսկի, որ կարող է գոլեր ստեղծել ոչնչից:

Bundesliga | Can Bayern Munich and Poland striker Robert Lewandowski be top scorer at the 2018 FIFA World Cup?

ԵՎՐՈ 2020-ը Լևանդովսկին իր օրացույցում նշել է կարմիր գույնով: Մինչ այժմ նա միջազգային մրցաշարերի եզրափակիչ փուլերում անցկացրած 11 խաղերում խփել է ընդամենը 2 գոլ: Լևանդովսկին ավարտված մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում 40 խաղում խփել է 48 գոլ՝ գերազանցելով լեգենդար Գերդ Մյուլերի ռեկորդը: Մի՞թե նա չի կարողանալու գոնե որոշ չափով իր արդյունավետությունը տեղափոխել հավաքական:

Մրցակիցներ/շանսեր

Լեհաստանի հավաքականը E խմբում է։ Մրցակիցներն են՝ Իսպանիան, Շվեդիան ու Սլովակիան։ Խմբի ընդգծված ֆավորիտը Իսպանիան է, և տրամաբանությունը հուշում է, որ Լեհաստանն իր հիմնական պայքարը ծավալելու է Շվեդիայի ընտրանու դեմ, որը նույնպես ամենահեշտ մրցակիցներից չէ: Համեմատաբար ավելի հարմար մրցակից է Սլովակիան, բայց նրանց դեմ էլ լեհերը պետք է իրենց լավագույն ֆուտբոլը խաղան՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

Անկեղծ լինենք՝ Լեհաստանի հավաքականը ԵՎՐՈ 2020-ում նույնիսկ թաքնված ֆավորիտների ցանկում չկա: Այն էլ հիմա, երբ հզոր հավաքականները, օրինակ, ԵՎՐՈ 2016-ի համեմատ շատ են ուժեղացել: Բայց իր կազմում ունենալով, առաջին հերթին, Լևանդովսկի, դարպասում էլ՝ Շեսնի, լեհերը կարող են հեռու գնալ իրենց հնարավորությունների սահմանում: Նախորդ անգամ՝ 2016-ին Լեհաստանը հասավ մինչև 1/4 եզրափակիչ ու միայն հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարով դուրս մնաց պայքարից: Նույն արդյունքը կրկնելը վատ ցուցանիշ չի լինի լեհերի համար:

Մեր ընտրանին 

Հավանական մեկնարկային կազմը՝ ըստ VNews-ի

4-1-2-1-2. Շեսնի, Ռիբուս, Բեդնարեկ, Գլիկ, Կեդզիորա, Լինետի, Կլիխ, Կրիխովյակ, Զիելինսկի, Լևանդովսկի, Միլիկ

Դժվար է հստակ ասել՝ ինչ մարտավարությամբ կխաղա Սոուզան, բայց հաշվի առնելով իր տրամադրության տակ ունեցած կազմը՝ կարելի է ենթադրել, որ պորտուգալացին հիմնական շեշտը կդնի կենտրոնն ուժեղացնելու և հագեցնելու վրա: Այդ առումով ամենահարմար սխեման 4 կիսապաշտպանով խաղալն է, բայց այդ կիսապաշտպաններից յուրաքանչյուրը կունենա տարբեր առաջադրանքներ:

Պաշտպանությունում կգործի փորձառու Գլիկ-Բեդնարեկ զույգը, նրանց առջևից, հավանաբար, Կարոլ Լինետին, որը բավական բազմակողմանի ֆուտբոլիստ է: Լինետին գրեթե միշտ մեծ գոտիներ է փակում խաղադաշտում ու շատ վազում, և ոչ միայն զսպում է մրցակցի գրոհները, այլև կարողանում տարածություններ գտնել ու խորքից գրոհներ կազմակերպել: Նրան կօգնեն Կրիխովյակն ու Կլիխը: Այս 3-ը՝ ունենալով միմյանց աջակցությունը, մեծ ազատությամբ կարող են տեղաշարժվել խաղադաշտում: Մի փոքր առջևից էլ կարող է գործել Պիոտր Զիելինսկին, որը կապ կստեղծի կիսապաշտպանության ու հարձակման միջև:

Հարձակման գծում, մեծ հավանականությամբ, կգործի Լևանդովսկի – Միլիկ զույգը: Թեև Միլիկը չանցկացրեց իր լավագույն մրցաշրջաններից մեկը, բայց նրա բարձր կարգն այսպիսի մրցաշարերում շատ կօգնի Լեհաստանի հավաքականին: Դե իսկ Ռոբերտ Լևանդովսկու համար թիմը պետք է ստեղծի գոլային պահեր, որքան հնարավոր է՝ շատ: Դա պետք է լինի Սոուզայի թիմի գլխավոր խնդիրը:

poland 1 960x960 - Երբ ունես լավագույն մարդասպանին ու թոփ դարպասապահ. Լեհաստանի որսը Եվրոպայում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


FIFA 22. Մեսին լավագույնն է, Ռոնալդուն երրորդն է

Անգլիայի հավաքականը լեհ ֆուտբոլիստին մեղադրում է ռասիզմի համար. հետաքննություն է սկսվել

Լևանդովսկին գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր խաղերում

Պոգբան՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու մասին

Ռոբերտ Լևանդովսկին 33 տարեկան է (տեսանյութ)

Լևանդովսկին ցանկանում է հեռանալ. «Բավարիան» սահմանել է նրա արժեքը

Լևանդովսկին մոտենում է Գերդ Մյուլերի հերթական ռեկորդին (տեսանյութ)

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը լրագրողների վարկածով

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Լևանդովսկիի գործակալը կապ է հաստատել անգլիական գրանդի հետ

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

«Չելսին» առաջարկ կկատարի «Բավարիային»՝ Լևանդովսկիի տրանսֆերը ձեռք բերելու համար