fbpx
Բաժիններ

Երբևէ ամենահավասար Կլասիկոյին ընդառաջ

Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 10 տուր

18 Դեկտեմբեր 2019 - 23:00

0

ՖԱ Բարսելոնա

0

Ռեալ Մադրիդ

Այսօր վերջապես կկայանա Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ» խաղը: Առաջիկա Սուպերկլասիկոն իրոք որ սուպեր է. գուցե կասեք, որ բոլոր Կլասիկոներն էլ այս խորագիրն է ունենում, բայց առաջիկա դիմակայությունը հավասարության ցուցանիշների տեսանկյունից աննախադեպ է, ընդ որում՝ ինչպես այս մրցաշրջանում, այնպես էլ՝ պատմության մեջ. թիմերը մոտենում են հավասար՝ 35 միավորով, ռմբարկուները նույնպես հավասար են՝ Մեսին ու Բենզեման խփել են 12-ական գոլ: Իսպանիայի առաջնության պատմության մեջ Կլասիկոներում երկու թիմերն էլ հաղթել են միևնույն՝ 72 անգամ՝ անցկացնելով ոչ-ոքի:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես կարող է փոխվել Կլասիկոների պատմությունն այսօր և թե ինչպես են մոտենում թիմերը կարևորագույն ու սկզբունքային այս խաղին:

«Բարսելոնա»

Սկսենք դաշտի տերերից: «Բարսելոնան» այս մրցաշրջանը սկսեց պարտությամբ ու վայրիվերումներով, սակայն ընդհանուր առմամբ, թիմը մինչ այժմ կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները. առաջինն է Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում էլ խմբից դուրս եկավ առաջին հորիզոնականով:

Առաջիկա Կլասիկոյին Վալվերդեի թիմը մոտենում է ուրախ տրամադրությամբ և լավ վիճակում: Թիմի խաղը բարելավել է տաբեր առումներով. Տեր Շտեգենը շարունակում է փայլել, եզրային պաշտպանները բարելավել են իրենց խաղը, դաշտի կենտրոնում որոշակի հստակություն կա. խաղաժամանակ չստացող Ռակիտիչն անակնկալ կերպով վերջին շաբաթների ընթացքում բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում, ինչի շնորհիվ վերադարձրել է իր տեղը մեկնարկային կազմում: Նորեկներից լավագույնը Ֆրենկի դե Յոնգն է, որը մեծ ծավալի աշխատանք է կատարում ամբողջ խաղադաշտում՝ 90 րոպե, նրա ներկայությունը շատ է օգնում Սերխիո Բուսկետսին՝ դաշտի կենտրոնն ու գնդակը վերահսկելու հարցում: Դե իսկ հարձակման գծում նորաթուխ MSG եռյակը սկսում է «աշխատել». Մեսիի մասին մեկնաբանություններն ավելորդ են, Սուարեսը շարունակում է պահել իր արդյունավետությունը՝ Լա լիգայում խփած 9 գոլով, Գրիզմանն էլ, որի ադապտացիան սպասվածից ավելի դժվար ստացվեց, կարծես թե աստիճանաբար գտնում է իր տեղը նոր թիմում ու խաղադաշտում:

Առաջատարը

Լիոնել Մեսին «Բարսելոնայի» միաժամանակ ուժեղ ու թույլ կողմն է: Այն, թե ինչով է ուժեղ, ակնհայտ է. 6-ակի «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարող է միայնակ խաղերի ելքեր վճռել, ստեղծել խաղն ու ինքն էլ եզրափակել գրոհները, ստանդարտ խաղարկումները վերածել գոլային պահերի: Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն հնարավորություն ունի այսօր բարելավելու իր ցուցանիշը՝ 41 խաղում խփած 26 գոլը:

Բայց «Բարսելոնան» առանց Մեսիի բոլորովին այլ թիմ է. առանց արգենտինացու ոչ միայն նվազումմ է թիմի արդյունավետությունը, այլ նաև փոխվում է խաղի պատկերն ու դա անմիջական ազդեցություն է ունենում արդյունքների վրա. «Բարսելոնան» այս մրցաշրջանում 8 խաղ է անցկացրել, երբ Մեսին եղել է պահեստայինների նստարանին կամ առհասարակ չի խաղացել, որոնցից հաղթել է միայն 4-ում: «Մեսիակախվածությունն» ակնհայտ է:

«Ռեալ» 

«Ռեալը» ևս լավ վիճակով է մոտենում Կլասիկոյին, ինչը հանդիպումը դարձնում է ավելի հետաքրքիր: Մրցաշրջանի սկիզբը ձախողած «Ռեալը» աստիճանաբար շտկեց իրավիճակը թե՛ Իսպանիայի առաջնությունում և թե՛ Չեմպիոնների լիգայում:

Զիդանի թիմը, կարծես, ճիշտ ուղղու վրա է: Այս «Ռեալը» լավագույնն է այն պահից հետո, երբ Զիդանը հեռացավ «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆրանսիացին իր ռոտացիոն քաղաքականության շնորհիվ իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներին կարողացել է լավ մարզավիճակում պահել:

Կուրտուան, որին այդքան քարկոծում էին, այժմ Լա լիգայի լավագույն դարպասապահներից է. այս մրցաշրջանում բելգիացին 8 չոր խաղ ունի իր ակտիվում: Կարվախալը, Ռամոսն ու Վարանն ամեն խաղում ավելի վստահ են գործում, Ֆեռլան Մենդին էլ ապացուցել է, որ ձախ եզրում կարելի է հույս դնել իր վրա: Դաշտի կենտրոնում, իհարկե, գլխավոր բացահայտումը Ֆեդերիկո Վալվերդեն է. ուրուգվայցին իր ստաբիլ, նվիրված, արդյունավետ ու էներգետիկ խաղով տպավորել է ոչ միայն Զիդանին, այլ նաև «Ռեալի» ղեկավարությանը: Կասեմիրոն ու Կրոսն իրենց լավագույն մարզավիճակում են, Մոդրիչն ու Իսկոն էլ զգալիորեն ավելացրել են: Զիդանը կարողանում է նաև հույս դնել իր պահեստային ու երիտասարդ ֆուտբոլիստների վրա. Ռոդրիգոն ու Վինիսիուսը դարձել են այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են երկրորդ խաղակեսում մտնել խաղադաշտ ու լուրջ բարդություններ առաջացնել մրցակիցների համար:

Առաջատարը

Բենզեման, շատերի համար անսպասելիորեն, այս թիմի իսկական առաջատարն ու գոլահարն է դարձել: 12 գոլ ու 5 գոլային փոխանցում ֆրանսիացու հաշվին, Կլասիկոներում խփած 9 գոլ: Բենզեման, ինչպես և Մեսին, կարողանում է ոչ միայն եզրափակել գրոհները, այլ նաև հաջողությամբ խաղ կառուցել, նահանջել, համագործակցել եզրային ֆուտբոլիստների ու կիսապաշտպանների հետ: «Ռեալը», վիճակագրությամբ, ևս կախվածություն ունի Բենզեմայի արդյունավետ խաղից. թիմի խփած գոլերի 30 տոկոսը հեղինակել է ֆրանսիացին:

Կատարե՛ք խաղադրույք Իսպանիայի Լա Լիգայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռեալը» կարող է հրաժարվել Մբապեից հանուն այդ ֆուտբոլիստի

Գատուզո. «Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Սետյենը բացատրել է Մեսիի ու Մարադոնայի տարբերությունը

«Նապոլիի» առանցքային ֆուտբոլիստը չի խաղա «Բարսելոնայի» դեմ

10 հետաքրքիր փաստ Մարտին Բրեյթվեյթի մասին

«Վալենսիան» կպարգևատրի Դավիդ Վիլյային

Զիդանն առանց Ռոդրիգոյի պատրաստվում է «Սիթիի» դեմ խաղին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Նեապոլ ժամանելիս ջերմաստիճանի ստուգում են անցել

Հայտնի է՝ ով է սպասարկելու Էլ Կլասիկոն

Ինսինյե. «Դիտելով Մեսիի 4 գոլը՝ կարծում եմ, որ «Բարսելոնան» խնդիրներ չի ունենա»

«Բարսելոնան» մոտ է 20-ամյա պաշտպանին գնելուն

«Ռեալը» չի կողմնորոշվում՝ ինչպես վարվել Ազարի հետ

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» պետք է կրկնօրինակի «Ռեալին»

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Ռոբերտսոն. «Ամաչում եմ Մեսիի հետ ունեցած միջադեպի համար»

Ռոդրիգոյին հեռացրել են խաղադաշտից գոլը նշելուց հետո (տեսանյութ)