fbpx
Բաժիններ

Երևանում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի օլիմպիական վարկանիշային մրցաշար

Սեպտեմբերի 7, 8 և 9-ին Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի տղամարդկանց օլիմպիական վարկանիշային մրցաշար: Երևանում անցկացվող մրցաշարին կմասնակցեն թիմեր 5 երկրներից՝ Ռուսաստան,  Ուկրաինա, Բելառուս, Լատվիա և Հայաստան:

Մրցաշարին մասնակցելու են 14 թիմեր, որից 8-ը կմասնակցեն միանգամից հիմնական փուլին: 6 թիմեր պայքարը կսկսեն որակավորման փուլից: Հայաստանի հավաքականը  պայքարը կսկսի հիմնական փուլից, որին կմասնակցեն 12 թիմեր:

Մրցաշարը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Երևանյան մրցաշարի ավարտից հետո թիմերը կմեկնեն Բաթում (վարկանիշային), իսկ այնուհետև Թբիլիսի (հուշամրցաշար): Արևելյան Եվրոպայի երկրների առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Սոչիում:

Նշված մրցաշարերում Հայաստանը կներկայացնի Աշոտ Բալաբեկյան/Անդրե Սիմոնի զույգը:

Նշենք, որ մրցաշարերի հովանավորն է VBET ընկերությունը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: