fbpx

Երևանում նոր ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի, որը կկարողանա ընդունել մեծ հանդիպումներ

Երևանում առաջիկայում նոր՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մարզադաշտ կկառուցվի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

ՀՖՖ նախագահը հայտնել է, որ շուտով դրա հետ կապված ներդրողներ կժամանեն Հայաստան և հարցը հստակություն կստանա։ Վանեցյանն այդ թեմայով արդեն հասցրել է խոսել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և եթե ծրագիրը հաստատվի, ապա Ինֆանտինոն կառուցման մեկնարկին կժամանի Հայաստան։

Նոր մարզադաշտը նախատեսված կլինի 33 հազար հանդիսականի համար: ՈՒԵՖԱ-ն եվրագավաթային եզրափակիչներ անցկացնելու համար պահանջում է նվազագույնը 32 հազար հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին հայտնել է, որ մարզադաշտի կառուցման պարագայում ՖԻՖԱ-ն կաջակցի, որպեսզի Երևանում մեծ ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպվեն։

Վանեցյանը նշել է, որ ազգային մարզադաշտ կառուցելն իր երազանքներից մեկն է և ապագայում անպայման իրականություն կդառնա: Նախատեսվում է նաև, որ ՀՖՖ գրասենյակն ու իր ենթակայության տակ գտնվող որոշ տարածքներ կտեղակայվեն հենց մարզադաշտի շինության մեջ: Քննարկվում է նաև հայկական ֆուտբոլի թանգարան ստեղծելու գաղափարը:

Արթուր Վանեցյանը պարգևատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խինես Մելենդեսի մամուլի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

Խինես Մելենդեսը բերում է Ինիեստայի, Սուսոյի և Խուանմիի օրինակները, որոնք հայ ֆուտբոլիստները պետք է ընդօրինակեն

Արթուր Վանեցյանը անդրադարձել է լեգեոներների լիմիտի թեմային

Արթուր Վանեցյան․ «Ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան»

ՀՖՖ-ն արձագանքել է լեգեոներների լիմիտի և առաջնության ձևաչափի մասին քննարկումներին

Ապրիլին Հայաստանում պատրաստ կլինեն արհեստական խոտածածկով 10 փոքր խաղադաշտեր (տեսանյութ)

«Սիրելի Ձմեռ պապ…». Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2019 թվականին

Հայտնի են Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

Գորիսում մեկնարկում են ֆուտբոլային դաշտի հիմնանորոգման աշխատանքները (լուսանկարներ)

Մարկոս Պիզելի և Վարդան Բիչախչյան. Տարվա լավագույններն ըստ VNews.am-ի

«Փիփլ Ֆուտբոլ» միջոցառումը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ (տեսանյութ)

«Փիփլ» Ֆուտբոլ 2018. Հավաքականի ֆուտբոլիստները կմասնակցեն ներառական ֆուտբոլային հանդիպմանը

Արթուր Վանեցյան. «Ծանր բանակցություններից հետո հաջողվել է հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի»

ՈՒԵՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին Հայաստան – Ջիբրալթար հանդիպման առնչությամբ

30 ֆուտբոլիստ հավակնում են Հայաստանի` «տարվա լավագույնի» կոչմանը

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ