Երևանյան 5 հանդիպում, որում կենտրոնականը «Փյունիկի» և «Նոայի» մրցավեճն է. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 13-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

Երևանյան 5 հանդիպում, որում կենտրոնականը «Փյունիկի» և «Նոայի» մրցավեճն է. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 13-րդ տուրից առաջ

pyunik noa - Երևանյան 5 հանդիպում, որում կենտրոնականը «Փյունիկի» և «Նոայի» մրցավեճն է. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 13-րդ տուրից առաջ

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

ԲԿՄԱ«ՎԱՆ»

4 նոյեմբերի, ժ.16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Վանը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  0-1

1-ին շրջան. 19.08.2021  «Վան»  1-0  ԲԿՄԱ

Գոլը՝ 1-0՝ Էմանուել Միրեկու Ատտահ 89՛:

ԲԿՄԱ՝  10-րդ տեղ (3 միավոր), «Վան»՝  8-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. ԲԿՄԱ-ն նախորդ տուրում ձախողվեց՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով «Նոայից»: ԲԿՄԱ-ն առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Այդ կարգի առաջին պարտությունը բանակայինները կրել էին առաջնության մեկնարկային խաղում՝ 4 անպատասխան գնդակ ընդունելով «Փյունիկից»:

bkma 4 960x711 - Երևանյան 5 հանդիպում, որում կենտրոնականը «Փյունիկի» և «Նոայի» մրցավեճն է. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 13-րդ տուրից առաջ

  1. Նախորդ տուրը չափազանց անհաջող դասավորվեց նաև «Վանի» համար, որն «Ալաշկերտի» հետ մրցավեճում 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: «Վանն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը թիմը կրել էր «Սևանից» առաջնության մեկնարկային խաղում (2-5): «Ալաշկերտից» կրած պարտությունը «Վանի» համար նախորդ առաջնությունում «Նոայի» հետ խաղում գրանցված ամենախոշոր հաշվի ռեկորդի կրկնությունն էր:

van 3 960x604 - Երևանյան 5 հանդիպում, որում կենտրոնականը «Փյունիկի» և «Նոայի» մրցավեճն է. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 13-րդ տուրից առաջ

  1. VBET ՀՊԼ-ում մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվեց «Վանի» նվազագույն հաշվով հաղթանակով: Իսկ ահա Առաջին խմբի առաջնությունում թիմերը հանդիպել էին 2019/20թթ. մրցաշրջանում: 2019թ. օգոստոսի 27-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Վանը» 4 անպատասխան գնդակ էր խփել ԲԿՄԱ-ի դարպասը: Վիգեն Բեգոյանը դարձել էր դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի էին ընկել Ուիլֆրեդ Կուասի Էզան և Նիկիտա Անդրեևը:

2020թ. մայիսի 31-ին Չարենցավանում կայացած խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1: «Վանից» գոլի հեղինակ էր դարձել Ստեֆան Աջումանին, ԲԿՄԱ-ից պատասխան գնդակը խփել էր Նարեկ Գրիգորյանը:

  1. ԲԿՄԱ-ի լավագույն ռմբարկուն Գրենիկ Պետրոսյանն է, որի հաշվին 3 գոլ է գրանցված: 2 անգամ աչքի է ընկել Միքայել Միրզոյանը:
  2. «Վանի» կազմում 4 գնդակով լավագույն ռմբարկուն «Արարատից» տեղափոխված փորձառու Զավեն Բադոյանն է, որի հաշվին VBET ՀՊԼ-ում ընդհանուր առմամբ 46 գոլ է գրանցված:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

VBET ՀՊԼ. «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտուի» դարպասը (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)