Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

22.09.2020 Urartu 0 3 Noah 13 scaled - Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:19

-

-

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ՇԻՐԱԿ»

17 հոկտեմբերի, ժ.16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

8 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 3 անգամ, «Շիրակը»՝ 3, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-7

«Արարատ-Արմենիա»՝ 9-րդ տեղ (2 միավոր), «Շիրակ»՝ 10-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Արարատ-Արմենիան» առայժմ անհաջող է հանդես գալիս առաջնությունում՝ անցկացրած 3 հանդիպումներում չվայելելով հաղթանակի բերկրանքը, վաստակելով ընդամենը 2 միավոր: Չեմպիոնի համար սա ամենաանհաջող մեկնարկն է առաջնությունում: Նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեկնարկել էր 3 անընդմեջ հաղթանակով: Իսկ 2018/19թթ. առաջնությունում Բարձրագույն խմբում նորամուտը նշել էր 3 հանդիպումներում նույնքան միավոր վաստակելով:

21.09.2019 Shirak 1 0 Ararat Armenia 27 960x640 - Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

2․ «Շիրակում» տեղի ունեցած կադրային զգալի փոփոխությունները չէին կարող բացասաբար չանդրադառնալ թիմի ցուցանիշների վրա: Եթե առաջնության մեկնարկային տուրում գյումրեցիները լուրջ դիմադրություն ցույց տվեցին «Նոային»՝ խաղն ավարտելով գոլառատ ոչ-ոքի (2-2), ապա «Գանձասար-Կապանի» և «Արարատի» հետ հանդիպումներում 8 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը և արդեն առաջնության մեկնարկից եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

3․ «Արարատ-Արմենիան» պաշտոնական վերջին հանդիպումն անցկացրել է հոկտեմբերի 1-ին՝ Կիպրոսում Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում 1-2 հաշվով զիջելով սերբական «Ցրվենա Զվեզդային»:

«Շիրակը» պաշտոնական վերջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 26-ին՝ առաջնության խաղում Գյումրիում 0-3 հաշվով զիջելով «Արարատին»:

21.09.2019 Shirak 1 0 Ararat Armenia 28 960x640 - Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

4․ Նախորդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունում առավելության էր հասել «Շիրակը»՝ տոնելով 2 հաղթանակ, կրելով մեկ պարտություն: Ընդ որում մինչև 2-րդ շրջանի հանդիպումը, «Շիրակը» միակ թիմն էր, որի հետ մրցավեճում «Արարատ-Արմենիան» առաջնությունում միավոր չէր վաստակել: Մրցակիցների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին: Մրցակցության ելքը վճռել է Մորի Կոնեի խփած միակ գոլը:

5․ «Լոռիի» հետ կայացած առաջնության նախորդ խաղում «Արարատ-Արմենիան» իր առաջին հոբելյանը նշեց՝ խփելով Բարձրագույն խմբում 100-րդ գոլը, որի հեղինակը Յուսուֆ Օտուբանջոն էր: Իսկ գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում չեմպիոնը բացել էր Սերգեյ Վակուլենկոյի դիպուկ հարվածի շնորհիվ՝ խոցելով «Գանձասար-Կապանի» դարպասը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝ Իվայլո Դիմիտրով՝ 2 գոլ:

«Շիրակ»՝ Մորի Կոնե՝ 2 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Վաղեմի մրցակիցների երևանյան սկզբունքային դերբին. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 17-րդ տուրից առաջ

«Վանը» թարմացրեց իր հակառեկորդները, Արտակ Եդիգարյանը երկու տարի անց վերջապես կրկին գոլ խփեց

VBET ՀՊԼ. «Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Օգնյեն Չանչարևիչը գերազանցեց Դմիտրի Աբակումովի տարիքային ռեկորդը

Այդ ցուցանիշով Վիմերկատին լավագույնն է 26-ամյա դարպասապահների մեջ

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ» – ԲԿՄԱ. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ-ի 16-րդ տուրի հանդիպումների մրցավարներն ու պատվիրակները