Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը պայքարը շարունակում են ազատ ոճայինները:
Հայաստանի հավաքականի կազմում այսօր մեկնարկել է 4 ըմբիշ: Մեր բոլոր ներկայացուցիչները պարտվել են մեկնարկային գոտեմարտում, նրանցից 3-ը՝ Հրաչյա Մարգարյանը, Մհեր Մարկոսյանն ու Դավիթ Գևորգյանը լքել են պայքարը, իսկ Հովհաննես Մաղաքյանն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն դեռ պահպանում է:
Հիշեցնենք, որ այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են Վրեժ Գևորգյանը, Վազգեն Թևանյանը և Արման Ավագյանը: Գոտեմարտերը մեկնարկելու են 19:00-ին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո