Երիտասարդական ԱԱ. Հրաչյա Պողոսյանը, Վահե Պողոսյանն ու Հակոբ Բաղդասարյանը լքում են պայքարը - VNews
Բաժիններ

Երիտասարդական ԱԱ. Հրաչյա Պողոսյանը, Վահե Պողոսյանն ու Հակոբ Բաղդասարյանը լքում են պայքարը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այսօր պայքարն սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացել է 8 մարզիկով, որոնցից 4-ն այսօր գորգ են դուրս եկել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, պարտվելով կիսաեզրափակիչում, օգոստոսի 17-ին կպայքարի բրոնզե մեդալի համար:

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը, որը պարտվել էր 1/8 եզրափակիչում, լքում է պայքարը: Մրցաշարն ավարտված է նաև 77 կգ քաշային Վահե Պողոսյանի համար, որը 1/8 եզրափակիչում պարտություն էր կրել հնդիկ ըմբիշից: Վերջինը չի կարողացել հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը:

87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Բաղդասարյանը, որը քառորդ եզրափակիչում զիջել էր Բելառուսի ներկայացուցիչ Իհար Յարաշևիչին, ևս լքում է պայքարը: Բելառուսցի ըմբիշը չի կարողացել հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը:

Այս քաշային կարգերի եզրափակիչ գոտեմարտերը տեղի են ունենալու օգոստոսի 17-ին և մեկնարկելու են 19:00-ին:

Նշենք, որ վաղը մրցահարթակ են դուրս գալու Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 72 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Սլավիկ Գալստյանն ու Դավիթ Օվասապյանը աշխարհի Մ23 առաջնության քառորդ եզրափակիչում են

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Սահակ Հովհաննիսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Սամվել Գրիգորյանը լքում է պայքարը (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը կգոտեմարտեն ոսկե մեդալի համար

Երիտասարդական ԱԱ. Տիգրան Մինասյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Ազատ ոճային հայ ըմբիշների բոլոր գոտեմարտերը մրցաշարում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Տիգրան Մինասյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում ու կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Տիգրան Մինասյանը հրաշալի ելույթով կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, Հակոբ Բաղդասարյանը՝ քառորդ եզրափակիչում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Վահե Պողոսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, Հրաչյա Պողոսյանն ու Հակոբ Բաղդասարյանը հաղթանակով մեկնարկեցին (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները

Երիտասարդական ԱԱ. Հովհաննես Մաղաքյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Հովհաննես Մաղաքյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտը ու կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)