Երիտասարդական ԱԱ. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը կգոտեմարտեն ոսկե մեդալի համար - VNews
Բաժիններ

Երիտասարդական ԱԱ. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը կգոտեմարտեն ոսկե մեդալի համար

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Վաղը՝ օգոստոսի 18-ին, հունահռոմեական ոճի ըմբիշները կանցկացնեն ինչպես իրենց, այնպես էլ մրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը:

60 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կգոտեմարտի Սահակ Հովհաննիսյանը, որը, պայքարը մեկնարկելով որակավորման փուլից, 4 հաղթանակ է տոնել՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր: Հատկանշական է, որ Հովհաննիսյանը ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին: Նա հաղթել է 9-0, 9-0, 5-0, 6-0 հաշիվներով:

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ևս կգոտեմարտի ոսկե մեդալի համար: Նրա մրցակիցը վրացի Գիորգի Շոտաձեն է: Խաչատրյանը պայքարն սկսել է 1/16 եզրափակիչից ու, հաղթելով 9-0, 12-6, 8-3 և 15-5 հաշիվներով, նվաճել է եզրափակիչի ուղեգիր, որտեղ կգոտեմարտի՝ աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչման համար:

72 կգ քաշային Սամվել Գրիգորյանը որակավորման փուլում 2-5 հաշվով զիջել է մրցակցին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Գրիգորյանը վաղն սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալու համար:

82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը հաղթանակով է մեկնարկել մրցաշարը, սակայն 1/8 եզրափակիչում զիջել է մրցակցին ու լքում է պայքարը:

Սփոփիչ գոտեմարտերը կմեկնարկեն օգոստոսի 18-ին՝ 17:00-ին, իսկ եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն 19:00-ից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

ԵԱ. Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, մեր մյուս ըմբիշները պարտվեցին

ԵԱ. Այսօր պայքարի մեջ է մտնում հունահռոմեական ոճի 5 ըմբիշ

ՀԲԽ․Տիգրան Մինասյանը և Շանթ Խաչատրյանը պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում

Հայաստանը 7 ըմբիշ կներկայացնի Համաշխարհային բանակային խաղերում

Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Սահակ Հովհաննիսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Սամվել Գրիգորյանը լքում է պայքարը (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Տիգրան Մինասյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Ազատ ոճային հայ ըմբիշների բոլոր գոտեմարտերը մրցաշարում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Հրաչյա Պողոսյանը, Վահե Պողոսյանն ու Հակոբ Բաղդասարյանը լքում են պայքարը

Երիտասարդական ԱԱ. Տիգրան Մինասյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում ու կպայքարի բրոնզի համար (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Տիգրան Մինասյանը հրաշալի ելույթով կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, Հակոբ Բաղդասարյանը՝ քառորդ եզրափակիչում (տեսանյութ)

Երիտասարդական ԱԱ. Վահե Պողոսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, Հրաչյա Պողոսյանն ու Հակոբ Բաղդասարյանը հաղթանակով մեկնարկեցին (տեսանյութ)