fbpx
Բաժիններ

«Երիտասարդները, «Ռեալն» ու գոլերը». Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի երկրորդ օրը՝ 10 փաստով

Նախօրեին ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը, որը մտավ մրցաշարի պատմության մեջ: Մրցումային երկու օրերի ընթացքում խփվեց 56 գնդակ: Սա խմբային փուլի արդյունավետության ռեկորդ էր: Բացի այս արդյունքից, գրանցվեցին ևս մի քանիսը, որոնք միանշանակ հիշատակման են արժանի:

  • Ֆրանսիական ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ակումբն է, որը երկու տարբեր մրցաշրջանում մեկնարկում է 4 հաղթանակով 4 հնարավորից՝ սեփական դարպասն էլ պահելով անառիկ: Առանձնահատուկն այն է, որ Ֆրանսիայի չեմպիոնն այդ նվաճմանը հասնում է երկրորդ տարին անընդմեջ:

  • Չեմպիոնների լիգայում վերջին անգամ անգլիացի դարպասապահ սեյվ էր գրանցել հեռավոր 2016 թվականի դեկտմբերին: Այդ օրը «Լեսթերի» դարպասը պաշտպանում էր Բեն Համերը: Երեկ այդ անհվանական սառույցը կոտրեց «դարպասապահ» Քայլ Ուոքերը՝ որսալով «Ատալանտայի» ֆուտբոլիստի հարվածը տուգանայինից:

  • Ռոդրիգոն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում հեթ-տրիկ գրանցաց երկրորդ ամենարիտասարդ ֆուտբոլիստը: «Գալաթասարայի» դարպասը երրորդ գնդակն ուղարկելու պահին Ռոդրիգոն 18 տարեկան 301 օրական էր: Ռեկորդը շարունակում է պահպանել «Ռեալի» լեգենդ Ռաուլը, որը դեռևս 1995-ին (118տ. 113օ.) 3 գնդակ էր ուղարկել «Ֆերեցվարոշի» դարպասը:

  • Չեմպիոնների լիգայի այս տարվա խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում գերմանական բոլոր թիմերը հաղթանակ տարան: «Բավարիան» ուժեղ էր «Օլիմպիակոսից», «Բորոսիան»՝ «Ինտերից», «Բայերը»՝ «Ատլետիկոյից», «ՌԲ Լայպցիգը»՝ Զենիթից: Վերջին անգամ նման արդյունք գերմանակն թիմերը խմբային փուլում գրանցել էին 2014/2015 խմբային փուլի 3-րդ տուրում:

  • Լևերկուզենի «Բայերը» Չեմպիոնների լիգայում աչքի չի ընկնում արդյունավետությամբ: Սակայն այստեղ պետք է շեշտել՝ «Բայերի» ֆուտբոլիստները: Լևերկուզենյան ակումբի՝ ՉԼ-ում խփած վերջին 5 գոլերից 4-ը…ինքնագոլեր էին: Վերջին անգամ  «Բայերի» ֆուտբոլիստը մրցաշարում գոլ էր խփել 2016/2017 մրցաշրջանում (Բելարաբի vs «Ատլետիկո Մադրիդ»)

  • Մաուրո Իկարդին Չեմպիոնների լիգայի մեկնարկային 10-րդ խաղում խփեց 8-րդ գնդակն այս մրցաշարում: Ավելի տպավորիչ արդյունք հաջողվել է գրանցել միայն 3 ֆուտբոլիստի՝ Սադիո Մանե («Լիվերպուլ», Անգլիա), Սիմոնե Ինձագի («Լացիո», Իտալիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա):

  • Իվան Պերիշիչը «Օլիմպիակոսի» հետ խաղի վերջնամասում միայն դուրս եկավ փոխարինման: Չնայած դրան՝ խորվաթ ֆուտբոլիստից ընդամենը 33 վայրկյան պահանջվեց գոլի հեղինակ դառնալու համար: Վերջին անգամ ավելի արագ գոլ փոխարինումից հետո գրանցվել էր 2017-ի ապրիլին, երբ «Մոնակոյի» ֆուտբոլիստ Վալեր Ժերմենը գրավեց «Բորուսիայի» դարպասը փոխարինումից 23 վայրկյան անց:

  • Թուրինի Յուվենտուսը նախօերին հաղթեց «Լոկոմոտիվին» 2-1 հաշվով: «Ծեր Սինյորայի» կազմում դիպուկ հարվածներով աչքի ընկան Աարոն Ռեմզին ու Դուգլաս Կոստան: Նրանք այս տարվա խաղարկությունում ակումբի համապատասխանաբար 7-րդ և 8-րդ ֆուտբոլիստներին էին, որոնք դարձել են գոլի հեղինակ: Սա ռեկորդ է:

  • Լոնդոնի «Տոտենհեմը» տարավ իր առաջին արտագնա հաղթանակն այս մրցաշրջանում: Տուժողը «Ցրվենա Զրվենան» էր: Մինչև այս խաղը, մայրաքաղաքային ակումբն անցկացրել էր 9 հանդիպում մրցակիցների հարկի տակ բոլոր մրցաշարերում՝ գրանցելով 5 ոչ-ոքի և 3 պարտություն: Վերջին արտագնա հաղթանակը «Տոտենհե,ը» տարել էր նախորդ մրցաշրջանի «Այաքսի» հետ խաղում:

  • Կարիմ Բենզեման, գրավելով «Գալաթասարայի» դարպասը, դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել այս մրցաշարում 15 տարի անընդմեջ: Այդ ցուցանիշով «Ռեալի» հարձակվողը հավասարվեց «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Յուվեի» ֆուտբոլիստները սպասում են Ռոնալդուի ներողությանը

Գյունդողան. «Նա իմ սերնդի գլխավոր աստղն է ու պատմության լավագույն ֆուտբոլիստը»

Կիելինի. «Ես «Միլանի» երկրպագու էի, բայց տարիների ընթացքում ավելի խելացի դարձա»

Շեսնին աջակցել է Ռոնալդուին

Մեսին դեռ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ու չի միանա հավաքականին

«Վալենսիան» դժգոհ է Իսպանիայի Սուպերգավաթի պարգևավճարների չափից

Տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի վիճակահանությունը

Մեսիի վիճակագրությունը Լա լիգայում, որ վախեցնում է մրցակիցներին

Հրա՞շք, թե՞ հերթական «հակամադրիդյան» քայլը. Բեյլը մարզվել է Ուելսի հավաքականի հետ

5 մարզիչ, որ կարող է հաջողությամբ աշխատել «Բավարիայում»

«Ռեալի» կերպարանափոխությունը՝ թվերով ու վիճակագրությամբ

Փնտրվում է Գրիզմանը. «Բարսելոնային» արդեն անհանգստացնում է ֆրանսիացու խաղը

Վենգեր. «Ես երբեք չեմ եղել «Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածու»

Կակա. «Այդ դեպքում Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»