fbpx

Երկրորդ դիվիզիոն՝ բասկետբոլում. Մեկնարկում է Բ լիգայի կանոնավոր առաջնությունը

Նոյեմբերի 24-ին կմեկնարկի Բ լիգայի կանոնավոր անդրանիկ առաջնությունը, որին կմասնակցեն 8 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից:

Բ լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով՝ երկու շրջանով, այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա տեղի կունենա չորս թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլ:

Բ լիգայի բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանում:

Բ լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Թմկաբերդ» (Երևան), «Արագած 2» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), UCOM (Երևան), «Օրանժ ՊՖԱ» (Երևան), «Գրանդ սպորտ» (Երևան), «Վետերաններ» (Երևան) և «Հայք» (Երևան):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: