Երկրպագուհին ներխուժել է այգի և ընդհատել Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Երկրպագուհին ներխուժել է այգի և ընդհատել Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան (տեսանյութ)

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության այս տարվա տղամարդկանց մենախաղերի հաղթող Նովակ Ջոկովիչը շարունակում է տոնել իր բացառիկ՝ 8-րդ հաջողությունը անաչ մայրցամաքում: Նախօրեին, չեմպիոնության կապակցությամբ, սերբ թենիսիստի համար կազմակերպվել էր ֆոտոսեսիա, որը, սակայն, մի պահ ընդհատվեց:

Միջոցառման ընթացքում, հանկարծ, Ջոկովիչին մոտեցավ մի կին երկրպագու: Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները չխոչընդոտեցին տարեց կնոջը: Ջոկոն էլ դեմ չէր: Նա գրկախառնվեց երկրպագուհու հետ: Երկրպագուհին 76-ամյա Բոյանա Սավիչն է, որը 70-ականների սկզբին Սերբիայից մշտական բնակության է տեղափոխվել Ավստրալիա:

«Մենք նախկինում չենք հանդիպել: Նա ազգությամբ սերբ է: Հանդիպման ժամանակ նա ասաց, որ հպարտանում է ինձանով, իսկ այսօր հավանել է իմ էջը սոցցանցերում: Զվարճալի էր ամեն ինչ», – մեկնաբանել է 32-ամյա թենիսիստը:

Նշենք, որ Ավստրալիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու և Ռաֆա Նադալի՝ պայքարից վաղաժամ դուրս մնալու շնորհիվ, Նովակ Ջոկովիչն այսօր պաշտոնապես գլխավորեց ATP դասակարգման աղյուսակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աշխարհի լավագույն մարզիկներն իրենց տարիքում՝ ըստ Marca-ի քվեարկության

«Դարասկզբի գաղտնիքը». Ինչու՞ և ինչպես սպանվեց Ուիլյամս քույրերից ավագը

Ջոկովիչն 8-րդ անգամ դարձավ Australian Open-ի հաղթող (տեսանյութ)

ԱՕ 2020. Սոֆիա Կենինը՝ կանանց չեմպիոն

Հայտնի դարձավ Նովակ Ջոկովիչի մրցակիցը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում

ԱՕ 2020. Կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը, Ջոկովիչը պարտության մատնեց Ֆեդերերին

ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները

Անվտանգության աշխատակիցը չէր թողնում Նադալին մտնել կորտ (տեսանյութ)

AO. Ջոկովիչն ու Ֆեդերերը կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար

Ֆեդերերը ֆանտաստիկ քամբեք իրականացրեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ(տեսանյութ)

AO-2020. Ֆեդերերը ծանրագույն պայքարում անցավ հաջորդ փուլ, Սերենան պարտվեց. օրվա արդյունքները (տեսանյութ)

Բուֆոնը համեմատական է անցկացրել Ֆեդերերի ու Նադալի միջև ու ասել, թե ով է նրանցից ավելի տաղանդավոր

Ջոկովիչը Տոկիոյում կարճ ժամանակով սումոիստ է դարձել (տեսանյութ)

Իբրահիմովիչի նոր մարտահրավերը. շվեդ հարձակվողն էստաֆետը փոխանցել է Պոգբային, Ջոկովիչին ու Նուրմագոմեդովին (տեսանյութ)

Աննախադեպ. Նադալն ու Ֆեդերերը կարող են խաղալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում

Ժերար Պիկե. «Մեդվեդևն ունակ է հաղթելու Ֆեդերերին, Ջոկովիչին ու Նադալին»