Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Սուրբ Զատիկի տոնը նախանշում է եվրոպական առաջատար ազգային առաջնությունների մրցաշրջանի ավարտի սկիզբը, մրցաշրջան, որ թերևս պատմության մեջ կլինի ամենատարօրինակը:
Եվրոպական առաջատար լիգաներից շատերում ոչ մի երկրպագու ընթացիկ մրցաշրջանում տրիբունա մուտք գործելու հնարավորություն չի ունեցել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այլ երկրներում երկրպագուներ եղել են մարզադաշտում, սակայն ոչ մեծ թվով:
Պատվաստումների մեծ չափաքանակը հույս էր ներշնչում, որ երկրպագուները մինչև մրցաշրջանի ավարտը կվերադառնան տրիբունա, սակայն կորոնավիրուսի երրորդ ալիքն է մուտք գործում:
Ներկայացնում ենք, թե ինչպես է իրավիճակը եվրոպական ֆուտբոլի առաջատար 5 ազգային առաջնություններում:
Անցյալ մրցաշրջանից հետաձգված Արքայական գավաթի եզրափակիչը պետք է որ կայանար երկրպագուների ուղեկցությամբ, սակայն Բիլբաոյի «Ատլետիկի» ու «Ռեալ Սոսյեդադի» միջև խաղը կայացավ Սևիլիայի փակ դռների ետևում: «Բարսելոնայի» ու «Ատլետիկի» միջև ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը, ամենայն հավանականությամբ, նույն ճակատագրին կարժանանա:
Լա լիգայի հանդիպումներին ընթացիկ մրցաշրջանում գեթ 1 երկրպագու ներկա չի եղել, սակայն մրցաշարի նախագահ Խավյեր Տեբասն ակնկալում է, որ մինչև մրցաշրջանի ավարտը հնարավորություն կլինի:
«Հուսով ենք՝ ապրիլի երրորդ շաբաթվա ընթացքում մարզադաշտում կարող ենք երկրպագուների որոշ տոկոս ընդունել: Բոլորս հույս ունենք, որ Սուրբ Զատիկից հետո կկարողանանք արագ կազմակերպել սա»,- ասել է Լա լիգայի նախագահը մարտի 17-ին:
Մեծ Բրիտանիան COVID-19-ի դեմ պատվաստումների ծրագրով, կարելի է ասել, ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան գործընկերներից շատերը: Մինչև այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 31 միլիոն բրիտանացի, իսկ սահմանափակումները գնալով մեղմվում են:
Արդեն մի շարք միջոցառումների ծրագրեր կան, ըստ որոնց՝ սպորտային իրադարձությունները պետք է անցկացվեն երկրպագուների որոշ մասի ներկայությամբ: Առաջիններից մեկը կլինի ապրիլի 18-ին, երբ «Ուեմբլի» ստադիոնում 4 000 երկրպագու ներկա կլինի Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Լեսթերի» ու «Սաութհեմփթոնի» միջև հանդիպմանը:
Ապրիլի 25-ին 8 000 երկրպագու ներկա կլինի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչին, որը նույնպես կկայանա «Ուեմբլիում»: Գավաթի համար կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը»: Մայիսի 15-ին 21 000 երկրպագու ներկա կլինի Անգլիայի գավաթի եզրափակիչին: Այդ խաղը նույնպես կկայանա «Ուեմբլիում»: Հանդիպումներին ներկա բոլոր երկրպագուները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Նրանք, որոնք արդեն պատվաստվել են կամ դիմադրողականություն են ձեռք բերել վիրուսից, չեն պատվաստվի:
Մայիսի 17-ից Անգլիայի բոլոր մարզադաշտերը կարող են ողջունել իրենց երկրպագուների վերադարձը, բայց առավելագույնը 10 հազար մարդ: Հունիսի 23-ից պետք է վերացվեն երկրպագուների՝ մարզադաշտ այցելելու սահմանափակումները, իսկ դա նշանակում է, որ «Ուեմբլիում» կայանալիք ԵՎՐՈ 2020-ի վերջին փուլերի խաղերին ներկա կլինեն մեծ թվով երկրպագուներ:
Բունդեսլիգան, Լիգա 1-ն ու Ա Սերիան ընթացիկ մրցաշրջանում կարող են այլևս երկրպագուներ չընդունել: Գերմանիան, համենայն դեպս, այդպես է ծրագրում:
«Ոչ ոք չի ցանկանում առանց երկրպագուների հանդիպումներ անցկացնել: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք, քանի որ դա խաղերի անցկացման միակ հնարավոր ու թույլատրելի տարբերակն է: Ենթադրաբար, այսպես կլինի մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասել է Գերմանիայի ֆուտբոլային լիգայի գործադիր տնօրեն Քրիստիան Զայֆերտը:
COVID-19-ի խիստ սահմանափակումներ են գործում Ֆրանսիայում ու Իտալիայում՝ կորոնավիրուսի նոր ալիքով պայմանավորված: Ֆրանսիայում խիստ սահմանափակումը նախատեսվում է նվազագույնը մինչև մայիսի սկիզբ, իսկ Իտալիայում սահմանափակումները խիստ են նաև այս օրերին:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո