Երկրպագուները ծաղրում են Կումանի «հորինած» նոր խաղաոճը - VNews
Բաժիններ

Երկրպագուները ծաղրում են Կումանի «հորինած» նոր խաղաոճը

Երկրպագուները ծաղրում են Կումանի հորինած նոր խաղաոճը - Երկրպագուները ծաղրում են Կումանի «հորինած» նոր խաղաոճը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մամուլի ասուլիսի ժամանակ զվարճակի սխալ է թույլ տվել: Հոլանդացի մասնագետը, իսպանական Sport-ի հաղորդմամբ, իր ելույթի ժամանակ սխալ է անվանել ֆուտբոլային աշխարհում հայտնի «տիկի-տակա» տակտիկան:

Կումանը «տիկի-տակայի» փոխարեն մի քանի անգամ ասել է «տիկի-տակի»:

«Ինչպե՞ս պետք է խաղալ՝ հաշվի առնելով մեր կազմը: Պե՞տք է օգտագործել «տիկի-տակի» տակտիկան, երբ կենտրոնում առաջ գնալու տեղ չկա, իսկ դրա համար անհրաժեշտ ֆուտբոլիստներ չունենք»,- ասել է Կումանը:

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» անորոշ խաղի ֆոնին Կումանի խոսքերը ծաղրի առարկա են դարձել: Կապտանռնագույնների երկրպագուները համացանցում կատակում են այս թեմայով. «Մարզիչը նոր տակտիկա է հորինել, որը կոչվում է «տիկի-տակի»: Սա հենց այն մարտավարությունն է, որով թիմը խաղում է վերջին շրջանում»:

«Այս նորամուծությունը կոչվում է «տիկի-տակի», ինչպես նա նշեց այսօր երեկոյան»,- գրել է օգտատերերից մեկը:

«Տիկի-տակի» ասելով՝ Կումանը, կարծում եմ, սա նկատի ուներ»,- գրել է մեկ այլ օգտատեր:

«Բարի «տիկի-տակի» առավոտ… «Բարսայի» մասին այս խենթ երազը տեսա երեկ, երբ մենք «Գրանադայի» դեմ խաղում 50 հեռահար փոխանցում կատարեցինք տուգանային հրապարակ՝ Ժերար Պիկեի ու Լյուկ դե Յոնգի ուղղությամբ»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Աղբյուր. Կումանը կհեռացվի. որոշումը կայացված է

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լապորտա. «Բարտոմեուն հուսահատ մարդ է, որը գիտակցում է իր պատճառած աղետի ահռելի չափը»

Պեդրի. «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է»

Պոգբայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

Բարտոմեու. «Մեսիին բաց թողնելը վատ որոշում էր»

«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Իսպանիայի Մ18 հավաքականի ֆուտբոլիստին

«Երազանքի հետևից». Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ

Կոուտինյոն ձմռանը կարող է լքել «Բարսելոնան»

«Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի Պեդրիի հետ

Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» ու Սերխի Ռոբերտոն դադարեցրել են բանակցությունները. ֆուտբոլիստը կարող է հեռանալ

«Ռեալի» հաջորդ մրցաշրջանի հավանական մարզաշապիկը (լուսանկարներ)

«Ռեալի» 3 վնասվածք ստացած ֆուտբոլիստներ պատրաստ կլինեն հաջորդ խաղին

Պիռլոն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզի՞չ. գործակալի անդրադարձը

Ագուերոն առաջին խաղն է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ աչքի ընկնելով գոլով

Պեդրիի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո

«Ռեալն» ու «Յուվենտուսը» կարող են կիսապաշտպանների փոխանակություն կատարել