Երկու ակումբ ստացավ Հայաստանի Առաջին խմբում խաղալու իրավունք - VNews
Բաժիններ

Երկու ակումբ ստացավ Հայաստանի Առաջին խմբում խաղալու իրավունք

noavank - Երկու ակումբ ստացավ Հայաստանի Առաջին խմբում խաղալու իրավունք

Երկու ակումբ ստացավ 2021/2022թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք
Հունիսի 11-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 6 թեկնածուների՝ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 2-ին՝ «Նորավանք ՖԱ» և «Լեռնային Արցախ ՖԱ-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2021/2022թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի միջնորդությամբ կոմիտեն չքննեց «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի և «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի դիմումները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջիններս արտոնագրային դիմում ներկայացնելուց հետո սեփական որոշմամբ հրաժարվել էին մասնակցել ակումբների արտոնագրման գործընթացին և խզել արտոնագրման գործընթացի համար նախատեսված պայմանագրերը՝ այդ պահից ի վեր չհանդիսանալով արտոնագրման թեկնածու:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Օնոր» և «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝

«Օնոր» ՍՊԸ – ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 15-ով (չի ներկայացրել ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը), 22-ով (չի ներկայացրել ՀՀ Առաջին խմբի առաջնության տնային խաղերի համար նախատեսված մարզադաշտի սեփականատիրոջ հետ կնքված որևէ գրավոր պայմանագիր), 25-ից մինչև 37-ով (չի ներկայացրել պահանջվող հաստիքներին նշանակված աշխատակիցների փաստաթղթային փաթեթներ), ինչպես նաև Հոդված 44-ով (չի ներկայացրել ակումբի իրավական խմբի կառուցվածքում չընդգրկված, սակայն ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսացող ընկերության մասին բավարար տեղեկատվություն, ինչպես նաև չի հիմնավորել նշված ընկերության կողմից ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսանալու փաստը) սահմանված պահանջները և չի համապատասխանել ենթակառուցվածքային, իրավական, մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:

«Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան» ՀԿ – ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդվածներ 16-ով և 44-ով սահմանված պահանջները: Ակումբը իր կազմում չի ներկայացրել 3 մանկապատանեկան թիմ, որոնք մասնակցում են ազգային, շրջանային և տեղական մակարդակով կազմակերպված և ՀՖՖ-ի կողմից ճանաչված պաշտոնական մրցաշարերի: Ակումբը չի ներակայացրել իրավական կառուցվածքում չընդգրկված, սակայն ակումբի միակ ֆինանսավորող կողմի մասին բավարար տեղեկատվություն:

Արտոնագրման դիմումներիի մերժման արդյունքում նշված 2 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2021/22թթ-ի առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը փոխվե՞լ է. VBET Պրեմիեր լիգայի 5 ամենադիտված խաղերը

Վայոց Ձորը կապրի ֆուտբոլով․ «Նորավանքը» վերակառուցված գեղատեսիլ ստադիոն և հարմարավետ մասնաշենք ունի (տեսանյութ)

Անդրանիկ Քոչարյանը կխաղա Առաջին խումբը ներկայացնող ակումբում

Հայկական ակումբից 4 ֆուտբոլիստ է հեռացել

Փախանցման փոխարեն փայլուն հարված․ աշնանայի հատվածում «Նորավանքի» լավագույն գոլը (տեսանյութ)

Այս 3 խաղերն ի հայտ կբերեն 1/4 եզրափակիչ դուրս եկողներին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ 1/8 պատասխան հանդիպումներին ընդառաջ

«Նորավանքի» ֆուտբոլիստները հանդիպել են արցախցի երեխաների հետ

«Սպարտակի» սան Մալյակա. «Պատրաստ եմ մեկնել առաջնագիծ, Հայաստանը հաղթելու է բոլոր թշնամիներին»

VBET Հայաստանի գավաթ. «Վեստ Արմենիան» քամբեք իրականացրեց, «Վանը» ու «Նորավանքը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ. «Վան»-«Նորավանք». մեկնարկային կազմերը, ուղիղ եթեր

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

«Նորավանք». Նոր ակումբ Հայաստանում (տեսանյութ)

Վայքի «Արևիկ» մարզադաշտը վերանորոգվում է (տեսանյութ)

«Նորավանքը» պայմանագիր է կնքել 9 ֆուտբոլիստի հետ

Վահե Գևորգյանը՝ «Նորավանքի» գլխավոր մարզիչ

«Ուրարտու-2»-ը հաղթեց չեմպիոնին, «Ալաշկերտ-2»-ը և «Արարատ-2»-ը ջախջախեցին մրցակիցներին․ Առաջին խմբի 4-րդ տուրի արդյունքները (տեսանյութ)