Երկու հոբելյան մեկ խաղում. Հենրիխ Մխիթարյանը հերթական տպավորիչ ցուցանիշները գրանցեց - VNews
Բաժիններ

Երկու հոբելյան մեկ խաղում. Հենրիխ Մխիթարյանը հերթական տպավորիչ ցուցանիշները գրանցեց

Henrikh - Երկու հոբելյան մեկ խաղում. Հենրիխ Մխիթարյանը հերթական տպավորիչ ցուցանիշները գրանցեց

«Միլանի» հետ Իտալիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումը կրկնակի հոբելյանական էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: Նա իր ֆուտբոլային հարուստ կարիերայում պաշտոնական մրցումներում 700-րդ խաղն անցկացրեց: Միաժամանակ, դա արտերկրի ակումբներում Մխիթարյանի պաշտոնական 500-րդ խաղն էր:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայում 600-րդ պաշտոնական խաղը Մխիթարյանն անցկացրել էր 2019թ. հունիսի 8-ին Երևանում Լիխտենշտեյնի  հավաքականի հետ Եվրո-2020-ի ընտրական մրցախաղում: Այդ հոբելյանը Մխիթարյանը կարող էր նշել ավելի վաղ՝ մայիսի 29-ին «Չելսիի» հետ կայացած Եվրոպա լիգայի եզրափակչում, սակայն հայտնի պատճառներով նա «Արսենալի»  հետ Բաքու չէր մեկնել:

ՀՀ առաջնություններում առաջին հանդիպումը Մխիթարյանն անցկացրել է 2006թ. հունիսի 27-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության 12-րդ տուրի խաղում: 77-րդ րոպեին, երբ «Փյունիկը» հաղթում էր 3-0 հաշվով, Սամվել Պետրոսյանն Էդուարդ Պարցիկյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա պատանի Մխիթարյանին, որն արդեն իր մասին գովեստով խոսելու առիթ էր տվել «Փյունիկ-2-ում» ունեցած արդյունավետ ու գրագետ խաղի շնորհիվ՝ մասնակցելով նաև ՀՀ գավաթի 3 հանդիպման:

heno 1 - Երկու հոբելյան մեկ խաղում. Հենրիխ Մխիթարյանը հերթական տպավորիչ ցուցանիշները գրանցեց

Հենց «Փյունիկում» խաղալիս էլ Մխիթարյանն իր նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականներում: Առայժմ ազգային հավաքականում Հենրիխն առավել շատ հանդիպումներ (24) անցկացրել է Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին: Իսկ պաշտոնական մրցումներում առավելագույն քանակի հանդիպումների (160) Մխիթարյանը մասնակցել է՝ հանդիսանալով Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ:

Ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները տարբեր ակումբներում տարբեր մրցաշարերում (Ա – առաջնություն, Գ – գավաթի մրցաշար, Ս – սուպերգավաթ, Ե – եվրագավաթներ, ԱՀ – Հայաստանի ազգային հավաքական,  ԵՀ – Հայաստանի երիտասարդական հավաքական):

ԹվականԱկումբԱԳՍԵԱՀԵՀԸՆԴ
2005-2009«Փյունիկ»7016161010113
2009-2010«Մետալուրգ» Դոնեցկ37265454
2010-2013«Շախտյոր»721122124130
2013-2016«Բորուսիա» Դորտմունդ901713220160
2016-2017«Մանչեսթեր Յունայթեդ»3971161174
2018-2019«Արսենալ»393171473
2019-2021«Ռոմա»67119996

Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներից ընդամենը 2-րդը, որ իր կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում հատեց 700-րդ խաղի սահմանագիծը: Իսկ ահա արտերկրի ակումբներում անցկացրած խաղերի քանակով Հենրիխը յուրօրինակ ռեկորդակիր է:

heno 3 - Երկու հոբելյան մեկ խաղում. Հենրիխ Մխիթարյանը հերթական տպավորիչ ցուցանիշները գրանցեց

Ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, որը 1992-2012թթ. ընթացքում «Փյունիկի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» և Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 783 խաղ է անցկացրել:

Եթե Հենրիխ Մխիթարյանին հաջողվի զերծ մնալ վնասվածքներից, ապա 2 մրցաշրջանը բավական կլինի Սարգիս Հովսեփյանի ռեկորդային ցուցանիշը գերազանցելու համար:

VNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշները: Դրանք ներառում են ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրագավաթների (Ե) խաղարկություններում,  Հայաստանի ազգային (ԱՀ) ու երիտասարդական (ԵՀ) հավաքականներում և ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաև արտերկրի ակումբներում (ԱԵ) անցկացրած պաշտոնական խաղերը:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

ԱԳՍԵԱՀԵՀԱՊՀԱԵԸՆԴ

1.Սարգիս Հովսեփյան

3656632613213178

783

2.Հենրիխ Մխիթարյան7016169314500

700

3.Հովհաննես Թահմազյան

4618362066582

4.Համլետ Մխիթարյան

19244218567231

550

5.Արթուր Քոչարյան35767111410282

534

6.Կարեն Ալեքսանյան

3245242125151080531
7.Գևորգ Կասպարով348565212921059

530

8.Տիգրան Դավթյան

4096233111507
9.Արթուր Ոսկանյան254433165416123

500

10.Արթուր Պետրոսյան

2144528696155499
11.Հրայր Մկոյան2824421467785

492

12.Գևորգ Ղազարյան

1352531073183219486
13.Աղվան Մկրտչյան271505324591949

480

14.Կարեն Դոխոյան

205301124883164471
15.Ռոման Բերեզովսկի22948337

461

16.Ալեքսանդր Թադևոսյան

275423214181358461
17.Արամ Ոսկանյան21646291114155

453

18.Արտակ Գրիգորյան

31942439413448
19.Արարատ Հարությունյան33668317783

442

20.Դավիթ Գրիգորյան

29947215913354442
21.Արսեն Ավետիսյան32962314257

440

22.Կամո Հովհաննիսյան

174283146410144437
23.Մարկոս Պիզելի128131867213

430

24.Սամվել Մելքոնյան

282581172916618427
25.Արթուր Եդիգարյան19035422428126

427

26.Արտակ Եդիգարյան

25943631321335419
27.Արարատ Առաքելյան252492193313637

411

28.Լևոն Պաչաջյան

1934241738131287406
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իմոբիլեն ներողություն է խնդրել «Լացիոյի» երկրպագուներից

WhoScored. Մխիթարյանը՝ «Ռոմա» – «Տորինո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ինտերն» արտագնա խաղում հաղթեց «Վենեցիային» (տեսանյութ)

Ալեգրի. «Յուվենտուսը» պայքարում է լավագույն քառյակում տեղ գտնելու համար»

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

«Չելսիի» դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Միլանն» ու Պիոլին նոր պայմանագիր կնքեցին

Նեապոլում տեղադրվել է Մարադոնայի հուշարձանը

Պիոլին այսօր նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» հաղթեց խոշոր հաշվով, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Զարյայի» դեմ խաղում

Եվրոպական 5 առաջատար ազգային առաջնությունների ամենաարդյունավետ թիմերը

Մոուրինյոն պահել է խոստումը՝ մարզակոշիկներ նվիրելով «Ռոմայի» երիտասարդ հարձակվողին (տեսանյութ)