Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ - VNews
Բաժիններ

Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ

kamo hovhannisyan - Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ

Ֆուտբոլը 2021-ին լայն հնարավորություններ է տալիս եվրագավաթներին մասնակցող թիմերին, հատկապես չեմպիոններին: Այդպես VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ալաշկերտը» մեկը երեք հնարավորություն ունի եվրագավաթների խմբային փուլ դուրս գալու, որոնցից առաջինը բաց թողեց մոլդովական «Շերիֆի» հետ դիմակայությունում: Սակայն առջևում նոր շանս է:

Ալեքսանդր Գրիգորյանի թիմի մրցակիցը «Կայրաթն» է, որի դեմ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում կայանալիք երկու խաղերը կրկին կարելի է հայկական ակումբի պատմության ամենակարևորը համարել: VNews.am-ը ներկայացնում է «Ալաշկերտի» մրցակցին՝ «Կայրաթին»:

Պատմությունը

«Կայրաթը» Ղազախստանի ամենահեղինակավոր ակումբն է: Այն հիմնադրվել է 1954-ին, իսկ երկու տարի անց ստացել է ներկայիս անվանումը:

Խորհրդային Միության տարիներին ղազախական թիմը մշտապես մասնակցել է Բարձրագույն խմբին և Առաջին խմբին: Ուժեղագույնների մրցաշարում «Կայրաթի» լավագույն արդյունքը 7-րդ տեղն էր: Առաջին լիգայում «դեղնասևերը» երկու անգամ դարձել են չեմպիոն: Այդ տարիներին «Կայրաթը» հաճախ է խաղացել Երևանի «Արարատի» հետ

Ղազախական ակումբը ԽՍՀՄ-ում հայտնի էր իր ուժեղ բնավորությամբ, ինչի շնորհիվ երկու անգամ ստացավ «հաղթանակի ոգի» մրցանակը: Որոշ ժամանակահատվածներում «դեղնակապույտները» հայտնի էին նաև իր ամուր պաշտպանությամբ, ինչի համար ստացել էր «կայրաթյան բետոն» մականունը:

Անկախացումից հետո թվում էր, թե «Կայրաթը» կգերիշխի ներքին առաջնությունում, բայց այդպես չեղավ: Ալամաթեցիներն անդրանիկ առաջնությունում «ոսկե դուբլ» ձևակերպեցին, սակայն հաջորդող գրեթե 30 տարում չեմպիոն դարձան ընդամենը 2 անգամ:

«Կայրաթն» ավելի շատ գավաթային թիմ է, ինչը պետք է անհանգստացնի «Ալաշկերտին»: Ղազախական թիմը ռեկորդային՝ 9 անգամ դարձել է Ղազախստանի գավաթակիր, ինչպես նաև 2 անգամ՝ սուպերգավաթակիր:

kairat 960x641 - Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ

Ելույթները նախորդ մրցաշրջանում

Վերջին տարիներին Ղազախստանում գերիշխում էր «Աստանան», սակայն նախորդ մրցաշրջանում «Կայրաթը» վերջապես բարձրունքում հայտնվեց: Վագներ Լավի, Կամո Հովհաննիսյանի, Աբաթ Այմբեթովի և այլ բարձրակարգ ֆուտբոլիստների տրանսֆերնեից հետո ալամատիցիները անկասելի դարձան:

20 տուրում «Կայրաթը» վաստակեց 45 միավոր և 8 միավորով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած «Տոբոլին»:

Ցավոք, կորոնովաիրուսի պատճառով Ղազախստանի գավաթի խաղարկությունը չանցկացվեց, այլապես «դեղնասևերը» ևս մեկ տիտղոսի ֆավորիտ էին լինելու:

2020-ին թիմը մասնակցեց նաև Եվրոպա լիգայի որակավորման փուլին: Առաջին փուլում ղազախները 4:1 հաշվով հաղթեցին Հայաստանի գավաթակիր «Նոային», սակայն երկրորդ փուլում զիջեցին Հայֆայի «Մաքաբիին»:

Մարզիչը (նե՞րը)

Ընթացիկ մրցաշրջանում «Կայրաթում» կարևոր փոփոխություններ են կատարվել: Ակումբից հեռացել է գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շիպլևսկին, որը թիմին ընդամենը կես տարի առաջ դարձրել էր չեմպիոն: Գերմանական ֆուտբոլային կրթություն ստացած 33-ամյա Բելառուսին չներեցին մրցաշրջանի մեկնարկում անվստահ մեկնարկը, ինչի պատճառով «Աստանան» զգալի առաջ էր պոկվել:

kairat fans 960x641 - Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ

Հունիսի սկզբին Շպիլևսին հեռացավ ակումբից և տեղափոխվեց Գերմանիա, որտեղ մարզելու է երկրորդ Բունդեսլիգայի «Էրցգեբիրգեն»:

Արդեն երկու ամիս է «Կայրաթի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է ղրղզ Կիրիլ Կեկերը: 42-ամյա մասնագետի հետ սկզբում լավ արդյունքներ գրանցվեցին և թիմը վերադարձավ առաջատարների քառյակ:

Փոխարենը թիմն անհաջող ելույթներ ունեցավ գավաթի մրցաշարում, ինչը ինչ-որ տեղ կարելի էր բացատրել երկրորդ կազմով խաղալու հետ: Իսկ ահա Չեմպիոնների լիգայում «Ցրվենա Զվեզդայից» կրած 0:5 հաշվով պարտությունը ծանր հարված էր Կեկերի համար:

Բայց ոչ միայն Կեկերի: Շպիլևսկու հեռանալուց օրեր առաջ «Կայրթում» խորհրդականի պաշտոն էր ստացել հանրահայտ Կուրբան Բերդիևը: Ղազախական մամուլում գրում էին, որ Բերդիևը հրավիրվել է կարևոր հարցերում խորհուրդներ տալու համար, ինչը հենց դուրս չեկավ երիտասարդ մարզչին և նա լքեց պաշտոնը:

Այժմ բոլորը սպասում են, թե երբ է Բերդիևը դուրս գալու կուլիսներից և սկսելու բացահայտորեն ղեկավարել թիմը:

Կարծիք

Երբ հայտնի դարձավ, որ «Կայրաթի» մրցակիցը «Ալաշկերտն» է, ղազախական ակումբը մեկնաբանություն խնդրեց թիմի եզրային պաշտպան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանից:

kamo hovhannisyan 2 960x640 - Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ

«Հաճելի կլինի խաղալ «Ալաշկերտի» հետ, ուժերը չափել ընկերներիս հետ: Մեզ համար չափազանց կարևոր հանդիպում է:

«Ալաշկերտը» մարտական թիմ է, որը բազմիցս դարձել է երկրի չեմպիոն: Թիմը բավականին փորձառու է և ունի լավ խաղացողներ:

Գիտեմ, որ «Կայրաթը» նախկինում մրցել է «Ալաշկերտի» հետ: Չնայած նրան, որ ալամատացիները կարողացել էին հաջորդ փուլ անցնել, այս անգամ միևնույն է բարդ է լինելու: Մեզ շատ ամուր մրցակից է բաժին հասել»,- ասել է Հովհաննիսյանը:

Կազմը

«Կայրաթը» Ղազախստանի լավագույն կազմն ունեցող թիմն է: Transfermarkt-ը թիմի կազմը գնահատում է 21,4 մլն եվրո, իսկ օրինակի համար երկրորդ տեղը զբաղեցնող «Աստանան» 13,9 մլն: Դա այն դեպքում, որ մրցաշարի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Տիգրան Բարսեղյանն է և նա ներկայացնում է «Աստանան»:

«Դեղնասևերի» կազմում է խաղում Պրեմիեր լիգայի գլխավոր աստղը՝ Վագներ Լավը: Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 37 տարեկան է, բայց միևնույն է չի կորցրել արդյունավետությունը: «Կայրաթում» անցկացրած 38 մրցավեճում նա 18 գոլ է խփել ու 15 գոլային փոխացնում կատարել:

Թիմի առաջատարներից է հետզհետե դարձել Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականի լատերալն առաջին մրցաշրջանում ոչ միշտ էր մեկնարկային կազմում հայտնվում, սակայն 2021-ին նա անփոխարինելի է և նրան նույնիսկ վստահվում է վինգերի դիրքը:

wagner love 960x542 - Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ

Ընդհանուր առմամբ՝ «Կայրաթում» 8 ֆուտբոլիստ կա, որոնց տրանսֆերային արժեքը 1 մլն եվրոյից բարձր է: Ամենաթանկարժեք Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յացեկ Գորալսկին է, որը սակայն փետրվարից չի խաղում ծանր վնասվածքի պատճառով:

Պաշտպանության առաջատարը սերբ Ռադե Դուգալիչն է, որին հայ երկրպագուները սկսել են ճանաչել Երևանի «Ուլիսում» ունեցած ելույթներից:

Եվրագավաթային փորձը

«Կայրաթը» եվրագավաթներում սկսել է ելույթ ունենալ 2002 թվականից, քանի որ մինչև այդ մասնակցում էր ասիական մրցաշարերին:

Խմբային փուլերում «դեղնասևերը» դեռ երբեք չեն հայտնվել, բայց մեկ անգամ շատ մոտ են եղել դրան: Եվրոպա լիգայի 2015/16 մրցաշրջանի որակավորման առաջին փուլում «Կայրաթն» անսպասելիորեն երկու անգամ անգամ հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: Երկրորդ փուլում ղազախական թիմի մրցակիցը հենց «Ալաշկերտն» էր: Ղազախստանում տանտերերը 3:0 հաշվով վստահ հաղթանակի հասան, իսկ Երևանում պարտվեցին 1:2 հաշվով: Այդ օրը տուգանային հարվածով շքեղ գոլ խփեց Արարատ Առաքելյանը, իսկ հաղթական դարձավ Էբեր Արաուխոյի գոլը:

Այդ մրցաշրջանում «Կայրաթը» հասավ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ մրցեց ֆրանսիական «Բորդոյի» հետ: Ղազախստանում գրանցեց 2:1 հաշիվը, իսկ Ֆրանսիայում՝ 0:1: Արտագան գոլի շնորհիվ «Բորդոն» մտավ խմբային փուլ:

Տպավորիչ էր նաև 2018/19 մրցաշրջանը, երբ կրկին Եվրոպա լիգայում որոշակի հաջողություններ գրանցվեցին: «Կայրաթն» առաջին փուլում 10 գոլ խփեց անդորրական «Էնգորդանի» դարպասը, իսկ երկրորդում պայքարից դուրս թողեցին «ԱԶ Ալկմարին»: Նման ուժեղ մրցակցին հաղթելուց հետո երրորդ փուլում ղազախները անսպասելիորեն զիջեցին չեխական «Սիգմային»:

Ստադիոնը

«Կայրաթը» ելույթ է ունենում Ալամատիի «Կենտրոնական» մարզադաշտում: Ստադիոնը կառուցվել է 1958 թվականին և վերակառուցվել 2010-11 թվականներին:

«Կենտրոնականը» տեղավորում է 23 804 հանդիսական: Խաղադաշտի չափսերը դասական են՝ 105 մետր երկարություն և 68 մետր լայնություն:

7 1 960x720 - Երկու թիմ, մեկ երազանք. Հայի ու բրազիլացու առաջնորդած թիմը, որը կմրցի «Ալաշկերտի» հետ

«Կենտրոնականը» մեծ նշանակություն ունի Ալմաթիի համար: 2010 թվականին այն պաշտոնապես ճանաչվել է քաղաքի բարձր նշանակություն ունեցող կառույց:

«Կայրաթը» շատ հաջող է խաղում, երբ մրցակիցներին ընդունում է «Կենտրոնականում»: Սեփական հարկի տակ ալամաթեցիները ՂՊԼ-ի վերջին 20 խաղից ընդամենը 1-ում են պարտվել: Մյուս 19 հանդիպումներում գրանցվել է 16 հաղթանակ և 3 ոչ-ոքի:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 3-րդ անընմեջ պարտությունը կրեց մրցաշարում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» առաջին կեսից հետո նվազագույն հաշվով պարտվում է Լասկին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Լասկի դեմ խաղում

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» նվազագույն հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

Աղբյուր. Ռուսաստանում կհիմնվի «Արարատ» անունով ֆուտբոլային ակումբ

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքը

Բարսեղյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա. «Աստանան» փոխարինող է փնտրում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Փոխվել է «Սևան» – «Ուրարտու» հանդիպման ժամը

«Սևանը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը՝ «Սպարտակ» – «Լեսթեր» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ