Եռամյա ընդմիջումից հետո Լևոն Արոնյանը կրկին էլիտար գրոսմայստերների ցանկում է - VNews
Բաժիններ

Եռամյա ընդմիջումից հետո Լևոն Արոնյանը կրկին էլիտար գրոսմայստերների ցանկում է

levon 2809 - Եռամյա ընդմիջումից հետո Լևոն Արոնյանը կրկին էլիտար գրոսմայստերների ցանկում է

Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակում զգալի առաջընթաց է ունեցել և երկարատև ընդմիջումից հետո կրկին տեղ է զբաղեցրել էլիտար գրոսմայստերների ցանկում, որոնց անհատական վարկանիշը 2800 և ավելի է:

Նախորդ ամիս Ստավանգերի մրցաշարում ունեցած գերազանց ելույթների շնորհիվ Լևոն Արոնյանը 16-ով ավելացրել է վարկանիշը (2809) և 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական:

Անհատական վարկանիշով Արոնյանին գերազանցում են միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 2822, Վլադիմիր Կրամնիկը՝ 2812 և Ուեսլի Սոն՝ 2810:

Շախմատասերներին տեղեկացնենք, որ վերջին անգամ Արոնյանի վարկանիշը 2800-ից բարձր է եղել 2014թ. սեպտեմբերին՝  2804: Այն ժամանակ նա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը, իսկ առաջատար Մագնուս Կառլսենի վարկանիշը 2870 էր: Իսկ ամենաբարձր անհատական վարկանիշն (2830) Արոնյանն ունեցել է 2014թ. մարտին:

Հավելենք նաև, որ առաջին անգամ Արոնյանը 2800-ի սահմանագիծը հատել է 2010թ. նոյեմբերին և մինչև 2013թ. սեպտեմբեր մշտապես գտնվել է աշխարհի ուժեղագույն էլիտար գրոսմայստերների շարքում:

ՖԻԴԵ-ի հուլիսի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝  Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Մովսեսյանը 2677 վարկանիշով 67-րդ տեղում է: Նա վարկանիշն ավելացրել է մեկով և մեկ հորիզոնականով առաջադիմել է:

Իսկ ահա Հակոբյանը նախորդ ամսվա համեմատ վարկանիշը (2667) նվազեցրել է 6-ով և 76-րդ տեղից նահանջել է 79-րդ հորիզոնական: ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը 2662 վարկանիշով 86-րդ տեղում է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը պահպանել է 2451 վարկանիշը, սակայն մեկ հորիզոնականով նահանջել է ու զբաղեցնում է 29-րդ տեղը: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը պահպանելով  2409 վարկանիշը, 58-րդ տեղից բարձրացել է 54-րդ հորիզոնական:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը 2633 վարկանիշով 6-րդ տեղում է: Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստներ: Մանուել Պետրոսյանը (2553) 29-րդ տեղում է, Հայկ Մարտիրոսյանը (2544)՝ 31-րդ, Տիգրան Հարությունյանը (2517)` 43-րդ, Արամ Հակոբյանը (2475)` 79-րդ հորիզոնականում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Մանուել Պետրոսյանը հաղթողին զիջեց լրացուցիչ գործակիցներով

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Էլինա Դանիելյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին