-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Չեմպիոնների լիգայի 19/20 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ «Բորուսիա» – ՊՍԺ հանդիպման հերոսը դարձավ «իշամեղուների» առաջատար Էրլինգ Հալանդը։ Նորվեգացի ֆուտբոլիստը դարձավ թոփագույն ակումբի դեմ խաղի հաղթական գոլի հեղինակը։ Ֆուտոբլի շարքային երկրպագուի համար հերոսը ՄԻԱՅՆ Հալանդն էր, մինչդեռ նորվեգացի հարձակվողն իր գոլը չէր խփի առանց տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստի օգնության։ Փարիզյան թիմի կազմում նրան գոլային փոխանցում կատարեց ամերիկացի հրաշամանուկ Ջովանի Ռեյնան։
Այս խաղից ընդամենը մի քանի ամիս առաջ Ռեյնան միայն երազում էր Դորտմունդի հիմնական թիմում հանդես գալու մասին, իսկ մի քանի տարի առաջ Գերմանիայի մասին պատմություններ էր լսել ոչ վաղ անցյալում անվանի ֆուտբոլիստ, Բունդեսլիգայի աստղ Կլաուդիո Ռեյնայից։ Սակայն այսօրվա իր հաջողության համար Ռեյնան պարտական է ոչ հորը, ոչ էլ առավել ևս՝ Հալանդին։
Ջովանի Ռեյնան 100 տոկոսանոց ֆուտբոլային ընտանիքում է ծնվել։ 1994 թվականին ֆուտբոլի ԱՄՆ տղամարդկանց և կանանց հավաքականները հարևան մարզաբազաներում անցկացնում էին հերթական հավաքը։ Ազատ օրվա ընթացքում նորին մեծություն ճակատագիրը ծանոթացրեց Կլաուդիո Ռեյնային ու Դանիել Իգային։ Դա սեր էր առաջին հայացքից։ Ընդամենը մի քանի տարի անց արդեն ամուսնացած զույգը տեղափոխվեց «աշխատելու» և ապրելու Գերմանիա (Ռեյնան, որպես ամենրիկացի լավագույն ֆուտբոլիստ, խոշոր գումարով ու աշխատավարձով խաղում էր «Բայերում» և «Վոլֆսբուրգում»), իսկ Իգան փորձում էր ուժերը երրորդ դիվիզիոնում։
1998-ին Իգան ավարտեց կարիերան ու շեշտը դրեց ընտանիքի վրա։ 1999-ին ընտանիքում ծնվեց առաջնեկը՝ Ջեկը։ Նա անմիջապես ընտրեց հոբին. արդեն 1,5 տարեկանում Ջեկի լավագույն ընկերը գնդակն էր, իսկ առավոտից երեկո նա հոր հետ մարզադաշտում էր և կրկնօրինակում էր նրա գործողությունները։ 2002 թվականին հայրն ու մայրը Ջեկին նվիրեցին երկրորդ լավագույն ընկերոջը. լույս աշխարհ եկավ կրտսեր եղբայր Ջովանին։
Իհարկե, Ջեկի պես, Ջովանին բռնեց հոր ճամփան ու սկսեց զբաղվել ֆուտբոլով։ Լինելով տարիքով մեծ՝ Ջեկը գրեթե միշտ հաղթում էր մեկը մեկի դեմ պայքարում, սակայն լինելով նաև սիրով լեցուն եղբայր, երբեմն թույլ էր տալիս Ջովանիին ճաշակել հաղթանակի բերկրանքը։ Ջիոն, ինչպես փոքր Ռեյնային անվանում էին տնեցիները, յուրաքանչյուր պարտություն ընկալում էր որպես անձնական վիրավորանք, կռվում էր ամեն առիթով։ Սակայն դպրոցական տարիքից պարզ դարձավ, որ Ջիոն ավելի տաղանդավոր է։ Ջեկը դրանից չնեղվեց ու դարձավ նրա գլխավոր օգնականը։
«Բոլորը կարծում են, որ ինձ ֆուտբոլ խաղալ հայրս է սովորեցրել։ Այո՛, չեմ հերքում դա, սակայն միայն եղբայրս էր խաղում ինձ հետ առավոտից երեկո։ Ամեն օր։ Նա էր իմ հերոսը։»
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո