«Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին - VNews
Բաժիններ

«Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին

xmhro2pfurdr0zi6ivsm - «Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին

Հիշում եք՝ ինչ ասացին բոլորը, երբ հայտնի դարձավ, որ «Ոսկե գնդակը» նվաճելու է Լուկա Մոդրիչը: Այո, իհարկե. «Վերջապես ավարտվեց Լեո Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի դարաշրջանը»: Չէ, լու՞րջ: Իսկ հիմա խնդրում եմ ուշադրություն՝ վեր բարձրացրեք և ձեր դիմաց բաց պահեք ձեր աջ/ձախ ձեռքը: Հիմա հաշվեք՝ վեջին 6 տարվա ընթացքում քանի՞ «Ոսկե գնդակ» է նվաճել Լեոն: Միայն 1: Հետևաբար, դարաշրջան («Ոսկե գնդակի» շրջանակում) որպես այդպիսին, չի եղել:

luka modric cristiano ronaldo lionel messi gfx 1loe5jpsu9aen11xks5mcfpzd2 960x540 - «Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին

2013-ին բազմաթիվ հարցեր եղան, դրան կանդրադառնանք: 2014-ին Ռոնալդուն օգնեց «Ռեալին» վերջապես պատմություն կերտել. «արքայական» ակումբը հասավ «դեսիմային», Ռոնը դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ (մունդիալի պատմությանը կհասնենք, դեռ, մի՛ խփեք), 2016-ին Կրիշը նորից հաղթեց Չեմպիոնների լիգան, Պորտուգալիան էլ լավագույնն էր Եվրոպայում (խաղով չէ). այլ տարբերակ դժվար թե դիտարկվեր: 2017-ին «Ռեալը» դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության առաջին թիմը, որին հաջողվեց 2 տարի անընդմեջ հաղթել մրցաշարում, ԿրիՌոն եզրափակիչում դարձավ դուբլի հեղինակ: Այստեղ էլ հարցեր չեղան: 2018-ին էլ եղավ Խորվաթիայի անվան հրաշքն ու Մոդրիչի հաջողությունը:

Այս բոլոր ժամանակահատվածներում Լեոն միշտ եղել է լավագույն եռյակում, որոշ դեպքերում կանգնել է Ռոնալդուի թիկունքում, սակայն նրան գերազանցել է միայն 1 անգամ: Մեսիին իրականում ոչինչ չի պատահել: Նա շարունակում է խաղալ իր այլմոլորակային ֆուտբոլը, որից ցանկացած ֆուտբոլասերի ծնոտն ընկնում է ոտքերի տակ: Սակայն կան խանգարող հանգամանքներ: Հասկանանք դրանք:

Չեմպիոնների լիգայի կարևորությունը

476134470.jpg.0 960x640 - «Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը վաղուց վերածվել է եթե ոչ խեղկատակության, ապա գոնե մի քանի մասից բաղկացած կատակերգության: Միայն այն հանգամանքը, որ մրցանակը շնորհելիս ավելի շատ առավելությունը տրվում է Չեմպիոնների լիգային, այլ ոչ թե աշխարհի առաջնությանը, արդեն զավեշտ է (այս տեքստը կարդալիս անկյունում տխրում է մի Սնեյդեր): 2013 թվականից ի վեր Աշխարհի առաջնությունը լրիվ ընկալվում է  ինչ-որ «լորդերի ու նրանց ձիերի» անվան մրցաշար, ինչի պատճառով 2014-ին մրցանակի կողքով անցավ Նոյերը, իսկ այս տարի Մբապեն ու Գրիզմանը:

«Լոշտակի» կարևորությունը մեծացավ Ռիբերի կոկորդիլոսի (արդարացված) արցունքներից հետո: 2012/2013 թվականին ճախրում էր Չեմպիոնների լիգայում, սակայն մրցանակ հանձնողները որոշեցին պարգևատրել Կրիշին: Ռիբերին քիչ էր մնում դեպրեսիայից երկրորդ անգամ թողներ սպորտն ու գնար ասֆալտ փռելու:

gndak - «Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին

Դրանից հետո որ թիմը, որ հաղթել է Չեմպիոնների լիգան, այդ թիմի խաղացողն էլ նվաճել է «գնդակը»: Այդ համատեքստում «Բարսելոնայի» ու Լեոյի «Ոսկե գնդակներն» ուղիղ համեմատական են: Կա՞ ՉԼ, կա «Ոսկե գնդակ», չկա ՉԼ, կա մրցանակ, բայց միայն «երկրպագուների համակրանք»:

Լեոն այս ընթացքում անգամ ՉԼ եզրափակիչ չի խաղացել (2015 մոռանում ենք), հաղթանակի մասին ավելորդ է խոսել: «Բարսան» 180 միլիոն եվրո է վատնում ֆուտբոլիստի համար, բայց ամեն շաբաթ չի խրատվում ու 2 դոլարանոց զարթուցիչ չի գնում նրա համար: Եվ նա՞ պետք է օգնի Մեսիին նվաճելու ՉԼ գավաթը:

Ֆիքսում ենք 2 կետ.

  • Պետք է Լեոն ինչ-որ կերպ իր թիմի հետ ՉԼ նվաճի ու այդպես նվաճի «գնդակը»
  • Ընդունի նոր մարտահրավեր ու տեղափոխվի, օրինակ, Պեպի մոտ, ու այնտեղ պատառոտի բոլորին

Վախկոտություն

e1c14092c457569bf7f2f6c441c508db 960x540 - «Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին

Մի՛ խփեք: Կարդացեք շարունակությունը: Նախորդ կետի վերջին ենթակետն անիրական է, որովհետև իր ամբողջ կարիերայի ընթացքում Լեոն խուսափել է խնդիրներից: Կամակոր երեխայի նման ստիպել է «Բարսելոնայում» բոլորին խաղալ իր կանոններով (գնել ու վաճառել այս կամ այն ֆուտբոլիստին, նշանակել կամ հեռացնել այս կամ այն մարզչին):

Լեոն անսահման պարտական է «Բարսային», սիրում է իր, չեմ վախենա ասելուց, գլխավոր տունը: Քանի որ առաջին տունը հրաժարվել է ժամանակին զբաղվել Լեոյի հիվանդության բուժմամբ: Այդ սերն, ընդ որում, փոխադարձ է… ավելի ճիշտ «էր», որովհետև դա հիմա վերածվել է փոխադարձ էգոիզմի: «Բարսան» չի ցանկանում բաց թողնել Լեոյին, քանի որ արգենտինացին մարկետինգային անսպառ էլեմենտ է, եկամտի աղբյուր, ցանկությունները հավերժ կատարող «ջին», Լեոն էլ դրան դեմ չէ. Իսպանիայում իր խաղաոճն անցնում է, մրցակիցները ծնկի են գալիս, երբ նա միայն ցանկանում է, բոլորի «մաստը» գիտի, էլ ի՞նչ իմաստ ունի զբաղվել արկածախնդրությամբ ու գնալ այլ առաջնություն:

sp28 Messi 960x540 - «Ես չիմացա, թե ինչպես, դու չիմացար, թե ինչու». 4 պատճառ Մեսիի ու «Ոսկե գնդակի» «վատ փոխհարաբերությունների» մասին

Այ հենց դա էլ կարող է օգնել Լեոյին այս պարագայում: Եթե ասում են, որ «նա լավագույնն է, ու իր համար նշանակություն չունի՝ որտեղ կխաղա: Ի՞նչ, Անգլիա՞: Ձեր անգլիական թիմերին «Բարսան» ու մասնավորապես Մեսին չփխում են», ուրեմն Մեսին պետք է ընդունի նոր առաջարկ, նոր մարտահրավեր:

Պետք չէ, սակայն, խաբվել Կրիշի հաջողություններով: Պորտուգալացին վաղուց ադապտացվել է տարբեր խաղաոճերին: Նա խաղացել է Պորտուգալիայում, Անգլիայում, Իսպանիայում, հիմա քամի է անում Իտալիայում: Լինելով եվրոպացի՝ Ռոնալդուն խաղում է տարբեր խաղաոճեր ունեցող ֆուտբոլային մշակույթների դեմ: Մեսին արգենտինացի է, լատինամերիկյան ֆուտբոլը եթե ասենք մոտ է իսպանականին, կնշանակի ոչինչ չասել: Նոր LVL-ի հասնելու համար պետք է նոր շունչ, իսկ դրա համար հարկավոր է համարձակություն:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Բարսելոնան» չի պատրաստվում 60 մլն եվրո վճարել Օլմոյի համար

Էտո՛Օ. «Ինձ համար նա միշտ «Ոսկե գնդակի» հաղթող է»

Անչելոտի. «Ժամանակն է, որ հաղթեմ «Նոու Կամպում»

«Ռեալի» հայտացուցակը Էլ Կլասիկոյի համար

«Բավարիան» հաղթեց «Հոֆենհայմին», «Բորուսիան»՝ «Արմինիային» (տեսանյութ)

Կուման. «Ես զգում եմ, որ ակումբն ու նախագահն ինձ աջակցում են»

Ռոնալդուն «գրոհում է». «Ես կփակեմ նրանց բերանը»

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Ռեալի» դեմ խաղի համար

«Բավարիան» Լևանդովսկուն փոխարինող է գտել Ա սերիայում

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսում» խախտեց հավասարությունն ու օրենքները

Սամպաոլի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Ռոնալդու. «Ես թիմն առաջնային եմ համարում»

Պիկեն՝ Էլ Կլասիկոյի մասին. «Պետք է իրատես լինել»

ՊՍԺ-ն ցանկացել է թիմ հրավիրել Ֆատիին

Դիբալայի առանձնատունը թալանել են «Զենիթ» – «Յուվենտուս» խաղի ժամանակ

Բրունու Ֆերնանդեշ. «Ռոնալդուի բարբառը վատագույններից է Պորտուգալիայում»