«Ես դաժան մանկություն եմ ունեցել». Դելե Ալիին փոքր տարիքում որդեգրել են. ինչո՞ւ է նա անտեսում հարազատ ծնողներին - VNews
Բաժիններ

«Ես դաժան մանկություն եմ ունեցել». Դելե Ալիին փոքր տարիքում որդեգրել են. ինչո՞ւ է նա անտեսում հարազատ ծնողներին

Անգլիայի հավաքականը 2000-ականների սկզբից ի վեր, վերջապես հավաքել է իսկական աստղերով թիմ, որն ունակ է լուրջ խնդիրներ լուծել մեծ մրցաշարերում։ 2018 թվականի աշխարհի առաջնությունում «Թագուհու հպատակները» հասան մինչև կիսաեզրափակիչ, իսկ գալիք Եվրոյին համարվում էին հաղթողի հիմնական ֆավորիտներից մեկը։ Իրոք, ձևավորվել է ամուր և երիտասարդներից բաղկացած հոյակապ կոլեկտիվ։ Մանավանդ, հարձակման գծում մրցակիցների ծնկները վախից դողում են։ Եզրերում ցունամի են անում Ստեռլինգն ու Սանչոն, իսկ կրակագծում Քեյնն ավելի դաժան է, քան դասական դիպուկահարը։

Այս զորեղ եռյակին թիկունքից օգնում է մի ֆուտբոլիստ, որի դերը խաղադաշտում անչափ մեծ է։ Դելե Ալին այսօրվա «Տոտենհեմի» ամենաառանցքային ֆուտբոլիստն է, հասցնում է նահանջել անհրաժեշտության պահին, սուր փոխանցումներով «կերակրում է» Քեյնին ու մյուս ընկերներներին, ամենաանհույս պահերին կարողանում է ուղեղի անսպասելի փայլատակման շնորհիվ թիմին դուրս բերել խաղային ճգնաժամից, հարկ եղած դեպքում էլ պարզապես գնդակ է պահում։

Սակայն այս հրաշալի ֆուտբոլիստի դիմակի տակ, իրականում, թաքնված է լրիվ այլ անձնավորություն։ Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստները դաշտում ու դաշտից դուրս լրիվ տարբեր կերպարներ են։ Դելե Ալին ընդամենը վայրկյանների ընթացքում թույն ֆուտբոլիստից կարող է վերածվել ամենավերջին խուլիգանի. նա այս կարճ ժամանակահատվածում հասցրել է միջնամատ ցույց տալ ու հեռու տեղեր ուղարկել գլխավոր մրցավարին, սարսափազդու սահանկումներ անել, ավիրել ճանապարհին հանդիպած ամեն ինչ՝ փոխարինվելուց հետո, ինչպես նաև ծաղրել մրցակից թիմերի երկրպագուներին։

Տարօրինակ է, բայց հավաքականում նրա կողքին խաղում է բացարձակապես այլ կերպար։ Ռահիմ Ստեռլինգը ժամանակ առ ժամանակ խախտում է թիմային ռեժիմը, որովհետև թեթև է ապրում, ժամանակ է անցկացնում գեղեցկուհիների հետ անկողնում ու ակումբներում, օգտագործում է «ծիծաղեցնող գազ», երբեմն էլ բողոքում է ռասիզմից։ Պատկերացրեք՝ Ալին է բողոքում ռասիզմից…Մի փորձեք. անհնար է։ Ավելի պատկերացրեք այն «խեղճ ռասիստի» ճակատագիրը, որը կհամարձակվի հարձակվել Դելե Ալիի վրա։ Խե՜ղճ…։

Սակայն Դելե Ալին հենց այնպես, իր քմահաճույքով չէ, որ այդպիսի ագրեսիա է ցուցաբերում անմեղ մարդկանց նկատմամբ։ Ինչպես սովորաբար է լինում, մարդը խուսափում է պատասխանելու այդ պարզ ու անմեղ թվացող հարցին։ Լրագրողներն էլ ստիպված սկսում են ուսումնասիրել տվյալ անձի անցյալը, քչփորել մանկությունն ու, սովորաբար, բոլոր հարցերի պատասխանը գտնվում է հենց այնտեղ։

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Սիթին» ջախջախեց «Բարնլիին», «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Մխիթարյանն այնքան, ինչքան «Արսենալի» ամբողջ կազմը․ Հենրիխի տպավորիչ ցուցանիշներն Ա սերիա 20/21-ում

Մեսի-Սուարես, Ռոնալդու-Բենզեմա, Մխիթարյան-Օբամեյանգ․ B/R-ն առանձնացրել է ֆուտբոլային արդյունավետ դուետների

Մոուրինյո․ «Չելսին» հրաշալի կազմ ունի․ կարող է խաղալ Մենդին կամ ԱՊԼ-ի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը»

ԵԼ. «Հոֆենհայմն» այն թիմերի թվում է, որոնք արդեն նվաճել են 1/16 եզրափակիչի ուղեգիր

«Միլանը» ոչ-ոքի խաղաց, «Արսենալն» ու «Հոֆենհայմը» հաղթեցին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Պրեմիեր լիգան Լոնդոնում ու Լիվերպուլում թույլ կտա հանդիսականների մուտքը

«Չելսին» կթարմացնի պայմանագիրն իր պաշտպանի հետ

Հայտնի է Շվեդիայի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստը

Արտետան քննադատել է Պեպեին՝ կարմիր քարտ ստանալու համար

«Լիվերպուլը» համոզիչ հաշվով հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

«Լիդս Յունայթեդը» և «Արսենալը» չորոշեցին հաղթողին միմյանց միջև խաղում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Դե Բրույնե. «Ֆուտբոլի կանոնները պետք է սահմանեն այն մարդիկ, որոնք խաղի մասնակից են» (տեսանյութ)

Մոուրինյոյի «Տոտենհեմն» ուժեղ էր Գվարդիոլայի «Սիթիից» (տեսանյութ)