fbpx
Բաժիններ

«Ես դեմ եմ բռնությանը». Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և Լևոն Ջուլֆալակյանի հասցեին հնչած մեղադրանքը

Մամուլում այսօր տարածված տեղեկության համաձայն՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը և հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ենթադրաբար մարդ են ծեծել, որը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հայ մարզիկը ֆեյսբուքում հերքել է այդ լուրը և պարզաբանում մտցրել.

«Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար,որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել(ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր…), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու,թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։

Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի:

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ)։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս…) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ…»:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Առանց «հովվի». Ինչ սպասել մեր հունահռոմեական ըմբիշներից աշխարհի առաջիկա առաջնությունում

Ճակատամարտին ընդառաջ. Հունահռոմեականների մարզումը ԱԱ-ից առաջ (տեսանյութ)

Լևոն Ջուլֆալկյանը նշել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու պատճառները

Պաշտոնական. Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

Լևոն Ջուլֆալակյանի մամուլի ասուլիը (ուղիղ)

Հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն 2 միջազգային մրցաշարի

Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպական խաղերին (տեսանյութ)

Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»

Ջուլֆալակյանը՝ Միհրան Հարությունյանի խոսքերի մասին. «Ոչ ոք իմ փոխարեն չի կարող որոշումներ կայացնել»

Մամուլի ասուլիս՝ նվիրված Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին,ինչպես նաև Օլիմպիական խաղերի և Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպին և Միհրան Հարությունյանի արած հայտարարությանը (ուղիղ)

Հունահռոմեական ոճի ըմբիշների հերթական հավաքը մեկնարկել է

Արսեն Ջուլֆալակյան․ «UWW-ի ղեկավար կազմի հետ խոսել եմ տարբեր խնդիրների մասին»

Կայացավ Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը (ֆոտոշարք)

Արդեն առաջիկա զորակոչից ՀՀ Զինված ուժերում վերականգնվելու է մարզական վաշտը

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան